Կրթություն, գիտություն 12:17 05/08/2022 Հայաստան

Բյուրականի աստղադիտարանում բացահայտել են, որ աստղառաջացման պրոցեսները կարող են ձգանի դեր խաղալ

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները՝ ՌԴ Հատուկ աստղադիտարանի «Արտագալակտիկ օբյեկտների սպեկտրոսկոպիա և ֆոտոմետրիա» լաբորատորիայի աշխատակիցների մասնակցությամբ մեծ չափեր և զանգված ունեցող HII-տիրույթների և կոմպլեքսների 6-մ աստղադիտակով ստացված տվյալների հիման վրա ցույց են տվել, որ աստղառաջացման պրոցեսները կարող են ձգանի դեր խաղալ՝ դառնալով ձևաբանական փոփոխությունների պատճառ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ եզրակացության հիմքում SBS1539+597(UGC055758) գալակտիկայի համար 6-մ դիտակով ստացված 3D-սպեկտրոսկոպիկ տվյալներն են: Ցույց է տրվել, որ այս էլիպտիկ տիպի գալակտիկայում դիտվող պարուրաձև թևի առաջացումը սկիզբ է առնում կենտրոնական մասում գտնվող HII-տիրույթի հետ, որում բուռն աստղառաջացման պրոցեսներ են ընթանում: Գիտական աշխատանքը ղեկավարել է Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սուսաննա Հակոբյանը:

«Դիտումներից ստացված 3D-սպեկտրոսկոպիկ տվյալների մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ ուսումնասիրվող գալակտիկայի կենտրոնական մասում գտնվում է ակտիվ աստղառաջացման տիրույթ: Այն բաղկացած է երկու HII տիրույթներից և տուրբուլենտության գոտուց, որն  առանձնանում է ճառագայթող գազերի սկավառակային ընդհանուր ֆոնային պտույտից: Արագությունների դաշտում բացահայտվում է նաև գալակտիկայի հիմնական մարմնից անջատվող թևի առկայություն, որի սկզբնամասը դիրքավորված է ակտիվության տիրույթում: Հաշվի առնելով նաև տուրբուլենտության գոտու առկայությունը՝ կարելի է եզրակացնել, որ աստղառաջացման ակտիվության հետ կապված գործընթացները կարող են ազդել շրջակա գազերի կինեմատիկայի վրա, ձգանի դեր ունենալ՝ հարուցելով տվյալ դեպքում թևի անջատումը, և ընդհանուր դեպքերում՝ գալակտիկայի ձևաբանության փոփոխությունը: Սա գալակտիկաների էվոլյուցիայի խնդիրների հետ շաղկապված նոր, կարևոր արդյունք է»,– ասում է Սուսաննա Հակոբյանը:

Աշխատանքը կատարվել է «Երկրորդ Բյուրականյան շրջահայության յոթ ընտրված դաշտերի գալակտիկաների կոմպլեքս ուսումնասիրություն» մեծածավալ ծրագրի մաս կազմող «Աստղառաջացման ակտիվությամբ z<0.1 կարմիր շեղումով գալակտիկաների մանրակրկիտ ուսումնասիրություն» ենթածրագրի շրջանակներում:

Աշխատանքի վերաբերյալ գիտական հոդված է տպագրվել «Astrophysics» («Aстрофизика») ամսագրում:

Նկար1. Ուսումնասիրվող SBS1539+597 գալակտիկայի պատկերը՝ a) DSS ( Digitized Sky Survey) շրջահայության քարտեզի վրա և b) ջրածնի բալմերյան Hα գծում ՝ ըստ MPFS բազմաբիբ սպեկտրոգրաֆի օգտագործմամբ 6-մ դիտակով ստացված տվյալների. c)նախորդ նկարում սպիտակով շրջանագծված 11''x7'' տիրույթի պատկերը, որը համապատասխանում է Hα և [NII]6548,6583 իոնիզացված ազոտի գծերն ընդգրկող սպեկտրի հատվածին. d) նախորդ նկարից՝ տուրբուլենտության տիրույթ հանդիսացող երկու էլեմենտները խոշորացված տեսքով: 

Նկար 2. a) Ջրածնի բալմերյան Hα գծով հաշվարկած SBS1539+597 գալակտիկայի տեսագծային արագությունների դաշտը. b) և c) արագության փոփոխությունները արտացոլող կորեր, ստացված դաշտում նշված 1-ին և 2-րդ առանցքների շրջակայքում, համապատասխանաբար: 

Նկար 3. Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սուսաննա Հակոբյան

Նկար 4. ՌԴ Հատուկ աստղադիտարանի «Արտագալակտիկ օբյեկտների սպեկտրոսկոպիա և ֆոտոմետրիա» լաբորատորիայի վարիչ,  Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Դոդոնով

Նկար 5. ՌԴ Հատուկ աստղադիտարանի «Արտագալակտիկ օբյեկտների սպեկտրոսկոպիա և ֆոտոմետրիա» լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Մոիսեև

 

 

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:47
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան։«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս...
Աղբյուր` Panorama.am
20:29
Քանի դեռ իշխանությունը պատկանում է երկիր հանձնողին՝ գեներալ լինելը մեղմ ասած ոչինչ չի նշանակում․ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները, տարիների ընթացքում Հայոց Բանակի և...
Աղբյուր` Panorama.am
20:16
Աշխատանքային պայմանների վերաբերյալ հարցերը իրավասու մարմինները պետք է մանրամասն ուսումնասիրության առարկա դարձնեն․ ՄԻՊ-ը ԶՊՄԿ-ի գործադուլի մասին
Ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից փետրվարի 6-ին Քաջարան համայնք իրականացված այցի արդյունքները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ստեփանավանի հրդեհված շենքում հաշվառված է 58 անձ, շենքում փաստացի բնակվել են 42-ը
 Ստեփանավանի հրդեհված շենքում հաշվառված է 58 անձ, շենքում փաստացի բնակվել են 42-ը։ Այս մասին հայտնում է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմը։...
Աղբյուր` Panorama.am
19:49
Ֆրանսիայի Սենատնն աջակցում է հայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքը․ բանաձև է ընդունվել
«Համերգ հանուն Հայաստանում խաղաղության» ասոցիացիան Ֆրանսիայի Սենատում «Հայ ժողովուրդը և իր հողերը վերադառնալու...
Աղբյուր` Panorama.am
19:37
ԱՄՆ-ում երկու հայ է ձերբակալվել՝ թանկարժեք մեքենաների առևանգման և վերավաճառքի կազմակերպման մեղադրանքով
Մայամիի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է երեք տղամարդու՝ շքեղ մեքենաների առևանգումների և վերավաճառքի կազմակերպված սխեմայի առնչությամբ:...
Աղբյուր` Panorama.am
19:25
Չի՛ կարելի վճարել 150 դրամ այն դեպքում, երբ կողքինը վճարելու հնարավորություն չունի․ Թևանյան
«Իշխանությունները խոստովանեցին, որ ուղևորների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է քաղաքային տրանսպորտի թանկացումը: Պետք է պահել...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ավանեսյանն առաջարկում է դեղատներում իրականացնել գործարկման մշտադիտարկում
էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման գործընթացում ի հայտ եկող խնդիրները համակողմանի վերհանելու համար նախարար Անահիտ Ավանեսյանը բժշկական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ադրբեջանն արգելել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևի մուտքը երկիր
Ադրբեջանն արգելել է Պետդումայի մեկ այլ պատգամավոր, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևի մուտքը երկիր՝ հայտարարելով պերսոնա նոն...
Աղբյուր` Panorama.am
18:48
ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու օրինագիծը ներառվել է ԱԺ-ի՝ փետրվարի 11-ի հերթական նիստերի օրակարգում
Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը ընդգրկվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 9-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդհանուր վարույթի աճին զուգընթաց աճել է քննիչների միջին ծանրաբեռնվածությունը․ ՔԿ
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր Երևան քաղաքի քննչական վարչությունում տեղի է ունեցել Երևան քաղաքի քննչական...
Աղբյուր` Panorama.am
18:22
Վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնության հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առողջապահության «սուրբ» կովը, սա արդեն ժողովրդավարության տոտալ ոտնահարում է․ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Առողջապահության «սուրբ» կովը...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կարևոր էր Արևմուտքի լեգիտիմությունը ստանալ 2020 թ.-ին, բայց ոչ՝ 2024 թ.-ին, երբ Եվրամիությունն այն չէ. Ջոնի Մելիքյան
Վրաստանում վերջին խորհրդարանական և նախագահական ընտրությունների ֆոնին էականորեն վատացել են Թբիլիսիի և Արևմուտքի հարաբերությունները։ Կասեցվել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Կոտայքի պարեկները ձերբակալել են դրիֆթ անող վարորդին
Օրերս սոցիալական կայքերում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես է «Նիվայի» վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Շնակռիվ կազմակերպած տղամարդիկ տեղափոխել են ոստիկանություն
Լոռու մարզի պարեկները փետրվարի 8-ին ծառայության ժամանակ Ստեփանավանից Տաշիր տանող ճանապարհահատվածում նկատել են հավաքված մարդկանց: Մոտենալով՝...
Աղբյուր` Panorama.am
17:51
«Ռեալ Սոսյեդադը» բացատրել է, թե ինչու Զախարյանը չի խաղում
«Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատրաստ է խաղադաշտ դուրս գալ, բայց դեռ չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Կառավարության և ՔՊ-ական Հայկ Սարգսյանի հեղինակած օրինագծերը չեն ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգ
Այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը, այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են ԱԺ ութերորդ...
Աղբյուր` Panorama.am
17:25
Կոտրել են Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի պատուհանների ապակիները
Փետրվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
17:19
Լիլիթ Սահակյան. Երևանն աղտոտված եղել է, կա ու եթե այսպես շարունակենք, կմնա երկար տարիներ
«Այո, Երևան քաղաքը ոչ միայն օդի, այլև շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների առումով բազմաթիվ աղտոտիչներով աղտոտված է բամաթիվ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Այս ռեֆորմն ինքնին դառնում է հակասահմանադրական, հակատրամաբանական. Արամ Օրբելյան
«Երբ որ հարկային բեռը  վեց ամսվա ընթացքում կամ մեկ տարվա կտրվածքով ավելանում է  5-6 անգամ, սահմանադրականության խնդիրներ են...
Աղբյուր` Panorama.am
16:56
Իշխանության, ընդդիմության առաջնորդները ցույց են տալիս` անկարող են դուրս գալ գալիք ընտրությունների վերաբերյալ զուտ մեխանիկական ընկալումների շրջանակից. Անանյան
«Հայաստանում քաղաքական կյանքի ներկա վիճակը բնութագրվում է որպես լճացած»,-նման տեսակետ է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Առանձնահատուկ պահանջարկ ունեցող ցանկացած համարանիշ հնարավոր կլինի ձեռք բերել աճուրդի ժամանակ՝ առանց նախապես քվեարկության
Ներքին գործերի նախարարի հրամանով կատարվել են փոփոխություններ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ...
Աղբյուր` Panorama.am
16:47
Ստեփանավանում հրդեհի հետևանքով 30 բնակիչներ դեռ հյուրանոցում են
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի բազմաբնակարան փայտե շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով այս պահին հյուրանոցում տեղակայված է 29 քաղաքացի։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Վաշինգտոնում կայացած Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցել է Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը
Փետրվարի 4-5-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը, իսկ փետրվարի 6-ին՝ Ազգային աղոթքի...
Աղբյուր` Panorama.am
16:07
Երևանի քաղաքապետարանից արձագանքում են Հաղթանակի թաղամասի բնակիչներին բողոքին
«Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի...
Աղբյուր` Panorama.am
16:07
Ռուսաստանը ներկայումս ելնում է այն ենթադրությունից, որ Հայաստանը չի ծրագրում դուրս գալ ԵԱՏՄ-ից. Սերգեյ Կոպիրկին
Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին ո՛չ գործնական, ո՛չ տեսականորեն հնարավոր չէ։ «ՌԻԱ նովոստի»-ին տված...
Աղբյուր` Panorama.am
15:44
Զբոսաշրջության կոմիտեն՝ հյուրանոցներում առանձին աղոթատեղիներ ունենալու պահանջի մասին
ՀՀ Զոբոսաշրջության կոմիտեից հայտնում են. «ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ Կոմիտեի նախագահին մամուլի կողմից վերագրվող...
Աղբյուր` Panorama.am
15:40
ԶՊՄԿ-ն հրաժարվում է «Ինգո Արմենիա»-ի ծառայություններից
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հրաժարվում է բժշկական ապահովագրություն իրականացնող «Ինգո Արմենիա» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:28
Լարված իրավիճակ է Հաղթանակ թաղամասում. «Մեր խնդիրներն այս իշխանության օրոք ավելացել են, դարձել անլուծելի»
Լարված իրավիճակ է Երևանի Հաղթանակ թաղամասում. քաղաքացիները փակել են ճանապարհը, պահանջում են իրենց խնդիրների լուծում: Տարածքում մեծ թվով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գուցե փաստաբանների՝ խոսքի ազատության դրսևորումներն իշխանությաններին բերեցին այդ քայլին. Ֆանյան
14:33 10/02/2025

Գուցե փաստաբանների՝ խոսքի ազատության դրսևորումներն իշխանությաններին բերեցին այդ քայլին. Ֆանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}