Վիկտոր Համբարձումյանի հիշատակի օրն է
Այսօր հայ ականավոր աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի մահվան 26-րդ տարելիցն է։
Բյուրականի աստղադիտարանից հայտնում են՝ օգոստոսի 12-ը համարվում է Վ․ Համբարձումյանի հիշատակի օր։ Ինչպես ամեն տարի, այսօր էլ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներն այցելել են Համբարձումյանի շիրիմ՝ հարգանքի տուրք մատուցելու:
Վիկտոր Համբարձումյանը հանգչում է Բյուրականի աստղադիտարանի պանթեոնում, որը, չնայած ստեղծվել է 1965թ-ին, այս կարգավիճակն է ստացել 2021թ-ին այն բանից հետո, երբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի որոշմամբ ստացել է տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ Այստեղ են ամփոփված ինչպես Վիկտոր Համբարձումյանի ընտանիքի անդամների, այնպես էլ հայ գիտության և մշակույթի նշանավոր այլ գործիչների աճյունները:
Վ. Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 18-ին: Զբաղվելով ակտիվ գիտական գործունեությամբ և լինելով բազում աշխատությունների հեղինակ՝ նա մեծ ավանդ ունի Հայաստանի գիտության զարգացման գործում:
Իր լայնածավալ գիտական, գիտակազմակերպական, վարչական, մանկավարժական և խմբագրական գործունեության ընթացքում Համբարձումյանը հասել է բազում նվաճումների։ Նա եղել է ՀՍՍՀ ԳԱ նախագահ (1947-1993թթ.), ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր և տնօրեն (1946-1988թթ.), ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերության վարչության նախագահ (1947թ-ից), Հայկական սովետական հանրագիտարանի առաջին գլխավոր խմբագիր և խմբագրական կոլեգիայի նախագահ, 1948–1955թթ. եղել Է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) փոխնախագահ, 1961–1964թթ.՝ ՄԱՄ նախագահ, իսկ 1968–1972թթ.՝ Գիտական միությունների միջազգային խորհրդի նախագահ և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր