Քաղաքական 16:19 05/08/2022 Հայաստան

Այս իշխանությունները դարձել են Ադրբեջանի գործիքը. ՀԴԿ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ.

«Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերջին հարձակումները, Հայաստանի ներկայիս իշխանության դրսևորած հանցավոր կրավորականությունը և ստախոսությունը վերջնականապես ապացուցում են, որ Ն. Փաշինյանի գլխավորած կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը հլու-հնազանդ ենթարկվում են թուրք-ադրբեջանական սպառնալիքներին՝ ոտնահարելով հայության կենսական իրավունքներ:

Այս իշխանությունները դարձել են Ադրբեջանի գործիքը հայոց երկու պետականությունները կազմաքանդելու և համաթուրանական կամրջով Ադրբեջանն ու Թուրքիան միավորելու ճանապարհին: Արցախի ապառազմականացման և Ադրբեջանի հետ տխրահռչակ «խաղաղության» պայմանագրի կարգախոսներով փաշինյանական իշխանությունը դուրս է բերում հայ զինվորականներին Արցախից, ջլատում է Հայաստանի բանակը, խոստացված բանակային բարեփոխումների փոխարեն մեր ռազմական ուժերը անկառավարելի նահանջի  մեջ են,  փորձ է կատարվում պարտության ողջ բեռը բարդել բանակի վրա: Պարտվողական, բացարձակ անինքնուրույն արտաքին քաղաքականության հետևանքով հնարավոր են դառնում նոր տարածքային զիջումները Ադրբեջանին և՛ Արցախում, և՛ Հայաստանում:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը խոր մտահոգությամբ արձանագրում է՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքի  շուրջ ծավալվող զարգացումները վկայում են, որ փորձ է կատարվում վերջնականապես կտրել Արցախը Հայաստանից, Լաչինի միջանցքը վերածել ինչ-որ անհասկանալի ճանապարհի, որը չունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ, թողունակություն, հարակից հայկական բնակավայրեր, կայացած փաստ դարձնելով Արցախի լիակատար բռնազավթումը և Սյունիքի հանձնումը, հայության նոր ցեղասպանությունը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը սպառնալի մարտահրավերների հաղթահարման համար առաջարկում է պետականապաշտպան, հայրենատեր ազգային բոլոր ուժերի համախմբում՝ քաղաքական խորհրդի կարգավիճակով, որը կստանձնի ստվերային կառավարության գործառույթները՝ հետևյալ հրատապ խնդիրների իրագործման նպատակով:

Ա․ Ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ցեղասպանական գործողություններից՝ ճանաչել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը՝ լեգիտիմ, անկախ կարգավիճակը Ադրբեջանից, որով վերահաստատել  արցախահայության անվտանգության երաշխավորի ՀՀ դերը։

Բ. Հասնել գործուն քայլերի Արցախյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարներից, որպեսզի նրանց ներկայացուցիչները համատեղ մշտադիտարկման առաքելություն իրականացնեն Արցախի և Ադրբեջանի շփան գծի ողջ երկայնքով և իրենց  մանդատին համապատասխան՝ հսկեն պարտավորությունների իրագործումը՝ թույլ չտալով Ադրբեջանին իրականացնել նոր էթնիկ զտումներ և արցախահայության տեղահանում, հայկական բազմադարյա մշակութային ժառանգության ոչնչացում և յուրացում: 

Գ. Դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի և Հայաստանի սանձազերծած ագրեսիայի և ահաբեկչության փաստերը քննելու, որպեսզի կանխվեն ցեղասպանական գործողությունները, և պաշտպանվի իր հայրենիքում հայության անվտանգ ապրելու հիմնարար իրավունքը: 

Դ. Վերականգնել Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական, դիվանագիտական կարողունակությունը, որը տարածաշրջանում կայունության և իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհն է, Ադրբեջանի ռազմական գերակայությունը պետք է հավասարակշռվի:

Ե. Ռուսաստանի հետ ծավալել խաղաղապահ ուժերի  մանդատի և արդյունավետ գործունեության վերաբերյալ շահագրգիռ բանակցություններ, որպեսզի կարողանանք ապահովել Արցախի հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ-ը), Արցախի և Ադրբեջանի միջև հնարավոր պաշտպանիչ գոտու ստեղծումը՝ բացառելու ադրբեջանական ուժերի կողմից նոր տարածքների ու ռազմավարական բարձունքների գրավման բոլոր հնարավոր փորձերը»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:54
Արցախում հրդեհ է
«Ուշադրություն' վերահսկվող կրակ»
Աղբյուր` Panorama.am
20:36
Վաղը ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Երևանում սպասվում է նորմայից բարձր
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված`...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գիտնականների խումբը Էվերեստում հայտնաբերել է հավի և շան ԴՆԹ
Վայրի բնության պահպանության միության և Ապալաչյան պետական ​​համալսարանի գիտնականներից կազմված թիմն ուսումնասիրել է Էվերեստի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Հաջորդ աղետի գոտին կարող է լինել հենց այստեղ․ Գեղամ Նազարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է․ «Հաջորդ աղետի գոտին կարող է լինել հենց այստեղ։ Հիմա եմ...
Աղբյուր` Panorama.am
20:10
ԱԻՆ-ում հրաժարականներ սպասվո՞ւմ են,թե՞ ոչ
««Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի պահին ենթադրաբար գտնված քաղաքացու որոնումները դեռևս արդյունք չեն տվե» ,-...
Աղբյուր` Panorama.am
20:00
Վրաստանում ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրվել, քան՝ սպառվել
2022 թվականի հունիսին Վրաստանի էլեկտրակայանները արտադրել են 1,485 միլիարդ կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։ Jnews-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
19:51
Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում այսօր ևս փոշու, ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիների գերազանցում է արձանագրվել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակն ըստ ստացիոնար կայանների տվյալների՝ օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
19:40
Ափից մոտ 20 մետր հեռավորությանից քաղաքացին չի կարողացել վերադառնալ ափ
Օգոստոսի 18-ին, ժամը 16։08-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում...
Աղբյուր` Panorama.am
19:31
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հասցնելու հատկանիշներով
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ձեռնարկվում են վարութային և քննչական անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
19:21
ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ դեսպանության նոտան և կարձագանքի սահմանված կարգով․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ստացել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության նոտան և կարձագանքի սահմանված կարգով։ Այս մասին 24news-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
19:12
Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր տաճարում 2022 թվականի օգոստոսի 20-ին կկատարվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Դատախազը չունի տնտեսվարողի գործունեությունը դադարեցնելու իրավասություն.Պարզաբանում
 ՀՀ դատախազությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․ «Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը, հղում կատարելով 06.04.2021թ....
Աղբյուր` Panorama.am
18:47
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվել
Այսօր՝ օգոստոսի 18-ին, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ և...
Աղբյուր` Panorama.am
18:37
Հրդեհ Կողբ գյուղում
Օգոստոսի 18-ին, ժամը 14։50-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է մոտ 200 հա...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ժողովրդավարությո՞ւն, թե՞ դեպի անձի պաշտանմունք․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Առաջին ահազանգը կառավարության որոշմամբ «Անտարես» հրատարակչությանը բռնապետիկի...
Աղբյուր` Panorama.am
18:16
Հայաստանը երկրորդ եզրափակիչի ուղեգիրն է նվաճել Թուրքիայում
Հայաստանը երկրորդ եզրափակիչի ուղեգիրն է նվաճում Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:09
Բաքու-Թբիլիս-Կարս երկաթուղով բեռնափոխադրման մաքսային ընթացակարգերի պարզեցման համաձայնագիր է ստորագրվել
Բաքվում կայացած Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան մաքսային հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում Բաքու-Թբիսլիս-Կարս երկաթուղով կատարվող...
Աղբյուր` Panorama.am
18:01
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Կիևի՝ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը Զապորոժիեի ԱԷԿ խափանելու տենդագին փորձերի մասին
Մոսկվան արձանագրում է Կիևի տենդագին փորձերը՝ խափանելու ՄԱԳԱՏԷ-ի միջազգային առաքելության այցը Զապորոժիեի ԱԷԿ՝ դրանում մեղադրելով Ռուսաստանին,...
Աղբյուր` Panorama.am
17:52
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգում է Ադրբեջանի կողմից ցեղասպան գործողությունների մասին
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հրապարակել է «Կարմիր դրոշի» նոր ահազանգԱդրբեջանի համար։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
17:31
Զապորոժիեի ԱԷԿ-ի վթարի դեպքում կտուժեն նաև Լեհաստանը, Գերմանիան և Սլովակիան. ՌԴ ՊՆ
Զապորոժիեի ԱԷԿ-ի վթարի դեպքում ռադիոակտիվ նյութերը կընդգրկեն Լեհաստանը, Գերմանիան և Սլովակիան: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն,...
Աղբյուր` Panorama.am
17:19
Ադրբեջանցի լրագրողն այցելել է Աղավնո, զրուցել գյուղապետի, Արշակ Զաքարյանի ու մյուս գյուղացիների հետ
Ադրբեջանցի ոչ անհայտ լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը ռուս սահմանպահների ուղեկցությամբ այցելել է Բերձոր, Աղավնո։ Հրապարակած նյութում նա պատմել է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:53
Կխստացվեն Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի միջոցները
Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու...
Աղբյուր` Panorama.am
16:41
Սպանության փորձ Երևանում
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Նախատեսվում են նոր անցակետեր՝ Սոթքում, Երասխում և Քարահունջում
Ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որը վերաբերում է ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելուն։ Այս...
Աղբյուր` Panorama.am
16:16
Արտակ Զաքարյան. Գլխավոր աղետը Հանրապետության հրապարակում է` կառավարության շենքում
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Կապիտուլյանտն այսօրվա կառավարության նիստում խոսում էր ամեն “X” պահի աղետ լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:06
1 մլրդ 45 մլն դրամ կհատկացվի Տաթև-Աղվանի ճանապարհի շինաշխատանքների համար
Տաթև-Աղվանի ճանապարհի թողունակությունը բարձրացնելու և այդ ճանապարհով բեռների անխափան փոխադրումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Սպանել էր կնոջը, ապա ինքնասպան էր եղել
Օգոստոսի 18-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի 73-ամյա մի բնակիչ և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
15:42
757,935 հազար դրամ՝ 15 բնակավայրերի 15 ծրագրերի համաֆինանսավորման համար
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 757,935 հազար դրամ հատկացնել Արագածոտնի,Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի,...
Աղբյուր` Panorama.am
15:34
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստ չի նշանակվում
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մեկ շաբաթից ավել՝...
Աղբյուր` Panorama.am
15:27
Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սուրմալուում պայթյունից զոհվածների համար
Օգոստոսի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ-մկրտարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պայթյուն՝ Սուրմալու առևտրի կենտրոնում
21:02 14/08/2022

Պայթյուն՝ Սուրմալու առևտրի կենտրոնում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}