Ֆինլանդիայում ապամոնտաժվել է ԽՍՀՄ-ի նվիրաբերած «Խաղաղություն ամբողջ աշխարհում» հուշարձանը
Հելսինկիի իշխանությունները ապամոնտաժել են 1990 թվականին ԽՍՀՄ-ի կողմից Ֆինլանդիայի նվիրաբերած «Խաղաղություն ամբողջ աշխարհում» արձանը։ «Գազետա ռու»-ն գրել է, որ, այդ մասին հայտնում է YLE-ն։
«Այսօր՝ երկուշաբթի, առավոտյան ժամը 7-ի սահմաններում հուշարձանը մալուխներով բարձրացվել է իր տեղից և տեղափոխվել նավը»,-գրում է թերթը։
Նշվում է, որ հուշարձանը պահեստավորման կտեղափոխվի Հելսինկյան արվեստի թանգարան։ Դրանից հետո քաղաքային իշխանությունները մշակութային հաստատության հետ միասին կորոշեն քանդակի ճակատագիրը։
Ըստ YLE-ի՝ հուշարձանի ապամոնտաժումը պայմանավորված է Հաքանիեմենրանտա փողոցի վերակառուցման ծրագրերով, որն անցնելու է այն վայրով, որտեղ այն նախկինում գտնվել էր։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հրաժարվել է աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
- Ֆինլանդիայի կառավարությունը աջակցել է թմրամիջոցների օգտագործման համար սենյակներ ստեղծելու նախաձեռնությանը
- Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու արձանագրությունները կստորագրվի հուլիսի 5-ին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին