Իրավունք 13:47 05/08/2022

Ոչ թե կալանավոր եմ, այլ այս երկրում գործող վարչակարգի պատանդի կարգավիճակում եմ. Չալաբյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Ավետիք Չալաբյանի գործով դատալսումների դռնբաց նիստը։

Հիշեցնենք, որ անցած նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց 3 ամիս ժամկետով։

Այսօրվա նիստի ընթացքում Ավետիք Չալաբյանն ասաց, որ ծանոթացել է դատարանի որոշմանը, որի մեջ իրեն կալանավորելու որևէ փաստական հիմք վկայակոչված չէ։

«Դուք երկու օր առաջ  ինձ անձնական ազատությունից զրկել եք առանց  վկայակոչելու որևէ փաստական հիմք, այս որոշման մեջ  որևէ փաստական հիմք չկա, բացի ձեր սուբյեկտիվ վերլուծությունից»,- դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ ասաց Չալաբյանը։

Նա ընդգծեց, որ այս որոշմամբ ոչ թե կալանավոր է, այլ այս  երկրում գործող վարչակարգի պատանդի կարգավիճակում է. «Ունենալով պատանդի  կարգավիճակ, ես այցելելու եմ այս դատական լսումներին միայն մեկ  նպատակով.  ես այս դատարանի  իրավազորությունը չեմ կարող ընդունել, սակայն այցելում եմ այս լսումներին որպեսզի հասարակությանը ներկայացնեմ մեր անմեղության բոլոր ապացույցները»։

Ա.Չալաբյանը կալանավորվել էր մայիսի 14-ին։ Հուլիսի 11-ին կալանքի ժամկետը երկարացրել էր ևս 15 օրով։ Հուլիսի 27-ից ազատության մեջ էր, քանի որ կալանքի ժամկետը լրացել էր։ Օգոստոսի 3-ին դատավոր Մնացական Մարտիրոսյաի որոշմամբ Չալաբյանը կալանավորվեց 3 ամսով։ Հիշեցնենք, որ դատախազը  կալանք չէր պահանջել, այլ առաջարկել էր Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը, գումարի չափը թողնելով դատարանի որոշմանը։

«Դատալեքս»-ում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Հայկական շոկոլադի և պաղպաղակի արտադրությունը շարունակում է նվազել
Հայաստանում շոկոլադի, հրուշակեղենի, ինչպես նաև պաղպաղակի արտադրությունը շարունակում է նվազել։ Այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Էստոնիայում վարչապետի՝ էներգետիկ խնդիրների մասին հայտարարությունից հետո սկսել են էլեկտրական գեներատորներ գնել
Էստոնիայի բնակիչները սկսել են էլեկտրական գեներատորներ գնել վարչապետ Կայ Կալլասի խոսքերից հետո, որը քաղաքացիներին նախազգուշացրել է...
Աղբյուր` Panorama.am
19:30
Քաշը կորցնելու համար լավագույն հինգ բանջարեղենն՝ ըստ մասնագետի
Նիհարելու համար հարկավոր է ուտել ոչ օսլա պարունակող բանջարեղեն, ասում է բժիշկ Ժոզեֆ Սենտ Պիերը։ Health News Hub-ի հոդվածում նա ներկայացրել է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հնդկաստանում կայծակից ու ուժեղ անձրևից մեկ օրում 36 մարդ է մահացել
Հնդկաստանի հյուսիսային շրջաններում վտանգավոր եղանակի հետևանքով վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 36 մարդ, որից 12-ը կայծակի հարվածից։ ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հայաստանում 7 ամսում արևային էներգիայի արտադրությունն աճել է 2.6 անգամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյաների համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 5 մլրդ 117.7 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա,...
Աղբյուր` Panorama.am
18:46
Շարմազանով. Հիմա Նիկոլը անոնսում է նոր պատերազմ
ՀՀԿ-ական գործիչ Էդուրադ Շարազանովը գրում է. «Նիկոլի ու նիկոլիզմի հանցավոր անգործությունը։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
18:31
ԿՄԽԿ ներկայացուցիչները այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները առաջին անգամ այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված...
Աղբյուր` Panorama.am
18:15
Սիրիայի ափերի մոտ 120 ներգաղթյալ տեղափոխող նավ է խորտակվել
Լիբանանից 120 ներգաղթյալ տեղափոխող նավ է խորտակվել Սիրիայի ափերի մոտ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի առողջապահության նախարար Մուհամեդ Հասան...
Աղբյուր` Panorama.am
18:00
Լարսում երթևեկությունը կաթվածահար է
Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետում՝ ռուսական կողմում, 03:00-ից երկու ուղղությամբ էլ երթևեկությունը կաթվածահար վիճակում է, հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:52
Պուտինը հաստատել է ինքնակամ գերի հանձնվելու համար ազատազրկման չափը
Խստացվել է մոբիլիզացիայի ու ռազմական դրության ժամանակ զորամասն ինքնակամ լքելու համար սահմանված պատիժը։
Աղբյուր` Panorama.am
17:42
ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնություն. Հայաստանի ընտրանին զիջեց Սլովակիայի հավաքականին
Սեպտեմբերի 24-ին՝ Գերմանիայում, կայացել է ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության 12-րդ խմբի որակավորման փուլի Սկովակիա-Հայաստան հանդիպումը։ ՀՖՖ-ից...
Աղբյուր` Panorama.am
17:30
Օր առաջ պետք է վավերացնել Հռոմի Ստատուսը՝ Ալիևին որպես ագրեսոր հայց ներկայացնելու համար․ իրավաբան
ՀՀ ինքնիշխան և սուվերեն սահմանը խախտվել է, ինչը հենց ագրեսիայի սահմանումն է։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Նազելի...
Աղբյուր` Panorama.am
17:11
«ԼՈՒՅՍ». Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով Հայաստանը 81-րդ հորիզոնականից նահանջել է 85-րդ հորիզոնական
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից հրապարակված «Մարդկային ներուժի...
Աղբյուր` Panorama.am
17:00
ԵԽ Նախարարների կոմիտեն ՌԴ-ին կոչ է արել փոխհատուցում վճարել Վրաստանի քաղաքացիներին
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հրապարակել է կոնկրետ գործերի վերաբերյալ որոշումներ, որոնք ընդունվել են սեպտեմբերի 20-ից 22-ը տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
16:49
Տաջիկստանի հետ բախումների հետևանքով Ղրղզստանում 62 մարդ է մահացել
Տաջիկստանի ու Ղրղզստանի միջև սահմանային բախումների  հետևանքով Ղրղզստանի 62 քաղաքացի է մահացել։ Այս մասին հայտնում է «Բելտա»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Չալաբյան. Հատուցման պահը մոտենում է
Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է. «Այսօր առավոտյան ես ցանկանում էի գրել ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ունեցած խայտառակ...
Աղբյուր` Panorama.am
16:29
Վրթանեսյան. Մեզ մոտ վտանգի զգացումն ահավոր բթացած է, իսկ վտանգն իրականում մոտալուտ է
«Մենք շատ ենք խոսում պետության, պետականության կորստի վտանգի մասին, բայց ինձ թվում է, որ մենք այս տարածաշրջանում արդեն զուտ ֆիզիկապես ենք...
Աղբյուր` Panorama.am
16:18
Հավաքվել են մեր խելոքները, կարծում եմ՝ քարը փոսից կհանվի. գրականագետը՝ նախագահների հանդիպման մասին
«Ես մեծ հույսեր եմ կապում ՀՀ և Արցախի նախագահների հանդիպումների հետ, քանի որ ես երբևէ չեմ հիշում, որ նույն սեղանի շուրջ հավաքվեն...
Աղբյուր` Panorama.am
15:55
Աշոտյան. Զոհրաբ Մնացականյանը 44-օրյա պատերազմի կարևոր հանցագործներից մեկն է
«44-օրյա պատերազմից անցել է երկու տարի, և, ցավոք, դասեր չեն քաղվել ոչ քաղաքական վերնախավի կողմից, որը շարունակում է հիմարի համառությամբ...
Աղբյուր` Panorama.am
15:44
2007թ-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության ՔՈԳՎ և Գավառի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 23-ին Գավառի բաժին...
Աղբյուր` Panorama.am
15:10
Քամի, անձրև, ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և...
Աղբյուր` Panorama.am
14:59
«Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան կանխենք ազգակործան դավաճանի մուտքը պանթեոն»
Արցախյան երրորդ պատերազմում անմահացած զինվորների ծնողները մտադիր են սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի մեկնարկի 2-րդ տարելիցի օրը թույլ չտալ, որ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
14:49
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արարատ Միրզոյան. Անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում նոր ադրբեջանական ագրեսիաների համար
 Նյու Յորքում Սեպտեմբերի 23-ին  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության...
Աղբյուր` Panorama.am
14:30
Գերմանիան զգուշացնում է էներգետիկ ճգնաժամի պատճառով երկրի ներքին անվտանգությանը սպառնացող վտանգի մասին
Գերմանիայի Դաշնային քրեական գրասենյակը (BKA) պնդում է, որ երկրի ներքին անվտանգությունը կարող է վտանգվել էներգետիկ ճգնաժամի և բարձր գնաճի...
Աղբյուր` Panorama.am
14:08
Արտաշատ քաղաքի 18-ամյա բնակիչը oդամղիչ ատրճանակով մեքենաներ է վնասել
Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, սեպտեմբերի 22-ի ժամը 21.00-ից սեպտեմբերի 23-ի ժամը 10.00-ն ընկած...
Աղբյուր` Panorama.am
13:55
Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով 3528 մարդ, մահացել է 111 հիվանդ
Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրվա ընթացքում COVID-19-ով հոսպիտալացվել է 3528 մարդ՝ 9,9%-ով պակաս, քան նախորդ օրը։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:42
Հրդեհ՝ Վերին Դվին գյուղում
Սեպտեմբերի 24-ին, ժամը 10:23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղի Իսահակյան փողոցում...
Աղբյուր` Panorama.am
13:30
Իրանի ԱԳ նախարարը Բայրամովին կրկին հիշեցրել է՝ Իրանը դեմ է տարածաշրջանի սահմանների ցանկացած փոփոխության
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության: Այս մասին Նյու Յորքում Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}