Քաղաքական 14:06 19/07/2022 Հայաստան

ԿՀՎ տնօրենի այցը Հայաստան կոծկելն արդեն խոսուն փաստ է. Գեղամ Մանուկյան

«Կառավարությունը հանգամանալից ինֆորմացիա չի տվել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի և ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսի՝ վերջերս Հայաստան կատարած այցերից, բայց մի  հանգամանք ուզում եմ նշել. իշխանությունը փորձում էր կոծկել ԿՀՎ տնօրենի այցը մինչև տեղեկատվական արտահոսք չեղավ։ Սա արդեն խոսուն փաստ է»,- կառավարության մոտ ակցիայի ժամանակ  լրագրողների  հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով, ևս մեկ արտառոց դրվագ կա. «Ամերիկացի պաշտոնյան հանդիպել էր  անվտանգության խորհրդի քարտուղարի և Փաշինյանի հետ, իր կոլեգայի՝ ԱԱԾ տնօրենի հետ առանձին հանդիպում չէր եղել, բայց երևի ժամանակի ընթացքում ինչ-որ ծալքեր կբացահայտվեն»։

Միաժամանակ Գ.Մանուկյանն ասաց, որ աննախադեպ էր կենտրոնական  հետախուզական գործակալության  տնօրենի այցը Հայաստան, պատմության մեջ մեկ նման դեպք էր եղել 1994 թվականին։

Պատասխանելով ընդդիմության գործողությունների մասին հարցերին, նա նշեց. «Ընդդիմություն իր առաքելությունն ունի, իր խնդիրները, իր ստացած մանդատ և ըստ այդ մանդատի էլ կշարժվի։ Իրականում խորհրդարան  վերադառնալը ֆիզիկական գործողություն է։ Այլ հարց է, որ Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրների շուրջ  գործունեություն ծավալելը մեր պարտականությունն է և այդ պարտականությունների շրջանակում էլ գործունեություն ծավալում ենք»։

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի նախաձեռնությանը՝ «պաշտոնական նամակով դիմելու եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով» և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք «Հայաստան» խմբակցությունը կմիանա դրան, նա ասաց. «Երևի Հայկի  անհատական նախաձեռնություն է։

Հասկանում եմ Հայկ Մամիջանյանի մտահոգությունները։  Եթե այս իշխանությունները, հակառակ  նախկինում տված խոստումների երկու ամսում ռազմագերիներին հետ բերելու մասով, մատը մատին չեն խփում, իսկ  վերջերս Փաշինյանն ուղղակի դիմեց սադրանքի՝ ասելով, որ  դրա պատասխանատուն Ռուսաստանն է, Մամիջանյանը, իբրև ընտրված  մտահոգ պատգամավոր, փորձել է  ինչ-որ քայլով ինքն էլ որևէ նպաստ բերել մեր ռազմագերիների ազատ արձակման գործին։

Չենք քննարկել նախաձեռնությանը միանալու հարցը,  Մամիջանյանի անհատական նախաձեռնությունն է»։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:57
Որոշում է ընդունվել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ...
Աղբյուր` Panorama.am
14:48
Քաղտեխնոլոգը՝ Փաշինյանին. Նախագահների հետ բանակցիր միայն այդ հարցի շուրջ և հեռացիր
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ այն հրապարակելով ֆեյսբուքյան իր էջում. «Երկրի ղեկավարը, որի առաջին...
Աղբյուր` Panorama.am
14:40
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ն աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով
Հանրապետության տարածքու սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:...
Աղբյուր` Panorama.am
13:57
Կա՞ ուսուցչի կամավոր ատեստավորում՝ կլինի հավելավճար
«Նախագծով առաջարկվող նոր մեխանիզմն ուղղված է ուսուցիչների մանկավարժական հմտությունների զարգացմանը»,-հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ...
Աղբյուր` Panorama.am
13:49
Լեհաստանում Ինտերպոլի կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների և Էրեբունու տարածքի վետերանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի...
Աղբյուր` Panorama.am
13:36
2023-ին պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ 3,1 %-ը. Տիգրան Խաչատրյան
«Եթե 2021 թվականի արդյուքներով կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում էր 60,2%, ապա այս տարվա արդյունքներով այն կլինի 53 %-ից ցածրի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գլենդելի և Արցախի Մարտունի քաղաքի միջեւ կնքվել է «քույր-քաղաքների» հուշագիր
Հայ դատի Գլենդելի հանձնախմբի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի՝ Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի...
Աղբյուր` Panorama.am
13:19
Լոնդոնի օդանավակայանում իրար են բախվել 2 ինքնաթիռ
Լոնդոնում երկու մարդատար ինքնաթիռներ բախվել են թռիչքուղու վրա: Այս մասին հայտնել է Evening Standard թերթը, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
12:47
3 միլիարդ 61 միլիոն դրամ՝ 34 կմ ճանապարհի համար
«Նախագծով առաջարկվում է 4 ճանապարհների վերանորոգման համար, որոնց երկարությունը մոտ 34 կմ է, հատկացնել 3 միլիարդ 61 միլիոն...
Աղբյուր` Panorama.am
12:45
ԵՊՀ-ից հեռացրել են Նաիրի Հոխիկյանին
Ուսումնական տարվա մեկնարկին պետական որոշ բուհեր չեն կնքել նոր աշխատանքային պայմանագրեր ընդդիմադիր հայացքներ ունեցող, այս իշխանությունների...
Աղբյուր` Panorama.am
12:36
Իրանից դեպի հարևան երկրներ գազի արտահանման ծավալներն աճել են 22%-ով
Իրանի գազի ազգային ընկերությունը հայտարարել է, որ Իրանից գազի արտահանման ծավալներն աճել են, գրում է ParsToday-ը։ Իրանի գազի ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:30
Կառավարությունը ՀՀ-ում տնտեսական ակտիվության դրական զարգացում է տեսնում
«Այս նախագիծը պետք է ապահովի ֆինանսավորում այն ծրագրերի և միջոցառումների համար, որոնք կիրականացվեն 2023 թվականի ընթացքում կառավարության...
Աղբյուր` Panorama.am
12:19
Գիտուժ. Կառավարությունից ակնկալում ենք հստակ և կոնկրետ գործողություններ
գիտության հատկացումների ավելացման մասին որոշման իրականացման և պաշտպանական ԳՀՓԿ-ի զարգացման մասին
Աղբյուր` Panorama.am
12:10
Արման Ղուկասյան. ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու օրակարգն արհեստական է
«Հայաստանում վերջին շրջանում կրկին ակտիվ քննարկումներ են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության շուրջ։ Այս ամենը կապված է...
Աղբյուր` Panorama.am
12:02
Փաշինյանի առաջնահերթությունները
«Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, մենք ականջալուր ենք, ընդունում և համաձայն ենք բոլոր այն կոչերին և ընդգծումներին, որ...
Աղբյուր` Panorama.am
11:44
Ս. Էջմիածնի մայր տաճարի շրջափակը բացվել է
Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգման աշխատանքները մոտենում են ավարտական փուլի: Տաճարը դեռևս փակ է ներքին աշխատանքների պատճառով, մասամբ բացվել է...
Աղբյուր` Panorama.am
11:35
Այս ամենը տեղի է ունենում մի հեռահար, կամ գուցե ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից. Փաշինյան
«Գիտեք՝ Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցվել: Սա...
Աղբյուր` Panorama.am
11:28
Չալաբյան. Կարևոր, թեև փաստացի խիստ ուշացած քայլ է
Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն անդրադարձել է միջազգային մամուլում հրապարկված այն տեղեկություններին, որ Հնդկաստանը զենք է...
Աղբյուր` Panorama.am
11:20
The Economic Times. Հնդկաստանն առաջիկա ամիսներին զենք կմատակարարի Հայաստանին. Գործարքը կնքված է
«Հնդկաստանը ստորագրել է պայմանագիր Հայաստանին մեծաքանակ հրթիռներ, զինամթերք տրամադրելու վերաբերյալ, քանի որ ասիական այս երկիրը տևական...
Աղբյուր` Panorama.am
11:19
Սահմանային իրավիճակը՝ ժամը 11:00-ի դրությամբ
Սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
11:13
Էրդողան. Պուտինը հանրաքվեներից հետո «կանի այն, ինչ ծրագրել է»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկարային խնդրել է ազդել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի վրա ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Շվեդիայում հայտնաբերվել է«Հյուսիսային հոսքերից» գազի չորրորդ արտահոսքը
Շվեդիայի առափնյա պահպանությունը հայտնաբերել է գազի չորրորդ արտահոսքը «Հյուսիսային հոսքերից»։ mk.ru-ի հաղորդմամբ, գրել է Svenska...
Աղբյուր` Panorama.am
10:47
Կառավարությունն այսօր հավանություն կտա նվազագույն աշխատավարձը 75 000 դրամ սահմանելու օրինագծին
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում հավանություն կտա «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
10:44
ԵՄ-ի նոր պատժամիջոցները հասան ռուսական օճառին և զուգարանի թղթին
Եվրամիությունը պատժամիջոցների ութերորդ փաթեթի շրջանակներում մտադիր է սահմանափակել ռուսական զուգարանի թղթի և օճառի արտահանումը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տոյվո Կլաար. Անվտանգություն հնարավոր է միայն սահմանները հարգելու դեպքում, խաղաղություն չի կարող պարտադրվել
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է սեպտեմբերի 28-ին  Ադրբեջանի ԶՈւ...
Աղբյուր` Panorama.am
10:29
Իրանի ռմբակոծության հետևանքով Իրաքյան Քրդստանում զոհվել է 13 մարդ
Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանի տարածքը իրանական ուժերի ռմբակոծության հետևանքով զոհվել է 13 մարդ, ավելի քան 50-ը վիրավորվել են։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
10:21
Քաղաքական վերլուծաբան. Ադրբեջանը հիմա հենց այդ բուֆերային գոտին է ձևավորում մեր տարածքում
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Երևի հիմա քչերն են հիշում Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային...
Աղբյուր` Panorama.am
10:13
Տիգրան Աբրահամյան. Հակառակ դեպքում նոր մարտական գործողություններն անխուսափելի են
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Միջազգային հանրության կոշտ, հասցեական...
Աղբյուր` Panorama.am
10:05
Քաղաքացիները մոլորվել են Հաղարծինի «Դիմաց լեռ» կոչվող տարածքից Հովք գյուղ տանող արահետին
Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:01-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Դիմաց լեռ»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության
21:07 28/09/2022

Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}