Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր վիրաբույժ Լևոն Ճաղարյանը
Աննա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր վիրաբույժ Լևոն Անդրանիկի Ճաղարյանը։
«Հրաժեշտը Սան Լազարո , 02.08.22 , 17.00-20.00
Շաումյան գերեզմանների հարեւանությամբ
Հողարկավորման արարողությունը նույն տեղից, 03.08.22,ժամը 13.00-ին»,- գրել է նա։
Ճաղարյանի մասին գրառում է արել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը․
«Լևոն Ճաղարյանը մեր գերդաստանի հիմնասյուներից մեկն էր: Մեծատառով մարդ, Աստծո կամոք բժիշկ, ով փրկել է հազարավոր կյանքեր, ծանրագույն պահերին մեր ժողովրդի համար ամենակարևոր կետերում լուռ և առանց լուսանկարվելու հայտնվող հայորդի` Նալբանդ 88-ի երկրաշարժից հետո, ուր ամիսներ շարունակ ապրեց և վիրահատեց վրաններում և տնակներում, Արցախ`պատերազմի թեժ օրերին... Եվ ամեն պահը` լի կյանքով, հումորով, կողքիններին հասնելու և վստահություն հաղորդելու գերմարդկային կարողությամբ: Հայաստանի վաստակավոր բժիշկ, պետական և արտասահմանյան ճանաչումների արժանացած, բայց ամենակարևորն` իր հազարավոր հիվանդների անվերապահ վստահությունը, սերն ու հարգանքը վայելող բժիշկ Ճաղարյան... Աստված հոգիդ լուսավորի, իմ սիրելի քեռի...»
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում