Քաղաքական 13:21 05/08/2022 Հայաստան

Այս իշխանությունը, հռչակելով «խաղաղության դարաշրջան», կատարում է Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջները. Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. 

«Վերջերս հաճախ եմ լսում «ստեղծված իրավիճակում մեզ պետք է միավորվել, համախմբվել» միտքը, որն առավել էնտուզիազմով տարածում ու առաջ են մղում այս իշխանության լատենտ կողմնակիցները:

Անվիճելի է, որ ճգնաժամային իրավիճակում պետք է միավորվել ու համախմբվել, կոնսոլիդացնել ուժերն ու ռեսուրսները, մեկ բռունցք դառնալ ու հաղթել:

Բայց ! ! !

Ինչի՞ շուրջ միավորվել. նպատակի ու գաղափարի, թե՞ անձի ու իշխանության:
Կարծում եմ, երկրորդ կարծիք լինել չի կարող, որ միավորումը պետք է տեղի ունենա նպատակի ու գաղափարի շուրջ, իսկ անձը կամ ուժը, իր բնույթվ ու էությամբ պետք է առավելագույնս արտացոլի այդ նպատակը, լինի գաղափարի նվիրյալ, իր խոսքում ու գործում կտրուկ, անհաշտ ու վճռական:

Հիմա փորձենք հասկանալ. ի՞նչ նպատակ ու գաղափարական հենք ունի այս իշխանությունը և հնարավոր է՞ միավորում նրա շուրջ:

2018թ-ից սկսած այս իշխանությունը պառակտում է հասարակությունը՝ սերմանելով դասակարգային թշնամություն ու ատելություն միմյանց նկատմամբ: Նրանց համար թուրքն ու ադրբեջանցին հարմար գործընկեր են, իսկ թուրքին ու ադրբեջանցուն ծնկի բերած, պատմական հաղթանակ կերտած մարդիկ թշնամի, ում պետք է օր առաջ ոչնչացնել թե՛ ֆիզիկապես, թե՜ բարոյապես:

Հիմա սրանց հետ այս նպատակի շուրջ կարելի է՞ միավորվել:

Այո, բայց եթե իհարկե ցեղասպան ու ահաբեկիչ թուրքին ու ադրբեջանցուն համարես բարեկամ ու գործընկեր:

Այս իշխանության կողմից 44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում ու հետո հայրենիքի դավաճանության արդեն հաստատված դրվագները վկայում են այն մասին, որ այս իշխանության նպատակն է հազարավոր զոհերի գնով հանձնել Արցախը, կազմաքանդել Հայկական բանակը, թշնամուն նվիրել Հայաստանի ինքնիշխան տարածքները:

Հնարավոր է՞ միավորվել այս նպատակի, գաղափարի և դա իրացնող իշխանության շուրջ:
Այո, եթե դու թրքասեր ես, անցել ես թշնամու կողմը, հայրենիքի դավաճան ես ու ընդունում ես հայասպանությունը:

Այս իշխանությունը, հռչակելով «խաղաղության դարաշրջան», կատարում է Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջները, կազմաքանդում է ներքին և արտաքին անվտանգության, դատաիրավական ու կրթական համակարգերը:

Կարելի է՞ միավորվել ու համախմբվել այս նպատակի ու գաղափարի շուրջ:

Այո, եթե դու համաձայն ես ու ընդունում ես Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները ու դրանք իրագործելու համար պատրաս ես կատարել նրանց հրամաններն ու ցուցումները:

Այս իշխանությունը որոշել է հայատյց ու հայասպան թուրքի ու ադրբեջանցու համար Հայաստանը դարձնել проходной двор, հրահանգում է ապահովել նրանց անարգել մուտքը Հայաստան ու երաշխավորում հայատյաց ու հայասպան ահաբեկիչների անվտանգությունը:

Կարելի է՞ միավորվել ու համախմբվել այս նպատակի ու դա իրացնող իշխանության շուրջ:
Այո, եթե դու ատում ես Հային ու Հայաստանը, տենչում ես Հայի մահն ու Հայաստանի կործանումը:
Սա կարդալով, հասկանալով ու գիտակցելով, յուրաքանչյուր Հայ մարդ թող ինքը որոշի. պատրաստ է՞ միավորվել ու համախմբվել նշված նպատակներն ու գաղափարներն իրագործող իշխանության ու նրա առաջնորդի շուրջ:

Ես իմ անունից ասում եմ, որ Ո՛Չ, Ո՛Չ ու կրկին Ո՛Չ, պատրաստ չեմ, չեմ ընդունում, մերժում եմ ու բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու եմ սրա ու սրանց դեմ . . .»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:21
Իրանը մեկ ամսվա ընթացքում կմիանա ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրին
ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու կազմակերպման իրավական թղթաբանությունը նախատեսվում է կարգավորել մեկ ամսվա ընթացքում։ ParsToday-ի փոխանցմամբ, այս...
Աղբյուր` Panorama.am
14:00
Սիրիան Թուրքիայից կոնկրետ գործողություններ է ակնկալում, այլ ոչ թե լոկ խոսքեր. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որում վերջինս չէր բացառել Ասադի հետ...
Աղբյուր` Panorama.am
13:50
ԶՈՒ զինծառայողին հակառակորդի կողմից հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի...
Աղբյուր` Panorama.am
13:43
«Հանքահենների հերթական չարագործությունը բնության նկատմամբ»
«Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ն ահազանգում է Ողջ գետի աղտոտված լինելու մասին. «Ողջի գետը Քաջարան քաղաքում։ Երեք...
Աղբյուր` Panorama.am
13:37
Մանդատները վայր դրած պատգամավորները համարել են, որ պառլամենտում հնարավոր չէ որևէ բան անել. Արծվիկ Մինասյան
Մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց  ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Երթևեկության համար փակ կլինի Կիևյան կամուրջը
 Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 30-ին, ժամը 21:00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 07:00-ը...
Աղբյուր` Panorama.am
13:20
ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանն այցելել է Ջերմուկ
ՀՀ-ում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսն այցելել է Ջերմուկում: Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
13:12
Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների 70%-ն արական սեռի նրեկայացուցիչներ են. Նարինա Սարգսյանց
«2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցել ենք գրանցված 4579 ՄԻԱՎ-ի դեպք և ընթացիկ տրավա հոկտեմբերի վերջի դրությամբ այդ թվին ավելացել է ևս...
Աղբյուր` Panorama.am
13:05
12 ժամ ջուր չի լինի Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
12:57
ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Մայքլ Քարփենթեր
ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ: Այս մասին ճեպազրույցում ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
12:50
Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Թբիլիսիում
Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հոբելյանական 85-րդ համերգաշրջանին ընդառաջ` դեկտեմբերի 2-ին և 3-ին հյուրախաղերով հանդես...
Աղբյուր` Panorama.am
12:42
Ցանկացած իրավիճակում մեր ժողովուրդը գիտի՝ ինքը մենակ չէ. Կարեն Սարգսյան
Արցախի Հանրապետության ոստիկանության համակարգում ծառայողի մասնագիտական օրն է:
Աղբյուր` Panorama.am
12:35
Reuters. Լեհաստանը նախատեսում է ուկրաինացի փախստականներին պարտավորեցնել վճարել բնակարանների համար
Լեհաստանում ցանկանում են ուկրաինացի փախստականներին պարտավորեցնել վճարել պետության կողմից տրամադրվող բնակարաններում ապրելու համար,...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ուժային եռամարտիկները 16 ոսկե մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում՝ մի շարք ռեկորդներ սահմանելով
Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը Լեհաստանի Շեդլեց քաղաքում օրերս մասնակցել է XPC վարկածով փաուերլիֆտինգի աշխարհի գավաթի խաղարկությանն ու 16...
Աղբյուր` Panorama.am
12:18
Արտակ Զաքարյան. Ինչի՞ մասին են ահազանգում սոցհարցումները
ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Սոցհարցումները ոչ միայն ստուգում են մարդկանց կարծիքը այս կամ...
Աղբյուր` Panorama.am
12:10
Մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումն ու հաշվառումը
Երկարատև հետազոտական ու նախապատրաստական աշխատանքների արդյունքում 2022 թվականի նոյեմբեր ամսից հանրապետության բոլոր մարզերում մեկնարկել է...
Աղբյուր` Panorama.am
12:01
Գեղամ Մանուկյան. Սահմանին լարված է, իսկ սրանք միայն տոնածառ են զարդարում
ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Սահմանում, Արցախյան առաջնագծում...
Աղբյուր` Panorama.am
11:50
«Միսս Երկիր» մրցույթում առաջին անգամ հաղթել է Կորեայի ներկայացուցիչը
«Միսս Երկիր-2022» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Հարավային Կորեայից Մինա Սյու Չոյը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
11:40
Ջերմուկում կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները
Ջերմուկ քաղաքում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները։ Այս մասին հայտնում է Ջերմուկի համայնքապետարանը՝ ներկայացնելով...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացածների աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի  ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց...
Աղբյուր` Panorama.am
11:25
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նախկին ոստիկանապետի դստեր նկատմամբ
Գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է. «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
11:17
ՌԴ-ն արձագանքել է միջուկային զենքի ստեղծման նպատակով Ռուսաստանից Իրանի օգնություն խնդրելու մասին ԶԼՄ-ների տարածած տեղեկությանը
Լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե Իրանն օգնություն է խնդրում Ռուսաստանից միջուկային զենքի ստեղծումն արագացնելու համար, արևմտյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
11:09
Աշոտյան. Երանի ես լինեի «պադավատից կառչած» նախկին, իսկ Նիկոլը՝ ազգիս հաղթանակներ պարգևող ղեկավար
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հիշեցրել է ուղիղ չորս արի առաջ Նիկոլ Փաշինյանի հետ հեռակա բանավեճի մասին ու գրել. «Նիկոլի հետ այս...
Աղբյուր` Panorama.am
10:59
Ռուսաստանը մտնում է Թուրքիայի «բոստան»
«Ոսկանապատ» վերլուծալան կենտրոնը  գրում է. «Վլադիմիր Պուտինը Ղազախստանի իր գործընկերոջն առաջարկել է Ռուսաստանի,...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հարութ Սասունյան. BBC-ն քողարկում է Ադրբեջանի հանցագործությունները՝ հեռարձակելով «Բրիթիշ փեթրոլիումի» և Ալիևների աջակցությամբ ֆիլմը
OpenDemocracy.net կայքը հրապարակել է քննադատական հոդված՝ BBC-ի կողմից Ադրբեջանի մասին երկու մասից բաղկացած քարոզչական ֆիլմի ցուցադրության...
Աղբյուր` Panorama.am
10:46
Արագածոտնում, Շիրակում, Գեղարքունիքում, Սյունիքում և Կոտայքում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Թուրքիան իր անհամաձայնությունն է հայտնել Ռուսաստանին սիրիական բանակի տեղակայման առիթով
Անկարան Մոսկվային տեղեկացրել է քրդական Սիրիայի Դեմոկրատական ուժերի (SDF) կողմից վերահսկվող տարածքներում սիրիական բանակի ստորաբաժանումների...
Աղբյուր` Panorama.am
10:30
Արարատ Միրզոյանը կմեկնի Լոձ
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստանի Լոձ քաղաք։ ԱԳՆ խոսնակի...
Աղբյուր` Panorama.am
10:24
Արա Սահակյան. Իշխանությանը հաջողվում է չեզոքացնել որոշ ընդդիմադիրների
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արա Սահակյանը գրում է. «Իշխանությանը հաջողվում է  չեզոքացնել որոշ ընդդիմադիրների։ Իսկ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Վենետիկի բիենալեի ավելի քան 800 հազար տոմս է վաճառվել
2022 թվականի նոյեմբերի 27-ին Վենետիկի Ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեի փակման կապակցությամբ ցուցահանդեսի պաշտոնական կայքը հայտնել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մշակութային պատերազմը սերտորեն շաղկապված է քարտեզագրական պատերազմի հետ. Դևրիկյան
12:32 29/11/2022

Մշակութային պատերազմը սերտորեն շաղկապված է քարտեզագրական պատերազմի հետ. Դևրիկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}