Լավ է՝ ոչխար ու ձի չեն բերել Հյուսիսային պողոտա. Երևանի քաղաքապետ
Երևանում անցած շաբաթվա ընթացքում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու դեպքերով կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 36 արձանագրություն, ընթացքում է գտնվում թվով 55 վարչական վարույթ։ Բացօթյա ապօրինի առևտրի վերաբերյալ թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է թվով 6 հաղորդագրություն, որոնց տրվել է համաապատասխան ընթացք։ Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ երեկ Հյուսիսային պողոտայով քայլելիս է եղել ու տեսել է, որ շան ձագեր են վաճառվում.
«Նորմալ չէ, որ Հյուսիսային պողոտայում շան ձագեր են վաճառում։ Հարցնում եմ՝ ինչ եք անում, ասում են՝ բերել ենք, երեխաները սիրեն։ Ես էլ ասում եմ՝ լավ է ոչխար ու ձի չեք բերել, երեխաները դա էլ են սիրում»։
Նա դիմեց բնապահպանության վարչությանը՝ հասկանալու, թե ինչպես է կարգավորվում այդ ամենը, ենթադրում է՝ այդ քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ ձեռնարկելու իրավական հնարավորություններ ունեն։
Զեկուցվեց, որ նախանցած շաբաթ հասարակական կարգի պահանության ծառայության հետ հսկողություն է իրականացվել Հյուսիսային պողոտայում, շների վաճառք իրականացնող քաղաքացիների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում