Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շուտով ռազմական գործողություններ կսկսի Սիրիայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հաստատել է Սիրիայում 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու Անկարայի ծրագրերը՝ ասելով, որ մոտ ապագայում մտադիր է զինյալներից մաքրել իր պետության հարակից տարածքի վերջին մասը։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը
«Հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու մեր որոշումը մնում է անփոփոխ: Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կմաքրենք Սիրիայի վերջին տարածքը, որտեղ զինված կազմակերպությունը՝ Քրդստանի Աշխատավորական կուսակցությունը թաքնվում է, և կմիավորեք անվտանգության գոտու օղակները»,-ասել է Էրդողանն այլ երկրներում Թուրքիայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ։
Թուրքիայի նախագահը ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան նոր ռազմական գործողություն է ծրագրում Սիրիայի հյուսիսում
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի օդուժը Սիրիայում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող գոտում ահաբեկիչների խումբ է ոչնչացրել
- Թուրքիան վերահաստատել է Սիրիայում նոր ռազմական օպերացիա սկսելու հավանականությունը
- Թուրքական ԱԹՍ-ն հարձակվել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ավտոշարասյան վրա
- Էրդողան. Թուրքիան կարող է Սիրիայում գործողություն իրականացնել, քանի դեռ այնտեղից վտանգ է տեսնում
- Սիրիայում հարցերի կարգավորման հովի տակ կհանդիպեն Պուտինը, Էրդողանն ու Ռաիսին