Երևանը լքելու համար 20 օր ժամանակ կտրամադրի․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Արցախի հանրապետության Բերձոր և Աղավնո բնակավայրերի բնակիչներին, նույն Արցախի ղեկավարություն կոչվածը 20 օր ժամանակ է տվել բնակավայրերը լքելու համար։
Իսկ Հայաստանու՞մ․․ամեն ինչ հանգիստ է։Վարչապետ կոչեցյալը ադրբեջանցիներին հրավիրում է Հայաստան, հայտարարում, որ կատարել է իր բարեկիրթ տիրոջ հրահանգը, հայկական զինված ուժերը հանելով Արցախից։Ընդդիմությունն արձակուրդի մեջ է մինչև սեպտեմբեր։
Ժողովուրդը շարունակում է իր «երջանիկ» առօրյան։ Հավանաբար, բոլորը հույս ունեն, որ Երևանն օկուպացնելուց առաջ, թշնամին, վարչապետ կոչեցյալի շուրթերով երևանցիներին Երևանը լքելու համար 20 օր ժամանակ կտրամադրի»։
Հարակից հրապարակումներ`
- Որպես «բարոյական փոխհատուցում», թույլ են տվել, որ Բերձորի և Աղավնոյի բնակիչներն այրեն իրենց տները. Նաիրա Զոհրաբյան
- Նկատեցի՞ք, թե ինչպես Բերձոր քաղաքի, Աղավնո ու Սուս գյուղերի շուտափույթ հանձնման թեման երկրորդ պլան տեղափոխեցին․ Տիգրան Աբրահամյան
- Պլանը որ չէր հաստատվել, ինչո՞ւ էր հունիսին Նիկոլն ուզում Բերձորը հանձնել. Արթուր Խաչատրյան
- Ադրբեջանը առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին