Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավը վերանորոգման նպատակով ժամանել է Հնդկաստան
«Չարլզ Դրյու» նավը ժամանել է Թամիլ Նադու: Այն կլինի ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին նավը, որը տեխնիկական սպասարկում կանցնի հնդկական նավաշինարանում: Այդ մասին հայտնում է Times Now հեռուստաալիքը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը։
«Որպես «Make in India» և «Ինքնաբավ Հնդկաստանի պաշտպանության նախաձեռնությունների» խթանման մի մաս, ԱՄՆ ռազմածովային նավատորմի «Չարլզ Դրուն» օգոստոսի 7-ին ժամանել է Չեննայ նահանգի Կատտուպալիի L&T նավաշինարան՝ սպասարկման նպատակով: Սա ռազմածովային ուժերի նավի առաջին վերանորոգումն է Հնդկաստանում»,-ՏԱՍՍ-ը մեջբերել է Հարավասիական Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարությունը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկյան կողմը պայմանագիր է կնքել Կատտուպալիում գտնվող L&T նավաշինական գործարանի հետ։ «Այս միջոցառումը ցույց է տալիս հնդկական նավաշինական գործարանների հնարավորությունները նավերի վերանորոգման համաշխարհային շուկայում»,-ասել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Չարլզ Դրյուն Թամիլ Նադուի նավաշինարանում կլինի 11 օր։
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանում Mahindra Scorpio-N նոր ամենագնաց գնելու համար մեկ րոպեում 25 հազար պատվեր է տրվել
- Հնդկաստանի ափերի մոտ կանգնած ռուսական «Ինդա» լցանավի նավաստիներն օգնություն են խնդրում
- Հնդկաստանը ռուսական նավ է կալանավորել էստոնական ընկերությանը չվճարելու պատճառով
- ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռը Կալիֆորնիայում ջուրն է ընկել
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում