Հասարակություն 12:34 10/08/2022 Հայաստան

«Եթե նախարարը մեզ չի ընդունում, ապա ո՞ւմ է նա ընդունում». Զոհված զինծառայողների ծնողները ՊՆ-ի մոտ են

Զոհված զինծառայողների հարազատները կրկին հավաքվել են պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանց պահանջը նույնն է՝ հանդիպում կազմակերպել  Պավլիկ Քյարամյանի հետ։

«Եթե հիշում եք, մոտ 10 օր առաջ եկել էինք ՊՆ մոտ, պահանջում հանդիպում կազմակերպել մեր տղաների զոհվելու հանգամանքներում ըստ մեզ մեղավոր գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ։

Այն ժամանակ մեզ խոստացան երեք օրվա մեջ հանդիպում կազմակերպել կամ ռեալ պատասխան  տալ։ Անցել է 10 օր, որևէ արձագանք չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհված ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ  Սահակյանը։

Նա նշեց, որ Պավլիկ Քյարամյանը պետք է պարզաբանում տա, թե ի՞նչ հանգամանքներում են զոհվել իրենց որդիները, ովքե՞ր են մեղավորները, ինչո՞ւ հետ նահանջ հրաման չի տրվել, ո՞ւմ հրամանով է  գումարտակը հապճեպ 5-րդ պաշտանականից տեղափոխվել 2-րդ պաշտպանական։

«Ակնկալում ենք ստանալ այս հարցերի պատասխանը ու նաև՝  որտե՞ղ է  այսօր անհետ համարվող մեր տղաների  զինակից ընկել Գագիկ Խաչատրյանը։ Այս հարցերի պատասախանը մինչև չստանանք, մենք չենք հանգստանալու»,- ասաց Վ. Սահակյանը։

Նա նշեց, որ բոլոր ծնողներով համոզված են՝ Պավլիկ Քյարամյանը որպես հրամանատար իր պարտականությունները չի կատարել, «եղել է ավելի ապահով տեղ, քան մեր տղաներն են եղել»։

Զոհված զինծառայող Վլադիմիր Կակոյանի հայրը՝ Իշխան Կակոյանն ասաց, որ հոկտեմբերի 27-ին զոհվել է վաշտի հրամանատար Սուրեն Վահանյանը։

«Զինակից ընկերների ասելով՝ մեկ օր շտապօգնության վերև չի հասել, Սուրենը մահացել է։  Դրանից հետո երեք օր մեր տղաները մնացել են առանց հրամանատար, ոչ մի օգնություն չի գնացել իրենց, տղերքը զոհվել են,։ Ինչո՞ւ, ո՞վ պետք է պատասխան տա դրա համար։

Պավլիկ Քյարամյանը պետք է գա, կանգնի մեր առջև ու  պատասխանի մեր հարցերին։ Նաև այն հարցին, թե ինչի համար է արժանացել «Մարտական խաչ» առաջին աստիճանի  շքանշանի։

Չգիտենք, ուզում ենք հարցնել՝ ի՞նչ է արել, որ ստացել է։ Բոլոր ծնողներիս զայրացրել է այդ փաստը։  Տղերքն  իրենց կյանքի գնով պահել են բարձունքը, դու 17  կմ հետ ես եղել ու մի հատ չես էլ տղերքի անունը տալիս, թե տղերքն են արել»,- ասաց Ի. Կակոյանը։  

Վ.Սահակյանը հայտնեց, որ իրենք պատրաստ են հանդիպել փոխնախարար  Արման Սահակյանի կամ նախարար Սուրեն Պապիկյանի հետ. «Մենք  այս երկրին տվել ենք մեր ամենաթանկը, ամենասուրբը։ Եթե  նախարարը մեզ չի ընդունում, ապա ո՞ւմ է  նա ընդունում։ Հույս ունեմ նախարարը կամ փոխնախարարը այսօր մեզ կընդունի»։

Ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանը զոհվել է 2020 թ-ի հոկտեմբերի 30-ին Մարտունիում։ Նրա հետ զոհվել են նաև զինակից 19 ընկերները։

Նախորդ ակցիայի ժամանակ Վ. Սահակյանը պատմել էր. «Մեր տղաները զինակոչվել են 2019 թվականին, ծառայել են 5-րդ պաշտպանական շրջանում։ Պատերազմի ժամանակ 27 օր տղաները կռվել են Մարտակերտ-Մատաղիս հատվածում, հոկտեմբերի 23-ին գումարտակը տեղափոխվում է Մարտունի 2։ Մեկ գիշեր մնալով Գիշի գյուղում նրանց բարձրացնում են  Մարտունի 2-ի դիրքեր։ Հիմա հարց ենք բարձրացնում, թե ում հրամանով է գումարտակը տեղափոխվել Մարտունի, քանի որ դա նրանց համար անծանոթ տարածք էր, նույնիսկ այդ մասին ասել է գումարտակի հրամանատարը, թե իր համար ևս  տարածքն անծանոթ էր։ Մեր տղաները մարտնչել են բաց երկնքի տակ, չի եղել որևէ խրամատ, պաշտպանական որևէ կառույց։ Այդպես նրանք պաշտպանվել են մինչև հոկտեմբերի 30-ը։

Հոկտեմբերի 27-ին զոհվել է վաշտի հրամանատար Սուրեն Վահանյանը, լավագույն հրամանատարներից մեկը, որից հետո մեր տղաները մնում են առանց հրամանատարի։
Տղաները կռվում են մինչև վերջ, վերջին զինվորը զոհվել է հոկտեմբերի 30-ին։ Երբ թուրքերը տեսնում են, որ չեն կարողանում դիրքը գրավել, հետ են նահանջում և սկսում է արտիլերիան աշխատել, վերջում էլ ռումբ են գցել»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:09
Ղարաբաղյան 2–րդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. ՀՀ–ում Իրանի դեսպան
«Ի տարբերություն մանկասպան սիոնիստական ռեժիմին, մենք ոչ մի քաղաքացիական կենտրոններ չենք թիրախավորել: Մեր գրոհները շատ խելամիտ ու դիպուկ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Առաջիկա օրերին սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում
Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:46
Թասմագամբետով. ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության հարցում հստակությունը ձեռնտու կլինի բոլորին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը NEWS.ru-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Երևանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը...
Աղբյուր` Panorama.am
16:42
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություն է ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և պատրաստում է գրություններ իր միջազգային...
Աղբյուր` Panorama.am
16:37
Քննարկվել են հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հինգերորդ նիստը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, նիստում քննարկվել...
Աղբյուր` Panorama.am
16:36
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Կոպենհագենի ֆոնդային բորսայի շենքի հայտնի աշտարակը, որը քաղաքի ամենահիններից մեկն է, փլուզվել է մասշտաբային հրդեհի հետևանքով։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:33
Գարեգին Երկրորդն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն հայտնել առկա լարվածության և սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ
Աղբյուր` Panorama.am
16:20
Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը
Այսօր առավոտյան Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման ճանապարհին վթարվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքն ու 13 բնակավայրերը սնող...
Աղբյուր` Panorama.am
16:14
Երվանդ Վարոսյան. Հայաստանը թևակոխում է հանցավոր, բանդիտական ռեժիմի շրջան
Հիմա մտնում ենք վայրագ բռնաճնշումների շրջան։
Աղբյուր` Panorama.am
16:13
Պատմաբան. Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները հնարավոր չէ վերականգնել ու դա շատ լավ հիմք կտա թուրքական պատմակեղծարարներին
«Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են տասնյակ երկրներ, հիմա մենք ինքներս ենք փորձո՞ւմ դա կասկածի տակ դնել»
Աղբյուր` Panorama.am
16:01
Կիրիլ Ռիխտեր. Հայկական երաժշտական ժառանգությունն ոգեշնչման հսկայական աղբյուր է
Դաշնակահար և կոմպոզիտոր Կիրիլ Ռիխտերն իր Richter Տրիո անսամբլի հետ ապրիլի 21-ին հանդես կգա միակ համերգով Երևանում: Այն կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում։
Աղբյուր` Panorama.am
15:47
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
«Ես նկատողություն չեմ տվել աշխատակցին, կեղծիք է տարածվում նորից երևի»,- քաղաքապետարանի ճեպազրույցի սրահում հայտնեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ալիևի անվանած «հայրենական պատերազմի» հետևանքով ամբողջովին էթնիկ զտման ենթարկվեց ԼՂ-ն. Պիեր դ՛Արժան
«Ադրբեջանն իր առաջ քաշած երկրորդ նախնական առարկությամբ փորձում է քննարկումից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ Կոնվենացիայի...
Աղբյուր` Panorama.am
15:16
Աբսուրդ է, որ չի ապահովագրվում խաղողը, երբ բնակչության մեծ մասը դրանով է ապրում. Արտակ Սարգսյան
Կառավարության վերջին նիստում որոշում ընդունվեց, որով ապահովագրվեց դեղձը, սալորը, խնձորը, բալը, կեռասը, ձմերուկը, սեխը և կարտոֆիլը՝ կարկուտի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Փաստաբանի ահազանգը. Սամվել Վարդանյանը մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի
«Երեկ` քպ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին,...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ռ. Իշխանյան. Սամսոնյանն ու Սաղաթելյանը խղճի բանտարկյալներ են, անհապաղ պետք է ազատ արձակվեն
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն օրեր առաջ հրապարակեց  զեկույց  «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանի և...
Աղբյուր` Panorama.am
14:29
Այո, պարո՛ն Բեգոյան, կներկայացնեք, թե ինչ կա այնտեղ քանդման, պետք է ավարտել. Ավինյանը՝ Նոր Նորքի այգու ինքնակամ շինությունների մասին
«Միգուցե շատ աղմկահարույց էին այդ քանդումները, բայց հանրային տարածքում, հանրային այգու մեջ որևէ մեկի ամառանոցը, առանց որևէ իրավական հիմքի,...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին. Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում
«Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասիստական ատելություն է մշակել էթնիկ հայերի նկատմամբ: Ադրբեջանցի երեխաներին դպրոցական...
Աղբյուր` Panorama.am
13:46
ՌԴ-ից նույնիսկ տախտակի գործ անողները սկսեցին կարտոֆիլ ներկրել Հայաստան. Աշոտ Հարությունյան
«Գյուղատնտեսությունն անուշադրության մատնված չէ՝ հակառակը՝ այն հետևողականորեն քանդում են, վնաս են տալիս տնտեսության այն կարևոր ճյուղը, որը...
Աղբյուր` Panorama.am
13:22
ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում «Ուիգմոր»-ում. News.am
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» բժշկական կենտրոնը: Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։ Ավելի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Երիտասարդն անցել է բոլոր սահմանները, դա էմոցիոնալ պոռթկում չէ. ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը՝ միջադեպի մասին
«Երիտասարդն  անցել է բոլոր սահմանները ու օրենքի առջև պիտի պատասխան տա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
12:54
Արցախը հանձնած իշխանության կողմից անհեթեթ հայտարարություններ են հնչում. Մինասյան
«Այս ամբիոնից անհեթեթ հայտարարություններ են շարունակում հնչել մի ուժի ներկայացուցչի կողմից, ով հանձնեց Արցախը, տարավ կառափնարան հայ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՎԾ-ն ինչպես ԱՆԻՖ-ում է գտել ֆինանսական մսխումներ, այնպես էլ Երևանի քաղաքապետարանում կգտնի. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին
«Ոչ մի իշխանություն հավերժ չէ, մի օր գալու է բոլորի պատասխան տալու և նկատողության ժամանակը, և, այո, պատասխանատվություն է լինելու, որ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
12:37
Առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում խուզարկություններ են իրականացվում
Առողջապահության նախարարությունում ու բուժհաստատություններից մեկում այս պահին խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:22
Տնկիները ՀՈԱԿ-ին երկու անգամ թանկ բերում է իջևանյան նույն ընկերությունը, սա կոռուպցիա չէ՞. Պեդրո Զարոկյան
«Եթե սեփական բիզնեսն ունենայիք, արդյո՞ք  կգնայիք արտասահման, ապրանքը նայեիք, ուսումնասիրեիք, այնտեղ ժամանակ անցկացնիք, հետա...
Աղբյուր` Panorama.am
12:14
Արա Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց Կարեն Անդրեասյանի պսևդո գաղափարից
«Ես ինքս էլ՝ որպես փաստաբան զգում եմ դատավորների կաշկանդվածությունը, կարգապահական վարույթների առումով չարաշահում է...
Աղբյուր` Panorama.am
11:57
ԱԺ-ում շնորհավորեցին ՔՊ-ականների ծնունդները
Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջարկեց շնորհավորել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, ՔՊ-ականներ...
Աղբյուր` Panorama.am
11:50
«Եկել եք այստեղ մեյմունություն եք անում». լեզվակռիվ սկսվեց ավագանու կին անդամների միջև
«Դուք ինձ ուղղում եք ինչ-որ մեղադրանքներ, ինձ կարող եք առհասարակ չվստահել, բայց միջազգային փորձագետներին պարտավոր եք վստահել,  ես իմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից
15:13 16/04/2024

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}