Օգոստոսի 1-7. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք, 2 մարդ մահացել է
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ օգոստոի 1-7-ը, կատարվել է ընդհանուր 4115 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1849 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 1352 հիվանդ, մահվան 2 դեպք է գրանցվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 428 648 դեպք, որոնցից 416 161 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2161 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8637 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 321 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 165 287 թեստավորում:
Նշենք, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության դեպքերն ավելանում են։ Հունիսի 6-12-ը ՀՀ-ում հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 38 դեպք, հունիսի 13-19-ը՝ 60 դեպք, հունիսի 20-26-ը՝ 139 դեպք, հունիսի 27-ից հուլիսի 3-ը 174 դեպք, հուլիսի 4-10-ը՝ 354 դեպք, հուլիսի 11-17-ը՝ կորոնավիրուսային հիվանդության 629 դեպք։ Մահվան դեպքեր չէին արձանագրվել։
Հուլիսի 18-24-ը հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 965 դեպք, գրանցվել էր մահվան 7 դեպք, հուլիսի 25-31-ը՝ վարակման 434 դեպք, մահվան՝ 2 դեպք։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսն այսօր դրսևորվում է իբրև սուր շնչառական վարակ, զգոնությունը չպետք է կորցնել. Բժիշկ
- Հուլիսի 25-31. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1434 նոր դեպք, 2 մարդ մահացել է
- Հուլիսի 18-24-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք, 7 մարդ մահացել է
- Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 629 դեպք
- Մեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 506 նոր դեպք՝ նախորդ 7 օրվա համեմատ աճելով 107%-ով
- Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը շարունակում են ավելանալ
- Հայաստանում նախանշվում է կորոնավիրուսի տարածման տեմպի որոշակի արագացում. Ռոմելլա Աբովյան
- Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին