Խաղաղ օվկիանոսում տասնյակ անհայտ արարածներ են հայտնաբերվել
Բրիտանական բնության պատմության թանգարանը հայտնել է, որ ծովային բնակիչների երեք տասնյակ տեսակներ են հայտնաբերվել, որոնք նախկինում անծանոթ են եղել գիտնականներին։ Այս մասին գրում է gismeteo-ն։
Կլարիոն-Կլիպերտոնի խաղաղօվկիանոսյան գոտում, խորը վայրերում ապրում են արարածներ, որոնց մասին տեղեկատվությունը քիչ է։
Ստորջրյա հետազոտությունների համար գիտնականներն օգտագործել են հեռակառավարվող սարքավորում, որը սուզել են գրեթե 5 կմ խորության վրա։ Սարքը հայտնաբերել է օղակավոր որդերի, ծովային բազմոտանիների, մեդուզաների և մարջանների տարբեր տեսակների։
Գիտնականներն արձանագրել են, որ այս տարածքներում ապրում են մեծ թվով արարածներ, այդ թվում՝ խոշոր տեսակներ: Նախկինում ենթադրվում էր, որ օվկիանոսի խորքերը հիմնականում բնակեցված են միջին չափսի արարածներով:
Աշխատանքի գլխավոր հեղինակ դոկտոր Գվադալուպե Բրիպեսկա-Կոնտրերասն ասել է, որ հենց ռոբոտներն են օգնել հետազոտողներին ձեռք բերել նաև ԴՆԹ նմուշներ՝ ծովային տեսակների հետագա նույնականացման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին