Բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Ալեն Ստեփանյանը հաղթանակ է տոնել
Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը մեկնարկել է հաղթանակով։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց Էստոնիան ներկայացնող Նիկիտա Կորսունովի նկատմամբ։ Ի դեպ երկրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը մրցակցին ենթարկեց նոկդաունի և մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը շնորհեցին մեզ։ Այսօր Հայաստանը ունի ևս 3 ներկայացուցիչ»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին