Իսրայելն հայտարարում է, թե «Իսլամական ջիհադը» 1000 հրթիռ է արձակել իր բնակավայրերի ուղղությամբ
«Իսլամական ջիհադը» վերջին էսկալացիայի ժամանակ մոտ հազար հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելական բանակի մամուլի ծառայության տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Մինչև հրադադարը «Արշալույս» օպերացիան տևել է է զինադադարի մեկնարկից 56 ժամ առաջ: Հրադադարը ձեռք է բերվել Եգիպտոսի միջնորդությամբ և սկսվել է երեկ երեկոյան՝ ժամը 23:30-ին: Պաղեստինից այդ ընթացքում արձակել է մոտ 1000 հրթիռ, որից մոտ 200-ն ընկել է Գազայի հատվածի տարածքում»,-ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ «Երկաթե վահան» հակահրթիռային պաշտպանության համակարգը որսացել է իսրայելական բնակավայրերի վրա ուղղված հրթիռների մոտավորապես 96%՝ 380-ը։
Հարակից հրապարակումներ`
- Գազայից ավելի քան 160 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ
- Թուրքիայի ԱԳՆ-ն «դատապարտել» է Գազայի հատվածին Իսրայելի օդային հարվածները
- Իսրայելական ուժերը ձերբակալել են «Իսլամական ջիհադի» 19 ակտիվիստների