Ահազանգի հետքով՝ Սևանի հանրային լողափի սպասարկման մասով
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ ստացված ահազանգերի հիման վրա «Սևան» ազգային պարկի և հանրային N1 լողափի սպասարկումն իրականացնող տնտեսվարողի կողմից աշխատանքներ են իրականացվել և շտկվել են բարձրաձայնված բոլոր խնդիրները։
«Վերանորոգվել են հանդերձարանները և հանրային սանհանգույցները։
Վճարովի պառկելաթախտերը հեռացվել են անվճար շվաքարանների տարածքից։
Իրականացվում է պատշաճ աղբահանություն։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Սևանում գործում է 3 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝
- Ավտոկայանատեղի
- Շվաքարաններ
- Հանդերձարաններ
- Սանհանգույցներ
- Ցնցուղարաններ
- Խաղահրապարակներ
Հանրային լողափերում իրականացվում է ջրափրկարարական ծառայություն, գործում է բուժկետեր և ապահովվում է հասարակական կարգի պահպանությունը։
Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
Սիրելի՛ քաղաքացիներ, նախարարությունը ջանք չի խնայում ձեր ջրափնյա հանգստի պատշաճ կազմակերպման համար, դուք էլ ձեր հերթին, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք մեր շրջակա միջավայրը, մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները