Հասարակություն 17:10 04/08/2022 Հայաստան

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Լոռու մարզում երկու նոր նախադպրոցական կրթության կենտրոն է հիմնել

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Լոռու մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գործընկերների հետ համագործակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկու նոր նախադպրոցական կրթության կենտրոն է հիմնել Տաշիր խոշորացված համայնքի Սարատովկա և Շնող խոշորացված համայնքի Քարկոփ բնակավայրերում: Այս մասին նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածած հաղորդագրությունում։
 
«Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում վերանորոգել և կահավորել է կենտրոններին տրամադրված սենյակները, ինչպես նաև սանհանգույցները, իսկ «Քայլ առ քայլ» հիմնադրամի աջակցությամբ ընտրել և վերապատրաստել է դաստիարակներին, կենտրոնները հագեցրել կրթական նյութերով, խաղալիքներով, խաղերով: Տեղադրվել են նաև արևային մարտկոցներ՝ կրճատելու ջեռուցման հետ կապված և հետևաբար՝ պահպանման հետ կապված ծախսերը: Ծրագրի շրջանակում իրականացվել է դաստիարակների վերապատրաստում հատկապես տարբեր տարիքի երեխաների հետ աշխատանքի մեթոդաբանության թեմայով: Հընթացս, դաստիարակները լրացուցիչ աջակցություն և մասնագիտական ուղղորդում կստանան համայնքի կենտրոնում գործող ավանդական մանկապարտեզ մասնագետների կողմից: Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավորություն են ստանձնել հոգալ կենտրոնների պահպանման ծախսերը, ներառյալ՝ դաստիարակների աշխատավարձերը:
 
«Որակյալ վաղ մանկական ուսումնառությունն ու խնամքը կյանքում հետագա հաջողությունների հիմնաքարն են՝ կրթության, բարեկեցության, զբաղվածություն ձեռք բերելու և սոցիալական ինտեգրման առումներով: Ավելին, տեղական համայնքներում վաղ մանկական ուսումնառություն և խնամքի հասանելիություն ապահովելով, մենք նաև ներգրավվելու և իրենց կարիքների վրա հիմնված քայլեր ձեռնարկելու նոր հնարավորություններ ենք ընձեռում կանանց», - նշել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության միջազգային աջակցության/համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը։ 
 
Ըստ Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման պետական ծրագրի՝ մինչև 2030 թվականը Հայաստանի բոլոր բնակավայրերում հասանելի կլինեն մատչելի նախադպրոցական ծառայություններ, և յուրաքանչյուր ընտանիք ի վիճակի կլինի օգտվել այդ ծառայություններից, ավելին, դպրոց ընդունվող բոլոր երեխաները առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում:
 
Գյուղական համայնքների համար նախատեսված նախադպրոցական կենտրոնների այս այլընտրանքային մոդելը մատչելի և արդյունավետ տարբերակ է Հայաստանի ողջ տարածքում կյանքի կոչվելու համար և արդեն նախադպրոցական կրթության պետական քաղաքականության անբաժանելի մասն է կազմում՝ արտացոլվելով 2021 թվականի «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում:
 
«2022 թվականի ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը Եվրոպական միության աջակցությամբ հիմնադրել է 3 նոր նախակրթարան Սյունիքի մարզի Հարթաշեն, Քարաշեն և Խոզնավար համայնքներում և 2 նոր նախակրթարան Լոռու մարզի Անտառամուտ և Գեղասար գյուղերում: Այսօր ևս երկու կենտրոն հիմնելով Քարկոփում և Սարատովկայում՝ երկու քայլով առաջ ենք շարժվում դեպի համընդհանուր ընդգրկվածություն: Այդուհանդերձ, հանրապետության շուրջ 229 բնակավայրերում նախադպրոցական որևէ կրթական ծառայություն դեռևս չի մատուցվում, ուստի առաջիկա տարիներին շարունակելու ենք աջակցել կառավարությանը ինչպես գյուղական համայնքներում նախադպրոցական ծառայությունների ցանցի ընդլայնման, այնպես էլ ընդհանուր առմամբ նախադպրոցական ծառայությունների շարքում վաղ տարիքի ծառայությունների զարգացման աշխատանքներում»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
 
Այսօրվանից սկսած՝ Սարատովկա և Քարկոփ բնակավայրերերում ապրող 0-6 տարեկան շուրջ իննսուն երեխա հնարավորություն ստացավ իր իսկ բնակավյրում հաճախելու նախադպրոցական կրթության կենտրոն: Ավելին Քարկոպ բնակավայրում կառավարության կողմից ֆինանսավորված սուբվենցիոն ծրագրի շնորհիվ առաջիկայում այլընտրանքային ծառայությունը աստիճանաբար կփոխարինվի նախադպրոցական կրթության պետական ծրագրով:
 
Եվրամիության աջակցության շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի ևս 18 փոքր գյուղական համայնքներում նախադպրոցական կրթության կենտրոններ կհիմնի՝ 18 քայլով ավելի մոտենալու ՅՈՒՆԻՍԵՖ-ի երազանքներից մեկին, ԿԶՆ 4.2-ին և Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման պետական ծրագրի նպատակներից մեկին. որակյալ նախադպրոցական կրթություն՝ յուրաքանչյուր երեխայի համար, ով էլ նա լինի, որտեղ էլ՝ ապրի»,- ասվում է հաղորդագրությունում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:54
Մինչ այս պահը որպես դեպքի ականատես չեմ հարցաքննվել․ Գեղամ Նազարյան
ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է․ «Այսօր` 2023թ. մարտի 31-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեն անդրադառնալով այսօր...
Աղբյուր` Panorama.am
19:43
Եղել է մեկ հարված՝ ինքնապաշտպանական նկատառումով․ Ռուբեն Մելիքյան
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Որևէ խուլիգանական գործողություն չի եղել։ Եղել է մեկ հարված՝...
Աղբյուր` Panorama.am
19:32
Հասրաթյան․ Արցախը կապրի, եթե ունենա ինքնրույն գործելու կամք և վճռականություն
Արցախի ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է. «Արցախը կապրի, եթե ունենա ինքնրույն գործելու կամք և վճռականություն... Գործել ինքնրույն,...
Աղբյուր` Panorama.am
19:21
Ալբանիայում մեր պատանի ծանորդները նվաճել են երկու բրոնզե մեդալ
Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնությունում մեր պատվիրակաները նվաճել են ևս երկու «բրոնզ»:Այս...
Աղբյուր` Panorama.am
19:10
Մի օր էլ ձեր ձեռքերն են ոլորելու․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Վերջին 1.5 տարվա ընթացքում այս խորհրդարանը ինչ ասես չի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Լիտվիան պատրաստակամ է աջակցել Հայաստանին կիբերանվտանգության ոլորտում․ ԱԽ գրասենյակ
Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին և 31-ին աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
18:46
Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի մարզադահլիճում հրդեհ է բռնկվել
Մարտի 31-ին, ժամը 14:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի 24 հասցեում՝ Անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
18:35
Այսօր Վրաստանի անկախության հանրաքվեի օրն է
Վրաստանն այսօր նշում է պետական ​​անկախության վերականգնման հանրաքվեի 32-րդ տարեդարձը։ «Մարտի 31-ի հանրաքվեն կմնա մեր պատմության մեջ...
Աղբյուր` Panorama.am
18:25
Նրանցից ոմանք լավագույն դեպքում կհայտնվեին հիվանդանոցներում, իսկ ես՝ ազատազրկման վայրում․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել բախում քպ-ական և ընդդիմադիր պատգամավորների միջև։ Բնականաբար,...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ֆրանսիացի պաշտոնյա. Հայաստանի ամբողջականության համար պայքարը մեծապես հենց այստեղ է որոշվելու՝ Սյունիքում
 «Ես աստիճանաբար ճանաչել ու սիրել եմ Հայաստանը ու գիտեմ, թե ինչ պատմական ու խորհրդանշական արժեք ունի այստեղ գտնվելը։ Իսկ ինչո՞ւ են...
Աղբյուր` Panorama.am
18:14
Հայաստանում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը
ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը: Ծննդաբերությունների 37,7 տոկոսն...
Աղբյուր` Panorama.am
18:05
Մեդվեդև. «ՆԱՏՕ-ի խաղաղապահները» ցանկանում են Ուկրաինայի միջոցով երրորդ համաշխարհայինը սկսել
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի խաղաղապահները», հակամարտության մեջ...
Աղբյուր` Panorama.am
17:58
Երվանդ Վարոսյան. Ցանկացած հետապնդում Մհեր Սահակյանի նկատմամբ այլևս ապօրինի է
Փաստաբան Երվանդ Վարոսյանը, արձագանքելով քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը, գրում է. «Ցանկացած հետապնդում Մհեր Սահակյանի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Հրազդան ձորին հարող տարածքներում պարեկային հսկողությունը կուժեղացվի
«Շրջանցիկ թունել բանավանի Հրազդան ձորին հարող հատվածներում շինաղբի անօրինական թափման դեմ պայքարն անշուշտ զգալի արդյունք է տվել, սակայն...
Աղբյուր` Panorama.am
17:44
Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
17:36
71-ամյա եղբայրը դանակահարել էր 69-ամյա եղբորը
Մարտի 30-ին, ժամը 01.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Սևանի փողոցից որովայնի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Էդիթը, որ նկարում է Աստծո մտքերով՝ ծաղիկներով
Այսօր «Արվեստի դեսպանատանը» (Սայաթ Նովա 28) բացվելու է Էդիթ Սիմոնյանի անհատական ցուցահանդեսը։  Ցուցահանդեսում ներկայացվելու են...
Աղբյուր` Panorama.am
17:20
Լավրով. Արտաքին քաղաքականության հայեցակարգում ներդրվել է դաշնակիցներին պաշտպանելու նպատակով ՌԴ ԶՈւ-ի օգտագործման հայեցակարգը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգում ներդրվել է...
Աղբյուր` Panorama.am
17:05
ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշտական պատրաստակամություն է հայտնում առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
16:50
ՌԴ-ի նոր ընդունած հայեցակարգում ամրագրված է, որ մերձավոր արտասահմանում հասնելու է խաղաղության և բարգավաճման
Մերձավոր արտասահմանում Ռուսաստանի հիմնական նպատակն է տարածաշրջանը վերածել խաղաղության, բարիդրացիության և բարգավաճման գոտու: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
16:43
Հապաղելու դեպքում՝ միջնադարի ճարտարապետության գոհարներից Աղջոց վանքն ընդհանրապես կավերվի
Միջնադարյան հայկական ճարտարապետության և քանդակագործական արվեստի բացառիկ նմուշներից է Աղջոց վանքը։ Վանական համալիրի գլխավոր եկեղեցին Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
16:42
Արցախում անցկացվել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 31-ին հրավիրվել է ԱՀ Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ։...
Աղբյուր` Panorama.am
16:37
ԿԲ. Դրամի փոխարժեք և ոսկու գին
Մարտի 31-ին, Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.18 դրամով և կազմել 388.48 դրամ։...
Աղբյուր` Panorama.am
16:26
Վրթանեսյան. Թշնամին սա էլ որերորդ անգամ անարգել գալիս-նստում մեր բարձունքներին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Վերջին տարիներին շատերդ մասնակցել եք դրամահավաքների. «դիրքեր ենք...
Աղբյուր` Panorama.am
16:18
Քրիստինե Վարդանյան. Նրանք բոլորով բերման են ենթարկում մեկ ընդդիմադիր պատգամավորի
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հրապարկել է տեսանյութ ու գրել. «Եթե մտածեցիք, որ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Ոճաբանը ներկայացնում է ինչպես ճիշտ կրել սպորտային կոշիկները
Ոճաբան Անդրեյ Պրոյավկինը ներկայացրել է սպորտային կոշիկներ կրելու ճիշտ եղանակաները։ «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, նախ մասնագետը...
Աղբյուր` Panorama.am
16:01
Հրդեհ Անվտանգության ակադեմիայում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ
Մարտի 31-ին, ժամը 14:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի 24 հասցեում՝ Անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
15:43
Վերաքննիչ վարչական դատարանը որոշում է կայացրել հղիության ժամանակ աշխատանքից ազատված Վայոց Ձորի փոխմարզպետին վերականգնել աշխատանքում
Ինչպես նաև չաշխատած ժամանակահատվածի համար վճարման ենթակա աշխատավարձը վճարելու մասին:
Աղբյուր` Panorama.am
15:29
Լուկաշենկոն կանանց կոչ է արել կրակել սովորել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանանց կոչ է արել սովորել կրակել ավտոմատից և ատրճանակից։ Այդ մասին պետության ղեկավարը հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}