Քաղաքական 18:11 06/08/2022 Հայաստան

Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները, զիջում, համաձայնության գալիս միմյանց հետ. Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. 

«Փորձենք վիճակը ճիշտ հասկանալ։ Եթե կարճ բնութագրեք, ետխորհրդային տարածքում կոմպլեմենտարիզմի ժամանակները վերջացել են։ Աշխարհի ավելի հեռավոր հատվածներում դա հնարավոր է, դեռ։ Հիմա կամ Ռուսաստանի հետ ես, կամ Ռուսաստանի դեմ ես։ Եթե մի կողմի հետ ես խաղեր տալիս, մյուս կողմից ես պատժվում, եթե մյուս կողմի հետ ես, հակառակ կողմից ես պատասխան ստանում։ Доверяй, но проверяй բանաձևում Доверяй-ն արդեն չկա, մնացել է միայն Проверяй-ը, որովհետև ԱՄՆ և Ռուսաստանի միջև պատերազմ է ընթանում, դեռ միջնորդավորված՝ Ուկրաինայում։

Բնականաբար, ոչ ոք չի ցանկանում ընտրություն կատարել, բայց ստիպում են։ Ընտրություն կատարելու դեպքում կամ մսաղացում ես կարող հայտնվել, ինչպես Ուկրաինան հիմա, կամ տնտեսական պատիժների ես ենթարկվում, եթե «հակաավտորիտար» հեղափոխություն չի ստացվում երկրում կազմակերպել։ Սա է ընդհանուր վիճակը։

Հիմա գանք մեր ռեգիոն։

Վրաստանում ցանկանում էին հակառուսական ճակատ բացել, սակայն իշխանությունը դա թույլ չտվեց, ով հետևում է Վրաստանի դեպքերին, գիտի ԱՄՆ ու ԵՄ դասպանների հետ կապված սկանդալը։

Թուրքիան կարողացել է դիվանագիտական առումով վիրտուոզ քաղաքականություն վարել, որը կմտնի դիվանագիտության պատմության մեջ՝ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև միջնորդ դառնալ, երկուսի համար դառնալ անհրաժեշտ գործընկեր, երկուսին էլ շանտաժի ենթարկել ու դիվիդենտներ շահել։ Թուրքիա ասելով պետք հասկանանք նաև Ադրբեջան։ Հիմա ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը Թուրքիա-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի չեն գնա, երկուսն էլ մեծ կորուստներ կունենան դրանից։

Թուրքիան հնարավորությունների եզրագծի վրա է խաղում։ Սա Ադրբեջանի աստղային ժամանակն է, որից պետք է օգտվի մաքսիմալ կերպով։

Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները, զիջում, համաձայնության գալիս միմյանց հետ։ Սա աշխարհի օրենքն է և միջպետական հարաբերություններում, և անհատական։

Հայաստանը նաև ներազգային պառակտման մեջ է, չունի դիվանագիտություն, չունի տնտեսություն, քաղաքական համակարգը տապալված է, որտեղ իշխանությունը պարտության պրոպագանդա է վարում, քաղաքական, հանրային դաշտը ներծծված է արտաքին շահերը սպասարկող ազդեցության գործակալներով, մամուլը՝  նույնպես։

Սա է իրականությունը։ Բնության մեջ լինում են դժվար լուծելի հարցեր, լինում են համարյա անհնարին լուծվող, բայց՝ համարյա։ Իրականում կամքի, երևակայության ու գիտելիքի համադրմամբ ցանկացած հարց լուծվող է ու դրա համար պետք է կարողանալ միմյանց լսել, միմյանց հասկանալ, հանդիպել ու խոսել, քննարկել, քննարկել ...., և գտնել ներքին համաձայնության համար եզրեր, կազմակերպման ձևեր՝  սկզբից 5 մարդ, հետո 20 մարդ, հետո ավելի շատ։ Այստեղ քանակը երկրորդական է, եթե 20 մարդ կարողանան համաձայնության գալ, ինչն ամենադժվարն է, 200 000 ավելի հեշտ գործ է։ Հետո արդեն կկարողանանք արդեն արտաքին հարցերից էլ խոսել, բայց ներքին ինստիտուտի ստեղծման ավելի մեծ բաների մասին խոսելն անիմաստ է։

Մենք սկզբից պառակտվել ենք, հետո ենք արտաքին դաշտում պարտվել, լուծումը նույնպես նույն հաջորդականությամբ պետք է լինի»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:03
Թուրքիան պատրաստվում է Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության. Չավուշօղլու
Թուրքիան Ուկրաինայի հակամարտությունից հետո պատրաստվում է անվտանգության նոր ճարտարապետության Եվրոպայում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
14:53
Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
Ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզների և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած...
Աղբյուր` Panorama.am
14:20
ՖԻԴԵ-ի նախագահ է վերընտրվել Արկադի Դվորկովիչը
Հնդկաստանի Չեննայ քաղաքում, որտեղ ավարտին է մոտենում շախմատի համաշխարհային օլիմպիադան,  տեղի ունեցավ ՖԻԴԵ –ի գլխավոր համաժողովը:...
Աղբյուր` Panorama.am
14:09
Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ. Պաշտպան
Անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ ...
Աղբյուր` Panorama.am
14:00
«Եռաբլուր» տանող ճանապարհահատվածը կլինի լուսավոր
Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով քաղաքապետարանը ՄԱԶԾ-ի աջակցությամբ այս տարի ձեռք է բերելու շուրջ 500 մլն դրամի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Հայաստանի տարածքում օգոստոսի 8-ին շրջանների...
Աղբյուր` Panorama.am
13:40
Թուրքը թաթը որտեղ դնում է, տալիս են. տեղահանված հադրութցի
«Դարձել է աղվեսի հեքիաթը՝ էս սարն իմն է, տալիս են, էս ձորն իմն է, տալիս են։ Հիմա մենք ենք, սաղ տվել են, բան չի մնացել, դատարկ նստել ենք։...
Աղբյուր` Panorama.am
13:23
Եղիսաբեթ II թագուհու ամենամյա ընդունելությունը Բալմորալ ամրոցում անսպասելիորեն չեղարկվել է
Մեծ Բրիտանիայում կրկին անհանգստացած են Եղիսաբեթ II-ի առողջությամբ: Անհանգստության պատճառ է դարձել Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում, որտեղ թագուհին...
Աղբյուր` Panorama.am
12:54
«Ուրիշ գործ չկա՞ անելու». ամերիկացիներին զայրացրել է Զելենսկու լուսանկարը հոլիվուդյան դերասանուհու հետ
Ամերիկյան New York Post թերթի ընթերցողները վրդովվել են Վլադիմիր Զելենսկու և հոլիվուդյան դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնի հանդիպման փաստից։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
12:45
Ու՞ր է Ղարաբաղն աշխարհի քաղաքական քարտեզի վրա, ցույց տուր, և մենք կվերադառնանք. տեղահանված արցախցիները՝ Խանումյանին
«Հենց ազատագրական պայքար սկսվի Ղարաբաղում, մեզ այստեղ չեք տեսնի, մենք կգնանք ու մեր պայքարը կշարունակենք այդնտեղ։
Աղբյուր` Panorama.am
12:39
Եմենի ռազմաբազայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վեց Իրանի և Լիբանանի քաղաքացի է զոհվել
Առնվազն վեց մարդ է զոհվել կիրակի լույս երկուշաբթի գիշերը տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել Եմենի մայրաքաղաք Սանայի հարավային...
Աղբյուր` Panorama.am
12:29
Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման ծրագրերի մասին
Վրաստանի իշխանությունները ծրագրում են վերականգնել հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ վարելով «խաղաղ, ողջամիտ...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՊԵԿ դիտակետում՝ շահութահարկի տարեկան հաշվարկներն են
Կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է ժամանակին արձագանքել ծանուցումներին
Աղբյուր` Panorama.am
12:14
ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Ադրբեջանի զոինուժի կողմից հրադադարի խախտման հետևանքով է վիրավորվել ՀՀ ԶՈւ զինծառայողը
ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անցած մեկ օրում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում  Գեղարքունիքի մարզի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Դավիթ Շահնազարյան. Պատմության մեջ առաջին անգամ «հայկական» իշխանությունը բռնի տեղահանում է հայերին. Aravot.am
Aravot.am-ը գրում է. «Aravot.am-ը արտակարգ լիազոր դեսպան, ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Գիտնականները գոտիավորել են Մասրիկ և Սոտք ջրհավաք ավազանը՝ ըստ բնապահպանական ռիսկի
Պարզվել է Մասրիկ և Սոտք գետերի ջրում սուլֆատ իոնի բարձր կոնցենտրացիաների առկայություն, Ֆոսֆատներով, նիտրատներով աղտոտվածության ցուցանիշներ, ինչպես նաև քրոմի զգալի քանակ:
Աղբյուր` Panorama.am
11:52
Աղավնո. Այրում են դպրոցի՝ պահեստավորման համար չնախատեսված նյութերը
Արցախի մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. ...
Աղբյուր` Panorama.am
11:45
Նիկոլն ու իր խմբակը շատ լավ հասկանում են, թե ինչ են անում և ինչու են անում. Վրթանեսյան
«Բայց մենք (ճնշող մեծամասնությունը) շարունակում ենք անվանել նրան վարչապետ, իսկ պետությունը զավթած իր բանդան էլ՝ ՀՀ իշխանություն։ Շարունակում ենք ակնկալել Հայաստանի շահերից բխող ինչ-ինչ քայլեր»։
Աղբյուր` Panorama.am
11:39
ՌԴ-ում 2022 թվականի առաջին կիսամյակում հանցագործություններից հասցված վնասը կրկնակիից ավել աճել է՝ հասնելով կես տրիլիոնի
Ռուսաստանում 2022 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է տարբեր հանցագործությունների գծով վնասի կտրուկ աճ՝ գրեթե կես տրիլիոն ռուբլի կամ ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
11:33
Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում. Դավիթ Տոնոյան
Անազատության մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը փաստաբանական խմբի միջոցով տարածել է հայտարարություն, որում ասվում է. ...
Աղբյուր` Panorama.am
11:25
Ֆինլանդիայում ապամոնտաժվել է ԽՍՀՄ-ի նվիրաբերած «Խաղաղություն ամբողջ աշխարհում» հուշարձանը
Հելսինկիի իշխանությունները ապամոնտաժել են 1990 թվականին ԽՍՀՄ-ի կողմից Ֆինլանդիայի նվիրաբերած «Խաղաղություն ամբողջ աշխարհում» արձանը։...
Աղբյուր` Panorama.am
11:18
Պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում
Հայաստանը 4 մեդալ է նվաճել հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական...
Աղբյուր` Panorama.am
11:09
Իսրայելն հայտարարում է, թե «Իսլամական ջիհադը» 1000 հրթիռ է արձակել իր բնակավայրերի ուղղությամբ
«Իսլամական ջիհադը» վերջին էսկալացիայի ժամանակ մոտ հազար հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելական բանակի մամուլի ծառայության...
Աղբյուր` Panorama.am
11:02
Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականներն այսօր մրցում են Ադրբեջանի հետ
Հնդկաստանի Չեննայ քաղաքում այսօր կկայանան Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց և տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
10:53
Բարդարցրել է Բաքվի բռնապետի վիճակը ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում. Վարդան Ոսկանյան
«Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում շիայական զարթոնքի համատեքստում»։
Աղբյուր` Panorama.am
10:44
ՀՅԴ ԳՄ անդամները և «Հայաստան» դաշինքի պատգամավորները մարզային հանդիպումներ են ունեցել
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շաբաթներ առաջ հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժումը, Երևանում ծավալվող բողոքի...
Աղբյուր` Panorama.am
10:35
Երևանի փողոցներում վաճառվում է Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանը
Նախարարությունից տեղեկացնում են, որ Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի
Աղբյուր` Panorama.am
10:27
Milliyet. Թուրքիան և Ռուսաստանը առևտրում կարող են անցնել ազգային արժույթների օգտագործմանը
Ռուսաստանն ու Թուրքիան կարող են ամբողջությամբ անցնել առևտրում ազգային արժույթների օգտագործմանը։ Milliyet թերթի լուրը ներկայացնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան
20:37 05/08/2022

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}