Հուլիսին գրանցվել է 148 երկրաշարժ. ԱԻՆ
Հուլիս ամսին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոնում սպասարկվել է 57․110 զանգ, որից 1353-ն՝ արտակարգ դեպք և պատահար: Արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքով զոհվել է 30, տուժել՝ 4106 մարդ: Տվյալները ներկայացվել են արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակացության ժամանակ։
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղեկացմամբ, հաշվետու ժամանակահատվածում լրացվել է 148 երկրաշարժի տվյալ, որից ամենաուժեղը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ արևելք, 4․4 մագնիտուդով: Այն զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում 5 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին