Բերձորցիները չեն շտապում լքել իրենց տները
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմն ունեցել է 2000 բնակիչ, այսօր՝ շուրջ 170 բնակիչ։ Նրանք էլ ստիպված են քաղաքը, իրենց տները լքել մինչև օգոստոսի 25-ը։
Panorama.am-ի հետ զրույցում Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն ասաց, որ մինչև այս պահը դեռ որևէ մեկը որևէ ուղղությամբ դուրս չի եկել քաղաքից։
«Փաստ է, որ դուրս են գալու, իսկ թե որ ուղղությամբ, կողմնորոշման խնդիր է։ Արցախի տարածքում կոնկրետ բնակավայրեր տեսնելու խնդիր կա։ Բնակիչներից մի քանիսի հետ հիմա նայում ենք կոնկրետ բնակավայր, թե ուր կարող են գնալ»,- նշեց քաղաքապետը։
Նրա խոսքով, դեռևս որևէ վիճակագրական տվյալ չկա, թե ուր են ուզում գնալ բերձորցիները՝ Հայաստան, թե Արցախ. «Կողմնորոշումներն ամեն վայրկյան փոխվում են»։
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Բերձորից, Աղավնոյից հեռացողներն այրեն իրենց տները, Ն. Ալեքսանյանն ասաց. «Ովքեր հորդորում են տները այրել, խնդրում եմ այդ մարդիկ գան այստեղ, տեղում այրելու ու չայրելու դրական ու բացասական կողմերը մանրամասնորեն ներկայացնեն»։
Նա խնդրեց, հորդորեց այն մարդկանց, ովքեր իրենցից կիլոմետրերով հեռու են գտնվում, ևս մեկ անգամ այստեղ գտնվող մարդկանց հույզերի հետ խաղ են անում, թող գան այստեղ, այս պահին Բերձորի, Աղավնոյի ժողովուրդն իրենց կարիքն ունեն. «Եկեք, այս վերջին օրերին եղեք այդ մարդկանց կողքին, ամեն մեկը թող իր հնարավորությունների սահմաններում օգնի այս մարդկանց»։
Նարեկ Ալեքսանյանը նաև Բերձորում, Աղավնոյում չի տեսնում այն մարդկանց, ովքեր ինքնապաշտպանություն կազմակերպելու կոչեր են անում։
«Իսկ ո՞ւր են նրանք։ Որևէ մեկը չեկավ ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Չեն ասում, անում են»,- ասաց Բերձորի քաղաքապետը։
Նրա կարծիքով, եթե նույնիսկ կազմակերպվի ինքնապաշտպանություն, արդյունք չի տա, բայց՝ «փորձը փորձանք չի»։
Ն. Ալեքսանյանն ասաց, որ Բերձորի տարածքում գտնվող հուշարձանները պետք է տեղափոխվեն ապահով վայր՝ հաշվի առնելով Շուշիում, Հադրութում վանդալիզմի, պղծման դեպքերը։
«Շատ են հուշարձանները, հիմնականում խաչքարար։ Արդեն սկսել ենք դրանք ապահով վայրեր տեղափոխելը»,- ասաց Նարեկ Ալեքսանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մինչ մենք հրաժեշտ ենք տալիս Բերձորին, օրակարգում հայկական այլ բնակավայրերի հարցն է քննարկվում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Աղավնո. Այրում են դպրոցի՝ պահեստավորման համար չնախատեսված նյութերը
- Ի՞նչ ճակատագիր է սպասվում Բերձորի, Աղավնոյի և Սուսի մշակութային հուշարձաններին
- Հնարավոր կլինի՞ այդ օրերին մի 10 հազար հայ լինի Բերձորում, այդ դեպքում ի՞նչ, պիտի ազերները մտնեն, սպանե՞ն. Հովհաննես Իշխանյան
- Աղավնոյի երեխաները հրաժեշտ են տալիս գյուղին
- Բերձորը, Աղավնոն և Սուսը թշնամուն նվիրելով՝ ևս մեկ քայլով մոտեցնում ենք նրան մեր բոլորի տներին. Վարդան Ոսկանյան
- Որպես «բարոյական փոխհատուցում», թույլ են տվել, որ Բերձորի և Աղավնոյի բնակիչներն այրեն իրենց տները. Նաիրա Զոհրաբյան
- Աղավնոյի ժողովրդի վրա չբարդեք
- Նկատեցի՞ք, թե ինչպես Բերձոր քաղաքի, Աղավնո ու Սուս գյուղերի շուտափույթ հանձնման թեման երկրորդ պլան տեղափոխեցին․ Տիգրան Աբրահամյան
- Պլանը որ չէր հաստատվել, ինչո՞ւ էր հունիսին Նիկոլն ուզում Բերձորը հանձնել. Արթուր Խաչատրյան
- Ադրբեջանը առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում. Աբրահամյան
- Աղավնոյի գյուղապետ. Ինչո՞ւ անընդհատ պետք է լքենք, լքելու տեղ չունենք