Apple-ը փոխել է iPhone 14-ի վաճառքի պլանները
Ամերիկյան Apple ընկերությունը փոխել է iPhone 14 սմարթֆոնների վաճառքի պլանները: Ինչպես հաղորդում է Taiwan Economic Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, կորպորացիան փոխել է իր որոշումը 90 միլիոն սարք վաճառելու մասին և նպատակադրվել է 95 միլիոն ցուցանիշի վրա:
«Գազետա ռու»-ն գրում է, որ նման հայտով Apple-ը դիմել է մատակարարներին։ Այսպիսով, ընկերությունը սկզբնական պլանների համեմատ 5%-ով ավելացրել է բջջային սարքերի վաճառքի թիվը։
Հրապարակման մեջ ասվում է, որ ամենաշատը կավելացվի iPhone-ի ամենաթանկ տարբերակի՝ iPhone 14 Pro Max-ի արտադրությունը։ Առայժմ Apple-ի մատակարարներից ոչ մեկը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։
Ավելի վաղ ինսայդերներից մեկը հայտնել էր, որ 2022 թվականին Apple-ը iPhone 14-ի շնորհանդեսը կանցկացնի սովորականից մեկ շաբաթ շուտ՝ սեպտեմբերի հենց սկզբին։
Հարակից հրապարակումներ`
- Խնջույք ժանտախտի ժամանակ. Apple-ը սկսել է ավելի շատ շահույթ ստանալ նույնիսկ քաոսի պայմաններում
- Apple-ի ղեկավարն Rivian-ի ամենագնացն անձամբ է համեմատել Apple-ի էլեկտրական մեքենայի նախատիպի հետ
- Մոտ 20 միլիոն բրիտանացի կարող է փոխհատուցվել Apple-ի կողմից App Store-ում գերավճարների համար
- Apple-ը դադարեցնում է iPod-ի թողարկումը
- Apple-ը սահմանափակել է «Mir» քարտերով վճարումները
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին