Իրավունք 17:20 27/07/2022 Հայաստան

Այսօր ժամը 21։00-ին Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի ՔԿՀ-ից. Պաշտպաններ

«Նոր եմ վերադարձել կալանավայրից, տեսակցել եմ Ավետիք Չալաբյանին, խոսել եմ բուժմասի աշխատողների հետ, ովքեր տեղեկացրել են, որ Չալաբյանի մոտ կա զարկերակային ճնշման խնդիր, ունի տաքություն»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում լրագրողներին ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ա.Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։

Նրա փոխանցմամբ, բուժմասի աշխատողներն ասել են, որ Ա. Չալաբյանը պնդել է անպայման մասնակցի  այսօրվա դատական նիստին, սակայն երկարատև բանակցություններից հետո բժիշկները կտրուկ արգելել են, թույլ չեն տվել նրան մասնակցել նիստին և համապատասխան տեղեկանք են ուղարկել դատարան։

«Ես տեսակցեցի Ավետիք Չալաբյանին։ Նա ոտքի վրա է, ունի ճնշում, տաքություն։ Քանի օր է ճնշում ունի, բայց դրա մասին չէր բարձրաձայնել, որպեսզի մասնակցեր դատական նիստին»,- ասաց Վ.Հարությունյանը։

Պաշտպանները հայտնեցին, որ այսօր ժամը 21։00-ին Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի քրեակատարողական հիմնարկից, քանի որ ավարտվում է նրա կալանքի ժամկետը, իսկ նոր դատական ակտ, որով կերկարացվեր կամ խափանման միջոց կիրառվեր, պարզապես չկա ու չի կարող լինել, քանի որ այսօրվա դատական նիստն էլ հետաձգվեց։

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է կայանար հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։ Սակայն Չալաբյանը վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել դատարան, իսկ մեղադրյալի բացակայության պարագայում դատական նիստը ենթակա է հետաձգման։

«Դատալեքս»-ում հրապարակված մեղադրական եզրակացությունն այպիսին է. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:55
Հայաստանում վերջին երկու տարում սրտանոթային հիվանդություններից մահերի թիվը աճել է
«Ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած երկրում, սրտանոթային հիվանդություններն առողջապահական համակարգի գերակա հիմնախնդիրներից մեկն են,...
Աղբյուր` Panorama.am
15:47
Խոակին Կապառոսն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են...
Աղբյուր` Panorama.am
15:40
Սեպտեմբերի 30-ին կստորագրվեն Ռուսաստանի կազմի մեջ նոր տարածքներ մտնելու մասին պայմանագրերը
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը տեղի կունենա ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 30-ին,...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ղարսի խորոված՝ պատրաստված փնթի պայմաններում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գարեգին Պետրոսյանին...
Աղբյուր` Panorama.am
15:21
Արմեն Աշոտյան. Այս ապիկար իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ կառավարությունը բանկոմատ չէ
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Ձախողելով...
Աղբյուր` Panorama.am
15:15
Եթե մարդն ամսական 75 հազար դրամով է աշխատում, նշանակում է նա կրթություն չի ստացել. Նիկոլ Փաշինյան
«Մեր երազանքն այն չէ, որ մարդիկ աշխատեն մեկ ամիս և 75 հազար դրամ ստանան, ընդհակառակը՝ այն հակասում է մեր...
Աղբյուր` Panorama.am
15:06
«ԱրմՌոբոտիքս» մրցույթի հայտերի ընդունումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 10-ը
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը այս տարի ևս՝ 14-րդ անգամ կազմակերպում է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության...
Աղբյուր` Panorama.am
14:57
Որոշում է ընդունվել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ...
Աղբյուր` Panorama.am
14:48
Քաղտեխնոլոգը՝ Փաշինյանին. Նախագահների հետ բանակցիր միայն այդ հարցի շուրջ և հեռացիր
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ այն հրապարակելով ֆեյսբուքյան իր էջում. «Երկրի ղեկավարը, որի առաջին...
Աղբյուր` Panorama.am
14:40
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ն աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով
Հանրապետության տարածքու սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:...
Աղբյուր` Panorama.am
13:57
Կա՞ ուսուցչի կամավոր ատեստավորում՝ կլինի հավելավճար
«Նախագծով առաջարկվող նոր մեխանիզմն ուղղված է ուսուցիչների մանկավարժական հմտությունների զարգացմանը»,-հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ...
Աղբյուր` Panorama.am
13:49
Լեհաստանում Ինտերպոլի կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների և Էրեբունու տարածքի վետերանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի...
Աղբյուր` Panorama.am
13:36
2023-ին պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ 3,1 %-ը. Տիգրան Խաչատրյան
«Եթե 2021 թվականի արդյուքներով կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում էր 60,2%, ապա այս տարվա արդյունքներով այն կլինի 53 %-ից ցածրի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գլենդելի և Արցախի Մարտունի քաղաքի միջեւ կնքվել է «քույր-քաղաքների» հուշագիր
Հայ դատի Գլենդելի հանձնախմբի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի՝ Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի...
Աղբյուր` Panorama.am
13:19
Լոնդոնի օդանավակայանում իրար են բախվել 2 ինքնաթիռ
Լոնդոնում երկու մարդատար ինքնաթիռներ բախվել են թռիչքուղու վրա: Այս մասին հայտնել է Evening Standard թերթը, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
12:47
3 միլիարդ 61 միլիոն դրամ՝ 34 կմ ճանապարհի համար
«Նախագծով առաջարկվում է 4 ճանապարհների վերանորոգման համար, որոնց երկարությունը մոտ 34 կմ է, հատկացնել 3 միլիարդ 61 միլիոն...
Աղբյուր` Panorama.am
12:45
ԵՊՀ-ից հեռացրել են Նաիրի Հոխիկյանին
Ուսումնական տարվա մեկնարկին պետական որոշ բուհեր չեն կնքել նոր աշխատանքային պայմանագրեր ընդդիմադիր հայացքներ ունեցող, այս իշխանությունների...
Աղբյուր` Panorama.am
12:36
Իրանից դեպի հարևան երկրներ գազի արտահանման ծավալներն աճել են 22%-ով
Իրանի գազի ազգային ընկերությունը հայտարարել է, որ Իրանից գազի արտահանման ծավալներն աճել են, գրում է ParsToday-ը։ Իրանի գազի ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:30
Կառավարությունը ՀՀ-ում տնտեսական ակտիվության դրական զարգացում է տեսնում
«Այս նախագիծը պետք է ապահովի ֆինանսավորում այն ծրագրերի և միջոցառումների համար, որոնք կիրականացվեն 2023 թվականի ընթացքում կառավարության...
Աղբյուր` Panorama.am
12:19
Գիտուժ. Կառավարությունից ակնկալում ենք հստակ և կոնկրետ գործողություններ
գիտության հատկացումների ավելացման մասին որոշման իրականացման և պաշտպանական ԳՀՓԿ-ի զարգացման մասին
Աղբյուր` Panorama.am
12:10
Արման Ղուկասյան. ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու օրակարգն արհեստական է
«Հայաստանում վերջին շրջանում կրկին ակտիվ քննարկումներ են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության շուրջ։ Այս ամենը կապված է...
Աղբյուր` Panorama.am
12:02
Փաշինյանի առաջնահերթությունները
«Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, մենք ականջալուր ենք, ընդունում և համաձայն ենք բոլոր այն կոչերին և ընդգծումներին, որ...
Աղբյուր` Panorama.am
11:44
Ս. Էջմիածնի մայր տաճարի շրջափակը բացվել է
Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգման աշխատանքները մոտենում են ավարտական փուլի: Տաճարը դեռևս փակ է ներքին աշխատանքների պատճառով, մասամբ բացվել է...
Աղբյուր` Panorama.am
11:35
Այս ամենը տեղի է ունենում մի հեռահար, կամ գուցե ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից. Փաշինյան
«Գիտեք՝ Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցվել: Սա...
Աղբյուր` Panorama.am
11:28
Չալաբյան. Կարևոր, թեև փաստացի խիստ ուշացած քայլ է
Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն անդրադարձել է միջազգային մամուլում հրապարկված այն տեղեկություններին, որ Հնդկաստանը զենք է...
Աղբյուր` Panorama.am
11:20
The Economic Times. Հնդկաստանն առաջիկա ամիսներին զենք կմատակարարի Հայաստանին. Գործարքը կնքված է
«Հնդկաստանը ստորագրել է պայմանագիր Հայաստանին մեծաքանակ հրթիռներ, զինամթերք տրամադրելու վերաբերյալ, քանի որ ասիական այս երկիրը տևական...
Աղբյուր` Panorama.am
11:19
Սահմանային իրավիճակը՝ ժամը 11:00-ի դրությամբ
Սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
11:13
Էրդողան. Պուտինը հանրաքվեներից հետո «կանի այն, ինչ ծրագրել է»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկարային խնդրել է ազդել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի վրա ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Շվեդիայում հայտնաբերվել է«Հյուսիսային հոսքերից» գազի չորրորդ արտահոսքը
Շվեդիայի առափնյա պահպանությունը հայտնաբերել է գազի չորրորդ արտահոսքը «Հյուսիսային հոսքերից»։ mk.ru-ի հաղորդմամբ, գրել է Svenska...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության
21:07 28/09/2022

Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}