Քաղաքական 17:54 05/08/2022 Հայաստան

Ի՞նչ հիմքով եք հող ու երկիր հանձնում․․․

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. 

«Հրապարակային ցուցմունք դիվանագիտական իմպոտենտության,  ազգային և պետական շահերը պաշտպանելու հանցավոր անունակության մասին

Կառավարության երեկվա նիստում, ըստ էության, մեր հավաքական պարտության խորհրդանիշը, մեղավորն ու պատասխանատուն հաղորդում  ներկայացրեց հանցագործության մասին, միաժամանակ հրապարակային ցուցմունք տալով  դիվանագիտական իմպոտենտության,  ազգային և պետական շահերը պաշտպանելու հանցավոր անունակության մասին։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից գրեթե երկու տարի անց/21 ամիս/ վարչախմբի ղեկավարը նախ հայտարարում է՝

ա/ թե «խաղաղապահ օպերացիայի էության և բովանդակության հետ կապված» համակարգային խնդիրներ կան, մանրամասների ճշգրտման անհրաժեշտություն,  մանդատի ծավալի և ինստիտուցիոնալ հարցերի հստակեցում։

բ/․և  երկրորդ,  մեզ համար ճակատագրական, դեֆակտո աղետալի խոստովանությունն է կատարում՝ բարձրաձայնելով, որ եռակողմ հայտարարությամբ ամրագրված Հայաստանի հետ Արցախի կապն ապահովող նոր երթուղու կառուցման պլան գոյություն չունի։

Պատկերացնու՞մ եք՝  խաղաղապահ զորախմբի «էության և բովանդակության հետ կապված» համակարգային խնդիրների մասին բարձրաձայնվում է 21 ամիս անց, երբ վերջինիս բուն էություն ու առաքելությունը հայ ազգաբնակչության էթնիկ զտման, ցեղասպանության կանխարգելման խնդիրը պետք է լիներ։

Մեղավորներ նշանակելու անգերազանցելի մաեստրոն, իր էությանը հավատարիմ, սլաքներն ուղղում է դեպի Ռուսաստան և Ադրբեջան, ձեռքի հետ էլ այդ մանդատը միջազգայնորեն հարստացնելու կամ ընդլայնելու ակնարկներ անելով։

Տհաս արտաքին քաղաքականության արդյունքում մեկուցացման մեջ հայտնված, սուբյեկտայնությունը կորցրած Հայաստանն այս պահին ինչի՞ է  ունակ, և արդյոք ունա՞կ է,  դժվար է ասել․․․

Թե աշխարհաքաղաքական այս եռացող կաթսայում Հայաստանն իր ներկա իշխանությամբ, ներքին դիմադրողականության տոտալ կորսի պայմաններում որքանո՞վ է  ունակ խաղի նոր կանոնների, դա էլ մեկ այլ հարց է։ Բայց կարծում եմ՝ դժվար չէ ենթադրել, թե խաղաղապահի մանդատի վերատեսությունն աշխարհաքաղաքական ինչ ենթատեքստ ունի․․․

Եվ, այնուամենայնիվ,  շատ հստակ և պարզ հարցեր են ծագում՝

Ինչո՞ւ ես այս մասին բարձրաձայնում և մեղավորներ նշանակում եռակողմ հայտարարությունից 21 ամիս անց, ինչո՞ւ այս խնդիրներն առանցքային չեն եղել մինչ օրս տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումներում։

Եթե գիտես և արձանագրում ես, որ խաղաղապահ զորամիավորումն իր մանդատն արդյունավետ չի օգտագործում, ինչո՞ւ ես Արցախից դուրս բերում անվտանգությա երաշխավոր բանակն ու թիրախավորված կազմալուծում ՀՀ բանակը, ինչո՞ւ պատշաճ չի կահավորվում և պաշտպանվում նույնիսկ ՀՀ սահմանը։

Ի վերջո, երբ մի քանի ամիս առաջ պաշտոնապես հայտարարեցիք, որ ընդունում եք Բաքվից փոխանցված հինգ կետերը և հանրությանը հատուկ բանագնացներով և սորոսական սազանդարներով բթացնում էիք և շարունակում եք բթացնել «խաղաղության» կեղծ դիսկուրսով, ինչո՞ւ չէր բարձրաձայնվում խաղաղապահների մանդատի խնդիրը։

Լա՜վ, եթե եռակողմ հաստատված կառուցման պլան գոյություն չի ունեցել/ինչը հայտարարությամբ ամրագրված պարտավորություն է/, իսկ Ադրբեջանը ձեր քթի տակ շարունակել է ինտենսիվ ճանապարհաշինությունը, ինչո՞ւ էիք բարձրաձայնում ինչ-որ ձեռք բերված բանավոր համաձայնությունների մասին, ի վերջո՝ խուճապ և փախուստ առաջացնելով, ինչու էիք  խոսում ռազմավարական նշանակության համայնքների հանձնման մասին․․․

Ի՞նչ հիմքով եք ՀՈՂ ՈՒ ԵՐԿԻՐ հանձնում․․․

Մեղավորն ու պատասխանատուն, առաջին անգամվա զարմանքով հոխորտում է, թե Հայաստանին այդպիսի պլան չի ներկայացվել, Ադրբեջանը չի հարգում ստանձնած պարտականությունները․․․

Չի՜ ներկայացվել՝ դուք ներկայացրեք, եթե իհարկե գիտեք, թե ինչ է պետությունն ու պետական շահը․ ռազմավարական պլանավորումւ/ անիմաստ հարցադրում, որի պատասխանը բոլորս գիտենք․․․/

Ի վերջո, նոյեմբերի 9-ի առաջնային այնպիսի պարտավորություն, ինչպիսին գերիների վերադարձն է, ինչո՞ւ չի դարձել մեր կողմի նախապայմանը, բանակցային անշրջանցելի անկյունաքարը․․․

Եվ, ի վերջո, եթե Ադրբեջանի կողմից չեն հարգվել  ստանձնած պարտականությունները, եթե անգամ ԵՊ բանաձևն ու ՄԻԵԴԻ որոշումն են փաստում ադրբեջանական արմենոֆոբիան,  էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականույթյունը, եթե միայն «խաղաղության» ամիսներին սահմանին 120-ից ավելի զոհ ունենք, ո՞ւր եք ինքմանոռաց, քստմնելի քծնանքով, Հայրենիք ու պետություն ոտքի տակ տալով,  ձեր տգիտությամբ և անարժանապատիվ պահվածքով նվաստացնում ու ապագայից զրկում մի ամբողջ ժողովրդի, Սահմանագծման հանձնաժողով ․․․

Իրականում այնքան հստակ է ամեն բան՝ պատերազմի սպառնալիքով, հանրային տոտալ վախերի, դեմորալիզացիայի, արժեքային դեգրադացիայի և հուսահատության պայմաններում, ազգային շահի, պետականության գոյության հաշվին իշխանություն եք պահում, անցյալն ուրացողի, հաղթանակները մերժող հանձնակատարի սև իշխանություն․․․

Իսկ Ադրբեջանը չի հարգում պայմանավորվածությունները, որովհետև այդպես խոսում են ՊԱՐՏՎԱԾԻ ԵՎ ՄԵՂԱՎՈՐԻ հետ։

Ու նրանք սողացող պարերազմով, անգամ նոյեմբերի 9-ից հետո մտել ու շարունակում են կանգնած մնալ մեր հողում։

Այդպես վարվում են ՀՀ կառավարության նիստում Չայզամի և էյվազլու հնչեցնողների հետ, Թուրքիայից դրական ազդակներ արձանագրողի հետ, խաղաղություն մուրացողի հետ․․․

Պարտվածն ու մեղավորը պիտի գնա․ սա այնքան պարզ, բարոյական ու քաղաքագիտական ճշմարտություն է․․․մնացածն աղետ է ու չարիք․․․

Հ․Գ․ Հիմա մեր հավաքական խնդիրն է ԲԵՐՁՈՐԻ, ԱՂԱՎՆՈՅԻ և ՍՈՒՍԻ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:54
Արցախում հրդեհ է
«Ուշադրություն' վերահսկվող կրակ»
Աղբյուր` Panorama.am
20:36
Վաղը ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Երևանում սպասվում է նորմայից բարձր
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված`...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գիտնականների խումբը Էվերեստում հայտնաբերել է հավի և շան ԴՆԹ
Վայրի բնության պահպանության միության և Ապալաչյան պետական ​​համալսարանի գիտնականներից կազմված թիմն ուսումնասիրել է Էվերեստի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Հաջորդ աղետի գոտին կարող է լինել հենց այստեղ․ Գեղամ Նազարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է․ «Հաջորդ աղետի գոտին կարող է լինել հենց այստեղ։ Հիմա եմ...
Աղբյուր` Panorama.am
20:10
ԱԻՆ-ում հրաժարականներ սպասվո՞ւմ են,թե՞ ոչ
««Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի պահին ենթադրաբար գտնված քաղաքացու որոնումները դեռևս արդյունք չեն տվե» ,-...
Աղբյուր` Panorama.am
20:00
Վրաստանում ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրվել, քան՝ սպառվել
2022 թվականի հունիսին Վրաստանի էլեկտրակայանները արտադրել են 1,485 միլիարդ կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։ Jnews-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
19:51
Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում այսօր ևս փոշու, ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիների գերազանցում է արձանագրվել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակն ըստ ստացիոնար կայանների տվյալների՝ օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
19:40
Ափից մոտ 20 մետր հեռավորությանից քաղաքացին չի կարողացել վերադառնալ ափ
Օգոստոսի 18-ին, ժամը 16։08-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում...
Աղբյուր` Panorama.am
19:31
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հասցնելու հատկանիշներով
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ձեռնարկվում են վարութային և քննչական անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
19:21
ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ դեսպանության նոտան և կարձագանքի սահմանված կարգով․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ստացել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության նոտան և կարձագանքի սահմանված կարգով։ Այս մասին 24news-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
19:12
Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր տաճարում 2022 թվականի օգոստոսի 20-ին կկատարվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Դատախազը չունի տնտեսվարողի գործունեությունը դադարեցնելու իրավասություն.Պարզաբանում
 ՀՀ դատախազությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․ «Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը, հղում կատարելով 06.04.2021թ....
Աղբյուր` Panorama.am
18:47
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվել
Այսօր՝ օգոստոսի 18-ին, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ և...
Աղբյուր` Panorama.am
18:37
Հրդեհ Կողբ գյուղում
Օգոստոսի 18-ին, ժամը 14։50-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է մոտ 200 հա...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ժողովրդավարությո՞ւն, թե՞ դեպի անձի պաշտանմունք․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Առաջին ահազանգը կառավարության որոշմամբ «Անտարես» հրատարակչությանը բռնապետիկի...
Աղբյուր` Panorama.am
18:16
Հայաստանը երկրորդ եզրափակիչի ուղեգիրն է նվաճել Թուրքիայում
Հայաստանը երկրորդ եզրափակիչի ուղեգիրն է նվաճում Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:09
Բաքու-Թբիլիս-Կարս երկաթուղով բեռնափոխադրման մաքսային ընթացակարգերի պարզեցման համաձայնագիր է ստորագրվել
Բաքվում կայացած Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան մաքսային հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում Բաքու-Թբիսլիս-Կարս երկաթուղով կատարվող...
Աղբյուր` Panorama.am
18:01
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Կիևի՝ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը Զապորոժիեի ԱԷԿ խափանելու տենդագին փորձերի մասին
Մոսկվան արձանագրում է Կիևի տենդագին փորձերը՝ խափանելու ՄԱԳԱՏԷ-ի միջազգային առաքելության այցը Զապորոժիեի ԱԷԿ՝ դրանում մեղադրելով Ռուսաստանին,...
Աղբյուր` Panorama.am
17:52
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգում է Ադրբեջանի կողմից ցեղասպան գործողությունների մասին
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հրապարակել է «Կարմիր դրոշի» նոր ահազանգԱդրբեջանի համար։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
17:31
Զապորոժիեի ԱԷԿ-ի վթարի դեպքում կտուժեն նաև Լեհաստանը, Գերմանիան և Սլովակիան. ՌԴ ՊՆ
Զապորոժիեի ԱԷԿ-ի վթարի դեպքում ռադիոակտիվ նյութերը կընդգրկեն Լեհաստանը, Գերմանիան և Սլովակիան: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն,...
Աղբյուր` Panorama.am
17:19
Ադրբեջանցի լրագրողն այցելել է Աղավնո, զրուցել գյուղապետի, Արշակ Զաքարյանի ու մյուս գյուղացիների հետ
Ադրբեջանցի ոչ անհայտ լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը ռուս սահմանպահների ուղեկցությամբ այցելել է Բերձոր, Աղավնո։ Հրապարակած նյութում նա պատմել է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:53
Կխստացվեն Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի միջոցները
Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու...
Աղբյուր` Panorama.am
16:41
Սպանության փորձ Երևանում
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Նախատեսվում են նոր անցակետեր՝ Սոթքում, Երասխում և Քարահունջում
Ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որը վերաբերում է ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելուն։ Այս...
Աղբյուր` Panorama.am
16:16
Արտակ Զաքարյան. Գլխավոր աղետը Հանրապետության հրապարակում է` կառավարության շենքում
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Կապիտուլյանտն այսօրվա կառավարության նիստում խոսում էր ամեն “X” պահի աղետ լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:06
1 մլրդ 45 մլն դրամ կհատկացվի Տաթև-Աղվանի ճանապարհի շինաշխատանքների համար
Տաթև-Աղվանի ճանապարհի թողունակությունը բարձրացնելու և այդ ճանապարհով բեռների անխափան փոխադրումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Սպանել էր կնոջը, ապա ինքնասպան էր եղել
Օգոստոսի 18-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի 73-ամյա մի բնակիչ և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
15:42
757,935 հազար դրամ՝ 15 բնակավայրերի 15 ծրագրերի համաֆինանսավորման համար
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 757,935 հազար դրամ հատկացնել Արագածոտնի,Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի,...
Աղբյուր` Panorama.am
15:34
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստ չի նշանակվում
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մեկ շաբաթից ավել՝...
Աղբյուր` Panorama.am
15:27
Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սուրմալուում պայթյունից զոհվածների համար
Օգոստոսի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ-մկրտարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պայթյուն՝ Սուրմալու առևտրի կենտրոնում
21:02 14/08/2022

Պայթյուն՝ Սուրմալու առևտրի կենտրոնում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}