«Ու փոխանակել են հայ ռազմագերու հետ... ախորժակներիդ քացախ»
Կեսգիշերին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի, վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել է, որ նա մոլորվել է։ Ադրբեջանցի զինծառայողը «Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին»։
ՊՆ հաղորդագրությանը արձագանքած հայ օգտատերերին զարմացրել է այն փաստը, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 23-ին, իսկ պաշտպանության նախարարությունն այդ մասին հայտնում է մոտ տաս օր անց՝ օգոստոսի 2-ին, նաև հիշեցնում են՝ Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիներին։
«Ռազմինֆո»-ի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՊՆ-ի մամուլի հաղորդագրությունից վնիզապնը իմանում ենք, որ դեռ հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզում ՀՀ զինված ուժերի ծառայողները ադրբեջանցի մոլորված զինվորականի են հայտնաբերել։
Այդ միջադեպը գաղտնի են պահել հանրությունից, իսկ այսօր էլ ադրբեջանցուն ուղղակի վերադարձրել են։
Կարծում եմ անիմաստ էլ է հիշեցնելը Բաքվի բանտերում եղած մեր գերիների մասին, որոնց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել...
Հերթական՝ ծիծիլյոներորդ ապացույցը, որ նիկոլական իշխանությունը Հայաստանում Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկելով է զբաղված։
Արման Հայրապետյանը գրել է. «Ու փոխանակել են հայ ռազմագերու հետ...
Ախորժակներիդ քացախ։
Որպես մոլորված, մոլորված Կարլ, վերադարձրել են։ Ով գիտի մի հատ էլ ներողություն են խնդրել, որ մեր դիրքերում ցուցանակներ չկան, որ կարողանան կողմնորոշվել թե ինչպես մեր դիրքերով շրջեն, ինչ պետք է նկարեն ու հետ գնան, որ հետո գան դիրքը վերցնելու, առանց կրակոցի...
Հետ ուղարկելիս էլ հետը քարտեզ դրած կլինեն ու մի քիչ էլ գումար` բարոյական վնասի համար։
Բայց դե կարևորը նախկինները հետ չգան...»։
Նարինե Արզումանյանը հիշեցրել է լիբանանահայ ռազմագերուն, ում օրերս տեղափոխվել են Բաքվի հիվանդանոցներից մեկը. «Իսկ լիբանանահայ էն գերին էն աստիճանի ա առողջապես վատացել, որ իրենց ձեռքով հիվանդանոց էին տեղափոխել․․․․․»։
ՀՅԴ ԳՄ անդամ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ուշադրություն է հրավիրում պաշտոնական հաղորդագրության մեջ օգտագործված «Լեռնային Ղարաբաղ» հասկացությանը.
««Լեռնային Ղարաբաղ հասկացությունը կբացատրե՞ք.. տեղա՞նք, աշխարհագրական դի՞րք, պետական կազմավորու՞մ... մինչև առավոտ կսպասեմ ՀՀ ՊՆ խոսնակի պաշտոնական պատասխանին...»։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը փոխանցվել է Բաքվին. ՀՀ ՊՆ
- Գերեվարված Վիգեն Էուլջեքյանը տեղափոխվել է Բաքվի «Ավրասիա» հիվանդանոց. Նաիրա Զոհրաբյան
- Հայ ռազմագերիների խնդրի լուծման բանալին Բաքվում է․ ՀՀ-ում Լեհաստանի դեսպան
- Մեր ռազմագերիներն սարքել են աշխարհաքաղաքական նվեր. Աշոտյան
- ՀՀ ԱԳՆ–ն հրապարակել է հայրենիք վերադարձած 5 ռազմագերիների անունները
- Մուրադով. Բոլոր ադրբեջանցիները վերադարձվել են Բաքու, հայ ռազմագերիների վերադարձման աշխատանքները շարունակվում են
- 10 ռազմագերիների վերադարձի հետ կապված՝ պաշտոնապես ոչինչ. Աբրահամյան
- Արարատ Միրզոյան. Ադրբեջանը հաստատել է 40 հայ ռազմագերիների առկայությունը
- ՄԹ-ում ՀՀ դեսպանը հանդիպմանը խոսել է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների խնդրի հրատապ լուծման մասին
- Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց․ Միրզոյան
- Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց․ Միրզոյան
- Զախարովա. Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին փոխանակել ռազմագերիներին և ականապատ դաշտերի քարտեզները
- Թաթոյանն անգլիական եկեղեցու հոգևոր առաջնորդին ներկայացրել է հայ ռազմագերիների տանջանքները
- Բասկերի երկրի խորհրդարանը պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին
- Լավրովի հետ հանդիպմանը կարևորվել է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը
- Գերիների, ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը կապահովի որոշակի պոզիտիվ ֆոնի ստեղծում․ Փաշինյան
- ՌԴ ԱԳՆ. Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ ռազմագերիների վերադարձի հարցով
- Անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին․ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ
- Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց․ ԱԳ նախարար
- Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան
- Անհրաժեշտ է նոր ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին առանց նախապայմանների ազատ արձակելու ուղղությամբ․ ԵԺԿ
- Ֆրանսիայի ԱԳՆ. Ցանկանում ենք ռազմագերիների և ականապատ գոտիների քարտեզների վերջին փոխանակումներով դրական դինամիկա
- Բաքուն 2 հայ ռազմագերիների դատապարտեց 20 տարվա ազատազրկման
- Գևորգ Դանիելյան. Ռազմագերիների ազատ արձակումը մեր պետության միջազգային արժանապատվության հարց է
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները