ՊԵԿ-ը սկսում է ակտիվ վարչարարությունն անկանխիկ գործառնությունների մասով պահանջների պահպանման նպատակով
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման մասով ՊԵԿ-ը սկսում է ակտիվ վարչարարությունը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դեռևս 2022 թվականի հունիսի վերջին, ըստ էության, հայտարարել էր, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման գծով միառժամանակ վարչարարություն չի իրականացնելու և (կամ) իրականացնելու է պարզեցված վարչարարություն` միաժամանակ հորդորելով հարկ վճարողներին սեղմ ժամկետում ապահովելու օրենքի պահանջների կատարումը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ընդ որում, ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու նպատակով, «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» դեռևս 2022 թվականի հուլիսի 18-ից հարկ վճարողներին հասանելի է դարձել նաև ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը:
Կոմիտեի վերլուծությունները ցույց են տալիս, որ կան բազմաթիվ հարկ վճարողներ, որոնք դեռևս պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ապահովելու համար:
Հաշվի առնելով նշվածը, Կոմիտեն հայտարարում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում սկսում է ակտիվ վարչարարությունը` «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման նպատակով»,- հայտնում են ՊԵԿ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը. ՊԵԿ
- Անկանխիկ վճարումների գործընթացի մեկնարկը՝ չհաշվարկված և անպատրաստ․ Հռիփսիմե Ստամբուլյան
- Հարկադիր կատարումն էլ անցավ «անկանխիկին»
- ՊԵԿ-ը պատրաստ է անկանխիկ գործառնությունների մասով պատշաճ վերահսկողություն իրականացնել
- ԿԲ հայտարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ