Փաստաբան. Մինչդեռ Փաշինյանը հարկ չհամարեց գոնե մեկ անգամ անդրադառնալ իրեն ուղեկցող վարորդի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքին
Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենաներից մեկի հարվածելու հետևանքով մահացած Սոնա ՄՆացականյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.
«Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր հրաժարական է տվել՝ իր ենթակա փոխնախարարի կողմից բարում ծեծկրտուք հրահրելու արդյունքում զարգացած իրադարձություններից ելնելով։
Իսկ իրեն «ժողովրդավարության բաստիոնի» ղեկավար հռչակած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հարկ չհամարեց հրապարակային կերպով գոնե մեկ անգամ անդրադառնալ իրեն ուղեկցող վարորդի կողմից երիտասարդ, հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքին։ Մեղադրյալ վարորդի ազատության մասին բազմիցս խոսել ենք։ Միթե՞ ինչպես ասացվածքն է՝ գող, սիրտը դող….։
Շարասյան տրանսպորտային միջոցների հեռահաղորդիչների ձայնագրությունների բովանդակությունը շատ հարցերի վրա լույս կսփռի»։
Հարակից հրապարակումներ`
- Բորիս Ջոնսոնը հրաժարական կտա
- «Ժողովուրդ». Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված ու մահացած Սոնա Մնացականյանի հարազատները դիմել են միջազգային կառույցներին
- Սոնա Մնացականյանի վրաերթի քրգործով ընթանում է կողմնակալ քննություն՝ պայմանավորված վարորդի անձով. Րաֆֆի Ասլանյան
- Փաստաբան. Պետպատվերի շրջանակում ամեն ինչ արվում է Սոնա Մնացականյանի և նրա երեխայի մահվան մեղավորների անպատժելիությունն ապահովելու համար
- Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան.Րաֆֆի Ասլանյան
- Դատախազությունը պահանջում է քննել Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուց հետո դեպքի վայրը լքելու դրվագը