Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման ծրագրերի մասին
Վրաստանի իշխանությունները ծրագրում են վերականգնել հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ վարելով «խաղաղ, ողջամիտ քաղաքականություն»։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Հարավային Օսիայում ռազմական գործողությունների բռնկման 14-րդ տարելիցի կապակցությամբ։
«Մենք կվերականգնենք տարածքային ամբողջականությունը և կընտրենք խաղաղ, խելամիտ քաղաքականություն երկիրը միավորելու համար։ Մենք հավատում ենք, որ անպայման կհասնենք նպատակին՝ Վրաստանի միավորմանը»-գրել է նա Facebook-ում:
Երկուշաբթի օրը Վրաստանը նշում է Հարավային Օսիայում ռազմական հակամարտության մեկնարկի 14-ամյակը։ Բոլոր պետական հաստատություններում պետական դրոշները իջեցված են: Երկրի առաջին դեմքերը ծրագրում են այցելել Թբիլիսի Մուխաթգվերդի գերեզմանատուն, որտեղ թաղված են մարտերի ժամանակ զոհված վրացի զինվորները։
2008 թվականին Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, իսկ Թբիլիսին ի պատասխան դչան խզեց դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի կառավարությունը մեղադրվում է կոռուպցիոն տենդերային գործարքների մեջ
- Պուտինը հաստատել է Հարավային Օսիայի հետ երկքաղաքացիության մասին համաձայնագիրը
- Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Գագլոևն առաջատար է
- Հարավային Օսեթիայի առաջնորդը Մերկելին հրավիրել է իրենց մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան