Թե՞ ընտանիք եք պահում, Բերձորի, Աղավնաձորի ընտանիքների հաշվին․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Այն ինչ կատարվել և կատարվում է, հատկապես, շեշտում եմ՝ հատկապես Արցախում, անկեծորեն եմ ասում, ինձ համար անսպասելի էր և է։ Փաստորեն, արցախցիները խայտառակ պարտությունից հետո հանդուրժեցին իրենց ղեկավարին։ Դա դեռ ոչինչ, իսկ հիմա՞․․․
Արցախի նախարար կոչված Հայկ Խանումյանն անձամբ պարտադրում է բերձորցիներին, աղավնաձորցիներին լքել իրենց բնակավայրերը։90-ականներին արցախցիների հաստատակամության շնորհիվ, հակադրվելով ՀՀ իշխանությանը, պահվեցին Շուշին, Քարվաճառը, ողջ Արցախը։ Իսկ հիմա՞․․․
Ի՞նչ տարբերություն այդ Հայկ Խանումյանի և Վիգեն Խաչատրյանի միջև։Ենթադրում էի, որ արցախցիներն ավելի ամուր են կանգնած հայրենի հողի վրա, քան մեր՝ ՀՀ քազաքացիների մեծ մասը։ Այսպիսով՝ Արմեն Գրիգորյան, Սամվել Բաբայան և Հայկ Խանումյան․․․Ա՛յ Հայկ Խանումյան և մյուսներ, չե՞ք կարողանում ինքնապաշտպանություն կազմակերպել,հլու-հնազանդ Ադրբեջանին ենթարկվելու փոխարեն, գոնե հրաժարական տվեք։ Թե՞ ընտանիք եք պահում, Բերձորի, Աղավնաձորի ընտանիքների հաշվին։ Չեմ զարմանա, որ ինչպես 1923թ․ սրանք կազմակերպեն հանրաքվե Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հարցով»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանը լքելու համար 20 օր ժամանակ կտրամադրի․ Ավետիք Իշխանյան
- Այդ մահերի հիմնական մասը քո խղճին է, ա՛յ «խաղաղասեր», մահաբեր պացիենտ. Ավետիք Իշխանյան
- Վերադարձ ստալինյան ժամանակներ․ Ավետիք Իշխանյան
- Այս օրը․ Ավետիք Իշխանյան
- «Ժողովրդական» բեմադրություն․ Ավետիք Իշխանյան
- Ով է դրդել Գագիկ Ջհանգիրյանին ստիպել Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ․ Ավետիք Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին