Իրավունք 09:00 03/08/2022 Հայաստան

Այս պայքարը մեր երկրում օրենքի իշխանության և արդարության հաստատման համար է. Չալաբյանի պաշտպանական խումբ

Այսօր  ժամը 10:00 տեղի կունենա «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատաքննության շարունակությունը, որը մեկնարկել էր հուլիսի 26-ից: Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբից հայտնում են, որ նիստը նշանակալի է այն առումով, որ օրակարգը ներառելու է նաև խափանման միջոցի հարցը:

Չալաբյանի հանրային պաշտպանական խումբն այդ առիթով հայտարարություն է տարածել՝  ներկայացնելով դատավարության շուրջ վերջին զարգացումները։ Հաղորդագրությունում մասնավորապես անդրադարձ է կատարվել պաշտպանական կողմի ծավալուն միջնորդությանը` դատական նիստը հետաձգելու և մեղադրական եզրակացությունը ՀՀ քրեական դատավարության 202-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու պարտավորեցման պահանջով հանրային մեղադրողին վերադարձնելու վերաբերյալ:

Պաշտպանական կողմը մեղադրական եզրակացությունում արձանագրել է առնվազն 11 նշանակալի խախտումներ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ գործի հանգամանքներում, սակայն դատարանը հրաժարվեց վերականգնել օբյեկտիվ դատաքննության համար նյութերը:

«Ցանկացած պահի իշխանությունների քաղաքական հակառակորդներին հետապնդելու «անբեկանելի» հեղինակություն վայելող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նախ հրաժարվեց հետ ուղարկել ՀՀ դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացությունները, որը կազմված էր օրենքի աղաղակող խախտումներով, ընդգծված միտում ունենալով թաքցնել և սքողել նախաքննության ընթացքում Ավետիք Չալաբյանի անմեղության վերաբերյալ ձեռք բերված բոլոր ապացույցները»,-ասված է դատաքննության վերաբերյալ հանրային պաշտպանության թիմի արձագանքում, որը նիստը որակել է որպես «իշխանությունների կողմից բեմադրված աբսուրդի թատրոնի, Կաֆկայի «Դատավարության» լավագույն ավանդույթներով»։

«Նշենք, որ դատաքննության ժամանակ դատավորը հրաժարվեց ինքնաբացարկ հայտարարել, թեև Ավետիք Չալաբյանի պաշտպանները և Չալաբյանը ներկայացրեցին բացարկի այնպիսի հիմնավորումներ, որոնք բավարար էին ոչ միայն բացարկի, այլև դատավորի հրաժարականի համար ընդհանրապես՝ ներառյալ քաղաքական ենթատեքստով մի շարք գործերով ընդգծված ապօրինի որոշումների կայացումը, որոնք հետագայում բեկանվել են ավելի բարձր ատյաններում կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։  Ավելին, դատաքննության ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց գերազանցել իրավական աբսուրդի բոլոր նախադեպերը և Ավետիք Չալաբյանին հանրային պաշտպան պարտադրեց, այն պայմաններում, երբ նրա պաշտպանությունը իրականացնում է «Ֆիդելիս» հեղինակավոր իրավաբանական ընկերությունը, Ավետիք Չալաբյանը հրաժարվեց հանրային պաշտպանից, և նույնիսկ դատարանի կողմից ներգրավված հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը խնդրեց իրեն ազատել այդ անհեթեթ պարտականությունից։

«Ակնհայտ է, որ գործող իշխանությունները, չհաշտվելով նրա հետ, որ Ավետիք Չալաբյանը օրենքի ուժով հայտնվել է ազատության մեջ, իսկ բաց դատալսումների յուրաքանչյուր նիստ ավելի և ավելի ակնհայտ է դարձնում նրան ներկայացված մեղադրանքի ողջ անհեթեթությունը, շտապում են օր առաջ նորից ապօրինի ազատազրկել նրան, դրանով շարուանկելով նրա հետ սկսած հաշվեհարդարաը։ Նոր ընդունված քրեադատավարական օրենսգրքով, խափանման միջոցի հարցը քննարկվում է վերը նշած հարցերից հետո, և դատավոր Մնացական Մարտիրոսյանը Հայաստանի իրավական պրակտիկայում աննախադեպ շտապողականություն է ցուցաբերում՝ պրակտիկորեն ամեն օր նիստ նշանակելով և փորձելով ամեն գնով կատարել վերևից իջեցված պատվերը»,-ասված է հանրային պաշտպանության խմբի հայտարարությունում:

Հատկանշական է, որ աբսուրդի թատրոնը ծավալվում է ուղիղ եթերում, դատական նիստերի լեփ-լեցուն դահլիճում` հանրային հեղինակություն վայելող Չալաբյանի ազատության համար երախշավորներ հանդիսացող նախկին փոխվարչապեը Վաչե Գաբրիելյանի, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի, ինչպես նաև մեկ տասնյակ հասարակական քաղաքական գործիչների ներկայությամբ, այդ թվում նաև Սոնա Կոշեցյան («Այբ» hիմնադրամ), Արմեն Խաչիկյան («Արար» հիմնադրամ), Վարդան Մարաշլյան («Վերադարձ Հայաստան»  hիմնադրամ),   Տեր Մեսրոպ քահանա Արամյան («Այբ» դպրոցի համահիմնադիր), Գևորգ Դանիելյան (Արդարադատության նախկին նախարար), Աննա Կոստանյան (նախկին պատգամավոր), Էլինար Վարդանյան (պատգամավոր), Էդգար Ղազարյան (նախկին դեսպան), Մենուա Սողոմոնյան (պատմական գիտությունների թեկնածու), Արսեն Գրիգորյան (երաժիշտ), Վահե Հովհաննիսյան (ԵՊՀ ամբիոնի վարիչ), Ռուբեն Կարապետյան, Վահե Հովհաննիսյան և այլք:

Չալաբյանի պաշտպանական թիմը վճռական է շարունակելու իր պայքարը՝ Ավետիքի ազատության և լիարժեք արդարացման համար։ Հայտարարությունում նշվում է,- «Մենք գիտակցում ենք, որ այս պայքարը մղվում է ոչ այնքան Ավետիքի անձի, որքան մեր երկրում օրենքի իշխանության և արդարության հաստատման համար և վճռական ենք մեր բոլոր համախոհների, բոլոր նվիրյալ հայորդիների հետ այն շարունակելու մինչև վերջնական հաղթանակ»:

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թ․-ին Դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»»,- նշված է պաշտպանական թիմի տարածած հաղորդագրության մեջ։  



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:31
«Հրապարակ». Սամվել Կարապետյանը կոչ է անում չվտանգել Հայաստանի և Ռուսաստանի գործընկերային հարաբերությունները
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը ՌԴ ղեկավարության նկատմամբ Միջազգային քրեական...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Ինչու է ֆինանսների նախարարությունը խառնվել Գագիկ Ջհագիրյանի թոշակի գործին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհագիրյանի թոշակի գործին խառնվել է ֆինանսների նախարարությունը և...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Փակելով Հայաստանի հետ Արցախի վերջին ճանապարհը, Նիկոլ Փաշինյանը փորձում է ապահովագրել իր իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Բաքուն իր վերահսկողության տակ վերցրեց Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Տիգրան Ավինյանը շտապում է, ՔՊ-ն՝ ոչ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնելու, գործող իշխանությունները, հասկանալով, որ իրենց՝ առանց...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Գլխավոր դատախազի տեղակալը փորձում է ԱԱԾ-ից իր հավատարիմ գործընկերներից նշանակել Մանասյանի տեղը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ՝ Գլխավոր դատախազությունում: Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Ավինյանը չի էլ թաքցնում՝ ինչու «տուն ճանապարհեց» Հրաչյա Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետարանում երեկ առաջին գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». «Ինչ-որ մի տեղից պետք է սկսենք Հայաստանի վերականգնումը». Մեղրյան
«Փաստ» թերթը գրում է. «Անցած տարվա սեպտեմբերի սկզբին հասարակական գործիչ Զինավոր Մեղրյանը հայտարարել է, որ իր ընկերների հետ...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը խուսափում է թիմակիցների ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը խուսափում է թիմակիցների ու Նիկոլ Փաշինյանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Իշխանությունը հասկացել է՝ ԺՊ-ի կազմակերպած ընտրություններում, որպես կանոն, ԺՊ-ն էլ ընտրվում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս իշխանությունը հրաշալի հասկացել է մի բան` ով զբաղեցնում է տվյալ պաշտոնը, լինի` համայնքապետի,...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Արթուր Դավթյանի՝ Արցախում գտնվելու փաստը ու հնարավոր նշանակումը միանշանակ չի ընդունվել
«Փաստ» թերթը գրում է. «Տևական ժամանակ խոսվում է այն մասին, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջիկայում...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Ինչ էր անում ռուսաստանաբնակ հայ օլիգարխը խորհրդարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ առավոտյան խորհրդարան է եկել...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչպես է ղեկավարում Կամո Ցուցուլյանը փրկարար ծառայությունը
«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի վարչապետը հունվարի 9-ին հերթական անտրամաբանական նշանակումն արեց՝ ոստիկանի ավելի քան 20 տարվա...
Աղբյուր` Panorama.am
08:47
Իրանն ավելի քան 80 միլիոն դոլարի հագուստ է արտահանել հարևան երկրներ
Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարության տեքստիլ և հագուստի արդյունաբերության գրասենյակի գլխավոր տնօրենը հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
08:35
Ճանապարհները՝ 08.30-ի դրությամբ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:22
ԵԱ. Սուսաննա Գաբոյանը հաղթել է 9-րդ խաղափուլում
Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 9-րդ խաղափուլը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ, այսօր հաղթել է Սուսաննա Գաբոյանը:...
Աղբյուր` Panorama.am
08:13
Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Բաքվին` վերջինիս զինուժի տեղաշարժերի առիթով
ԱՄՆ պետքարտուղարությունն այսօր լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Բաքվին՝...
Աղբյուր` Panorama.am
08:00
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Մոսկվայում ավարտվել է սամբոյի միջազգային ավանդական մրցաշարը
Մոսկվայում ավարտվել է սամբոյի հիմնադիրների հիշատակին նվիրված միջազգային ավանդական մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:27
Արվեստը պետք է ունենա ազատ դրսևորվելու հնարավորություն՝ առանց բյուրոկրատական, արհեստածին խոչընդոտների․ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Այսօր նշվում է Թատրոնի միջազգային օրը։ Շնորհավորում եմ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Չորացել են 1500-ից ավելի հազվագյուտ, արժեքավոր ծառեր և թփեր․ Իջևանի բուսաբանական այգու տնօրեն
Իջևանի բուսաբանական այգու  տնօրեն Մեխակ Սայադյանն իր էջում ահազանգում է՝ չորացած արժեքավոր ծառերի մասին։ «Երկու տարի և յոթ...
Աղբյուր` Panorama.am
20:03
Մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը․ Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների...
Աղբյուր` Panorama.am
19:50
Վրաստանի կին պատգամավորները դատապարտել են հաղորդավարուհի Թաթիա Սամխարաձեի նկատմամբ իրականացվող հետապնդումը
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր կին պատգամավորները հայտարարություն են տարածել և համերաշխություն հայտնել այն բոլոր կանանց, որոնք սեռական...
Աղբյուր` Panorama.am
19:39
Հակոբ Հակոբյան․ ՀՀ իշխանությունները նոյեմբերի 9-ին ոչ թե Արցախի 75 տոկոսն են հանձնել, այլ ամբողջը
Արցախի ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը գրում է․ «Այն օրվանից սկսած, երբ Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը...
Աղբյուր` Panorama.am
19:19
Եթե անվտանգությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները տապալեցին, ինչու՞ պետք է սպորտը չտապալեին․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Եթե Լևոն Արոնյանի ու Հենրիխ Մխիթարյանի պես տղերքին նեղացրեցին ու «ճամփեցին»,...
Աղբյուր` Panorama.am
19:08
Մոսկվան անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը․ ՏԱՍՍ
Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը՝  ուղղված Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:56
Բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության դեպքեր
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:45
Կրկին ահազանգ՝ Երևանում նոր ծառահատումների մասին
Բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը գրում է․ «Թամանյանի արձանի դիմացի մայթին հսկա հացենիներ էին։ Այդ օրվա տեսանյութերում էլ կան։...
Աղբյուր` Panorama.am
18:32
ՌԴ-Սիրիա-Թուրքիա-Իրան փոխարտգործնախարարների հանդիպումը կարող է կայանալ ապրիլի սկզբին
Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ փոխնախարարների մակարդակով քառակողմ խորհրդակցությունները կարող են տեղի ունենալ Մոսկվայում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
18:22
ԿԸՀ. Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքում հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել
Մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող ընտրատեղամասերում (թիվ 33 ԸԸՀ) 7 գրանցամատյանում արձանագրվել է 10...
Աղբյուր` Panorama.am
18:19
Աշոցքում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}