Մանվել Փարամազյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չի հանդիսանում․ Վահե Հակոբյան
168.am-ը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին հետաքրքրվել է՝ Մանվել Փարամազյանը հանդիսանում է ձեր ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամը, ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը:
«Մանվել Փարամազյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չի հանդիսանում: Մանվել Փարամազյանի` «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը կայացվել է դեռ մայիսի սկզբին: Հունիսի վերջին տեղի ունեցած արտահերթ համագումարի արդյունքում դադարեցման որոշումն ի կատար է ածվել՝ թե որպես վարչության անդամ, թե որպես կուսակցության անդամ առհասարակ»,- ասել է Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը հուլիսի 7-ին այցելել է Քաջարան համայնք, որտեղ նրան դիմավորել է համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և ուղեկցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 100-ամյա Արշալույս Թադևոսյանի տուն։ Տարածված լուսանկարում երևում է,որ Փարամազյանը խոնարհվելով կարմիր վադեր է նվիրում Աննա Հակոբյանին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ