Milliyet. Թուրքիան և Ռուսաստանը առևտրում կարող են անցնել ազգային արժույթների օգտագործմանը
Ռուսաստանն ու Թուրքիան կարող են ամբողջությամբ անցնել առևտրում ազգային արժույթների օգտագործմանը։ Milliyet թերթի լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Պարբերականի տվյալներով՝ ռուսական ռուբլին հիմնականում կօգտագործվի երկու երկրների միջև գազի դիմաց վճարելու համար։ Դրանից հետո նախատեսվում է «երկու երկրների միջև թուրքական լիրայի ներդրումը և դոլարի ու եվրոյի փոխարեն տեղական արժույթների օգտագործումը»։
Ակնկալվում է նաև, որ տեղական արժույթներով առևտուրը կապահովի Թուրքիայի արժութային պահուստների պաշտպանությունը»,-գրում է թերթը։
Հարակից հրապարակումներ`
- The Washington Post. Պուտինը Սոչիի բանակցությունների ժամանակ գաղտնի առաջարկ է արել Էրդողանին
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում
- Սոչիի քաղաքապետարանը Արցախի դեմ պատերազմին վերաբերող տեղեկությամբ է բացատրել իր պաշտոնական կայքը կոտրելու դեպքը