«ՀՀ-ի և ՌԴ-ի կառավարությունների ձեռքբերում է, որ այսօր Լարսի անցակետն օրական հատում է 250 հայկական բեռնատար՝ նախկին 130-ի փոխարեն»
«Լարսը բաց է, բեռանատարներն անցնում են անցակետով և վերջին 1.5 ամսվա կատարած աշխատանքի արդյունքում մենք կարողացել ենք հասնել նրան, որ անցակետի թողունակությունն էապես մեծացել է ,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և հավելեց, որ եթե երկու ամիս առաջ միջինը 130 հայկական մեքենա էր հատում Լարսի անցակետը, ապա այսօր մոտավորապես 250 մեքենա է հայտում այն:
Վահան Քերոբյանն ընդունեց, որ խնդիրը լրիվ լուծված չէ և ներկայում ՀՀ կառավարությունն աշխատում է արագ փչացող ապրանքներ տեղափոխող մեքենաների առաջնային անցման խնդրի լուծման ուղղությամբ:
Նա այդ ձեռքբերումն համարեց ՀՀ-ի և ՌԴ-ի կառավարությունների համատեղ աշխատանքի արդյունք :
Նախարարը հույս հայտնեց, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսի անցակետում հերթերն ամբողջությամբ կվերանան:
Անդրադառնալով Փոթի նավահանգստից լաստանավի գործարկման հարցին՝ Քերոբյանն ասաց. «Երեկ էլ խոսել եմ իմ վրացի գործընկեների հետ և մեք վերջնական կետին մոտ ենք և մոտակա օրերին լաստանավի խնդիրն իր վերջնական լուծումը կստանա, եթե չէ՝ «Պլան-Բ»-ին կանցնենք, Բաթումի նավահանգստի միջոցով այդ նույն գործողությունն կանենք»
Նրա խոսքով՝ լաստանավային ծառայություն մատուցող հոլանդական ընկերությունը միացել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, դրա համար էլ որոշումը ձգձգվում է, այլապես այն մի քանի րոպեի խնդիր կլիներ:
Քերոբյանն նաև տեղեկացրեց, որ Բաթումի նավահանգիստը կառավարում է ֆիլիպինյան ընկերությունը, որտեղից թույլտվություն ստանալն ավելի հեշտ է:
Նա ասաց, որ այն կառավարության գերխենդիրն է, քանի որ համարում է, որ Հայաստանը պետք է ունենա լավ կապվածություն աշխարհի հետ:
«Լավ տարբերակը Փոթի նավահանգիստն է, բայց հույս ունենք, որ երկու տարբերակներից մեկը, այնուամենայնիվ, կլինի»,-հայտարարեց Քերոբյանը:
Պատասխանելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ ճանապարհները բացելու վերաբերյալ հարցին՝ էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ իրենց խնդիրը Հայաստանը փակուղուց խաչմերուկի վերածելն է:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
- Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Ռուսական կողմից բեռնատարների համար Լարսի ավտոճանապարհը փակ է
- Լարսում վերականգնվել է երթևեկությունը. ՏԿԵՆ
- Լարս տանող ճանապարհի վերականգնման աշխատանքները կարող է տևել 2-3 օր
- Ինչու է փակ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին