Շիրակի փողոցում մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը հոսպիտալացվել է
Հուլիսի 29-ին, ժամը 01։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Զ․Դ) և «Mercedes» մակնիշի մարդատար (վարորդ՝ Հ․Խ, ծնված 1985 թ.) ավտոմեքենաները։
Փրկարարները մարդատար ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի մարդատար ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ