Կարմիր Շուկա համայնքի բնակիչը հայտնել է՝ հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով վնասվել է իր առանձնատունը
ԱՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Հուլիսի 28-ին ժամը 16:50-ին Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ. Շահնազարյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 11:45-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով վնասվել է իր առանձնատան երկրորդ հարկի խոհանոցի պատուհանը և մուտքի դուռը։
Վերջինիս տան բակում հայտնաբերվել է նաև 7.62 մմ տրամաչափի կրակված 8 գնդակ:
Վնասի չափը պարզվում է»:
Հարակից հրապարակումներ`
- Թաղավարդ և Կարմիր շուկայի ուղղությամբ կրակոցները տևել են շուրջ 20 րոպե. Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ. Արցախի ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին