Գևորգ Դանիելյան. Բայց Թուրքիան ունի փափուկ բարձ
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.
«Թուրքիան չունի Անգլիայի մեծ զրահանավերը: Թուրքիան չունի Գերմանիայի պողպատը: Թուրքիան չունի Ռուսաստանի կազակներին: Բայց Թուրքիան ունի փափուկ բարձ, որ կդնի մեծ տերությունների գլխի տակ և կլուծի իր հարցերը». Անգլիայի վարչապետ Հենրի Պալմերսթոն։
Մի պարզ օրինակ՝ Հիտլերի ինքնասպանության օրը Թուրքիան հապճեպ պատերազմ հայտարարեց Գերմանիային, որպեսզի հայտնվի հաղթանակած երկրների ցուցակում։ Հիմա էլ փափուկ բարձի ուժով մաս֊մաս յուրացնում է Հայաստանի հողերը և իրագործում մեծ թուրանի ծրագիրը
Փափուկ բարձը իր լրացուցիչ ատրիբուտներով, կարծում եմ, նախատեսված չէ միայն մեծ տերությունների համար։
Շարունակեք պնդել, թե հայկական հողերը պատկանում են ուրիշին ....»։
Հարակից հրապարակումներ`
- Հարկ է կանխել բարբարոսությունը. Գևորգ Դանիելյան
- Արցախի պետականության անկումը կարող է կասեցվել միայն զենքով. Գևորգ Դանիելյան
- Գևորգ Դանիելյան. Նկատել եմ ճիշտ հակառակը՝ Փափազյանը սրբորեն պաշտպանում է պետական խորհրդանիշերը
- Կներեք, բայց Սահմանադրության տոնը շնորհավորելու սիրտ չկա. Գևորգ Դանիելյան
- Գևորգ Դանիելյան. Հասկանալի է, որ հակված եք հանձնելու, սակայն այլ պատճառաբանություններ փնտրեք