Արդար դատ
Սմոլենսկի բնակչուհին մայրուղով ընթանալիս է լինում, հանկարծակի մեքենայի դիմաց դուրս է գալիս մի կով։ Կինը չի հասցնում դանդաղեցնել արագությունը և քշում է կենդանու վրա։ Ո՞վ է մեղավոր այս վթարի համար։
Մեքենայի տերը դատարան է դիմում։ Կովը մեծ վնաս է հասցրել մեքենային։ Վարորդը կենդանու տիրոջից դրամական փոխհատուցում է պահանջում՝ գրեթե 700 հազար ռուբլի։ Սակայն կովի տերը հակընդդեմ հայց է ներկայացնում։ Նա վարորդուհուց փոպհատուցում է պահանջում, քանի որ կենդանին սատկել է։
readovka67.ru-ի հաղորդմամբ, Սմոլենսկի շրջանային դատարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կոլեգիան որոշել է՝ վթարի պատասխանատվությունը կրում են երկու կողմերը։ Ուստի որոշում է կայացվել՝ կովի տերը մեքենայի վերանորոգման համար կվճարի 536 130 ռուբլի, իսկ վարորդը՝ 33 հազար ռուբլի (կենդանու սատկելու համար)։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ