Տիգրան Աբրահամյան. Հայաստանի իշխանություններն Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանն Արցախի ուղղությամբ մարտավարական տեղաշարժերի, վերադասավորումների միջոցով փորձում է ստեղծել մի իրավիճակ, որի պայմաններում առավելագույնս կկանխվի զինված դիմակայության, պայքարի բոլոր հնարավորությունները։
Դրան հաջորդելու է փափուկ ուժի միջոցով համատեղ բնակության պայմանների ստեղծման գործընթաց, որի ժամանակ Ադրբեջանից ներկայացվելու են ենթակառուցվածքների համատեղ օգտագործման, արտոնյալ պայմաններով տարբեր ծառայությունների մատուցման, օժանդակման խոշոր ծրագրեր։
Նպատակը մեկն է՝ առաջիկա տարիների ընթացքում, հնարավորինս սահուն ձևով, ապահովել Արցախի նկատմամբ ամբողջական ադրբեջանական վերահսկողություն, որի դեպքում առաջնային օրակարգ է բերվելու Արցախից ռուսական զորախմբի դուրս բերումը։
Հայաստանի իշխանությունները նպատակային ձևով Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից՝ դրանով և՛ ծառայություն մատուցելով Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսևորում, և՛ ձերբազատվում Արցախի հետ կապված հետագա քաղաքական հետևանքների պատասխանատվությունից»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի իշխանությունը տեղում մարդկանց հետ աշխատելու որևէ նշաններ ցույց չի տալիս.Տիգրան Աբրահամյան
- Անունը դնում են ուսումնական հավաքներ, բայց «ուսումնական» բառը փնտրում ու չես գտնում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանական զորքերը սեղմում են օղակը, մեծացնում ճնշումը. Տիգրան Աբրահամյան
- Մենք մեր զինծառայողներին միայնակ թողնելու և գլուխներս ազատելու իրավունք չունենք. Տիգրան Աբրահամյան
- Նկատեցի՞ք, թե ինչպես Բերձոր քաղաքի, Աղավնո ու Սուս գյուղերի շուտափույթ հանձնման թեման երկրորդ պլան տեղափոխեցին․ Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանն առավել սեղմում է օղակը՝ պահանջելով ամբողջական զինաթափում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանի պահանջով, կարծես, ժամանակից շուտ Հայաստանից Արցախ զորակոչված զինծառայողների զորացրում է իրականացվել. Տիգրան Աբրահամյան