Եղիսաբեթ II թագուհու ամենամյա ընդունելությունը Բալմորալ ամրոցում անսպասելիորեն չեղարկվել է
Մեծ Բրիտանիայում կրկին անհանգստացած են Եղիսաբեթ II-ի առողջությամբ: Անհանգստության պատճառ է դարձել Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում, որտեղ թագուհին անցկացնում է ամառը, տեղի բնակիչների համար նախատեսված ամենամյա ընդունելության չեղարկումը: The Mirror-ի տարածած լուրը ներկայացրել է «Գազետա ռու»-ն։
«Բալմորալում ավանդական ընդունելությունը սովորաբար ամրագրված է թագուհու օրակարգում և իսկական հաճույք է Էլիզաբեթ II-ի համար, քանի որ նա կարող է ողջունել տեղացիներին, ովքեր գալիս են իրեն այցելելու: Այն, որ արարողությունը չի կայանա իր ավանդական տեսքով, դառը հիասթափություն է առաջացրել շատերի մոտ»,-ասել է աղբյուրը։
Դիմավորման ավանդական արարողության փոխարեն թագուհու շոտլանդական նստավայրում այսօր՝ օգոստոսի 8-ին, տեղի կունենա «փոքր մասնավոր միջոցառում»։
Եղիսաբեթ II-ը ամեն տարի ողջունում էր տեղացիներին Բալմորալ ամրոցի դարպասների մոտ, բացառությամբ համաճարակի ժամանակաշրջանի: Արարողության շրջանակներում նա, մասնավորապես, ստուգայց է կատարում շոտլանդական զինվորական գնդերի շարքերում։
Հարակից հրապարակումներ`
- Քիմ Քարդաշյանին թույլ չեն տվել մասնակցել Եղիսաբեթ 2-րդ թագադրման պլատինե հոբելյանի տոնակատարությանը
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կմասնակցեն Եղիսաբեթ 2-րդի պատվին կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը
- Եղիսաբեթ II-ը գրեթե 60 տարվա ընթացքում առաջին անգամ չի բացել խորհրդարանի առաջին նստաշրջանը
- Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին նկատել են ոչ ֆորմալ հանդերձանքով
- Բրիտանացիները հավաքվել են Բուքինգհեմյան պալատի մոտ՝ ապաքինում մաղթելու թագուհի Եղիսաբեթ II-ին
- Եղիսաբեթ երկրորդ թագուհին առաջին անգամ հասարակությանն է ներկայացել ձեռնափայտով