Մենք բազմիցս ենք ասել, որ Հայաստանում իրողություններ են տեղի ունենում, որոնք խորքում հակահայկական են, ձևով թուրքական. Ասպրամ Կրպեյան
«Ադրբեջանցին Հայաստան է մտնում ավելի ազատ, քան մեր հայրենակիցները: Թուրքերն ավելի ազատ են մուտք գործում Հայաստան, մեր սրբատեղիներում իրենց արզգային սիմվոլներով փորձում հոգեբանորեն ճնշել մեր ժողովրդին և դրան զուգընթաց, մեր սփյուռքահայ հայրենակիցները Հայաստան մուտքի արգելք են ունենում»,-ԱԳՆ-ի դիմաց ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը։
Ակցիայի մասնակիցները բողոքում էին վերջերս սփյուռքահայ քաղաքական-հասարակական գործիչների մուտքը Հայաստան արգելելու փաստի առիթով:
«Մենք բազմիցս ասել ենք, որ 2018 թվականից սկսած Հայաստանում իրողություններ են տեղի ունենում, որոնք խորքում հակահայկական են, ձևով թուրքական և միտված են պղծելու ու անարգելու այն ամենը, ինչ հայկական է»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանը սփյուռքից անջատելու և այն հայաթափելու քաղաքականություն է տարվում երկրում, որովհետև իշխանության են հակահայերը, կոլաբորացիոնիստները, թուրքական շահը մեր հայրենիքում առաջ մղողները:
Ըստ Կրպեյանի՝ հայերի անվտանգությունն ապահովելու առաքելություն ունեցող ԱԱԾ-ն այսօր հայերի անուններով ցուցակներ է կազմում և հայ մարդկանց մուտքն իրենց հայրենիք արգելում:
«Փոխանական ամիսներ շարունակ Հայաստանի ինքնիշխան տարածքում դարանակալած թշնամական ուժերից օր առաջ տարածքն ազատելու գործով զբաղվեն, արգելում են հայ մարդկանց մուտքը հայրենիք: Սա են իրենց հրահանգել իրենց թուրք տերերը, սա են իրենց հրահանգել Հայաստանում հակահայկական իշխանությունները»,-ասաց Կրպեյանը և հավելեց. «Մենք այստեղ ենք ավելորդ անգամ զգուշացնելու, որ իշխանություններին այն չի հաջողվելու, Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, բոլոր հայերի ֆիզիկական անվտանգության երաշխավորը: Որևէ մեկն իրավասություն չունի արգելելու հայ մարդու մուտքը հայրենիք՝ քաղաքական հայացքներով, տարակարծություն ունենալու հանգամանքով պայմանավորված»:
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ ԱԳՆ-ի դիմացից դիմում է սփյուռքին, և հավաստիացնում, որ նրանց Հայաստանում միշտ գրկաբաց են ընդունելու և, որ նրանք օտար ափերում չդադարեն պայքարը հայ ժողովրդի իրավունքների, միասնական, անկախ, հավերժական Հայաստանի համար:
Հարակից հրապարակումներ`
- Յուրաքանչյուր հարցում ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշումը նույնատիպ է, ինչ Ադրբեջանինը և Թուրքիայինը. Հովհաննես Հարությունյան
- Այսօր երկու մարդու մոտ կա հայերի սև ցուցակ՝ Ալիևի և Փաշինյանի. Քրիստինե Վարդանյան
- «Նման դեպքերի կրկնումն ու քինախնդրական վերաբերմունքը մեզ առաջնորդելու է դեպի ՀՀ և Սփյուռքի միջև խրամատի ստեղծման»
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում