ԱԹՍ-ների արտահանման ոլորտում Իրանը մինչև 2028 թվականը կփոխարինի Թուրքիային
Իրանը մինչև 2028 թվականը կարող է փոխարինել Թուրքիայի տեղը ԱԹՍ-ների արտահանման շուկայում և տիրանալ անօդաչու թռչող սարքերի համաշխարհային շուկայական արժեքի 25 տոկոսին։
parstoday.com-ի հաղորդմամբ, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը շուտով մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր կարտահանի Ռուսաստան:
Մի քանի ամիս առաջ Տաջիկստանում երկու երկրների պաշտոնյաների ներկայությամբ բացվել է իրանական «Աբաբիլ 2» անօդաչու թռչող սարքերի գործարանը։
Իրանի արտադրության անօդաչու սարքերի մասին Centcom-ի հրամանատար Գեներալ Մաքենզի ասել է. «Անօդաչու սարքերը նոր և բարդ սպառնալիք են մեր ուժերի և մեր դաշնակիցների համար: Կորեական պատերազմից հետո առաջին անգամ մենք գործում ենք առանց օդային ամբողջական գերազանցության»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ