«Հայրենիք»-ի ԵԿ նախաձեռնած «Անվտանգության ամառային ակադեմիա»-ի մասնակիցները կայցելեն Արցախ
«Հայրենիք» կուսակցության երիտասարդական կառույցի նախաձեռնությամբ օգոստոսի 2-ից Երևանում մեկնարկել է «Անվտանգության ամառային ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական դասընթացների ծրագիրը։
«Հայրենիք» կուսակցությունից հայտնում են, որ մեկ ամիս շարունակ Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի երիտասարդները ոլորտի լավագույն մասնագետների հետ կքննարկեն Հայաստանի և Արցախի անվտանգության, տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների, ռազմական, իրավական, տնտեսական, սոցիո-մշակութային և հոգևոր անվտանգության ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ։
Դասընթացների ավարտին նախատեսվում է այցելություն Արցախի Հանրապետություն, որտեղ տեղի կունենան հանդիպումներ և կլոր-սեղան քննարկումներ Արցախի քաղաքական և հոգևոր իշխանությունների ներկայացուցիչների հետ։