Սենայում հայտնված բևեռային կետին չի հաջողվել փրկել
Թեև կենդանուն փրկելու բոլոր փորձերին, Սենայում մոլորված բևեռային կետն անկել է։ Այս մասին հայտնում է BBC-ին։
Ֆրանսիացի փրկարարները մեկ շաբաթ փորձում էին օգնել Փարիզից 70 կմ հեռավորության վրա գտնվող գետում խրված բևեռային սպիտակ կետին։
«Մենք ափսոսանք ենք հայտնում կետի մահվան կապակցությամբ»,- ասել են Ֆրանսիայի իշխանությունները։
Նրանց խոսքով՝ տեղափոխման ժամանակ կետը շնչառության հետ կապված խնդիրներ է ունեցել և ստիպված են եղել էֆթանազիայի ենթարկել՝ կենդանուն ավելի շատ տառապանք չպատճառելու համար։
Օրեր առաջ հայտնաբված նիհարած կետին փրկարար ծառայությունները ցանկանում էին տեղափոխել։ Փրկարարական գործընթացը տևել է գրեթե վեց ժամ։ Կաթնասունին ցանցով և կռունկով գետից դուրս են հանել և տեղափոխել նավ։ 80 մարդ դուրս է բերել 800 կիլոգրամանոց կենդանուն տեղաշարժելու համար։
Դրանից հետո կենդանին ստուգվել է անասնաբույժների կողմից և տեղափոխվել սառնարանային բեռնատար:
Սակայն սպիտակ կետը չի կարողացել հաղթահարել ծովափնյա Նորմանդիա քաղաք տանող 160 կիլոմետրանոց ճանապարհը։ Կենդանու մոտ շնչառական խնդիրներ են առաջացել և ստիպված են եղել էվթանազիայի ենթարկել:
Չորս մետր երկարությամբ կաթնասունը, որը տարածված է հյուսիսային ծովերում, անցյալ շաբաթ երեքշաբթի օրը հայտնվել էր Սենայի անսովոր տաք քաղցրահամ ջրում։
Կենդանին շաբաթներով, եթե ոչ ամիսներով, չէր սնվել։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում երաշտի պատճառով կաթնամթերքի գների բարձրացում է սպասվում
- Ֆրանսիացիները շոգի պատճառով զրկվել են իրենց սիրելի համեմունքից՝ մանանեխից
- Շոգը Ֆրանսիայում ջերմաստիճանի ռեկորդներ է սահմանում
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում