«Զվարթնոց»-ում և քաղաքապետարանում պայթուցիկներ չեն հայտնաբերվել, Մետրոպոլիտենում տեղազննման աշխատանքներ են
Օդանավակայանի և Երևանի քաղաքապետարանի տեղազննման աշխատանքներն ավարտվել են․ պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, իրականացվում են տեղազննման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։
ԱԻՆ-ից այսօր ավելի վաղ հայտնել էին, որ օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներ։
Զվարթնոց միջազգային օդանավակայան է մեկնել նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, իսկ Բաղրամյան 19 հասցե՝ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են․ քաղաքապետարան
- Ահազանգ՝ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, «Զվարթնոց»-ում պայթուցիկ սարքեր տեղադրման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին