Ստեփանակերտի քաղաքապետը «պոլիծիկայով» չի զբաղվում
«Մեր կառավարությունը զբաղվում է այդ ճանապարհով: Ընդհանրապես արցախցիների տրամադրությունը շատ լավ է։ Պատերազմից հետո ամուր են, իրենց հողի վրա կանգնած»,- Շուռնուխ գյուղում լրագրողների հետ զչույցում ասաց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին:
Լրագրողները Սարգսյանից հետաքրքրվեցին, թե որքան բնակիչ է հիմա ապրում Ստեփանակերտում, ստույգ թիվ չասաց, միայն ընդգծեց, որ պատերազմից հետո բնակչության թվաքանակն ավելացել է։
«Արցախցիները պատրաստ են այդ անհարմարություններին, առաջին պատերազմից հետո ճանապարհը հո ասֆալտ չի եղել, քանդված ճանապարհ է եղել, բայց միշտ Հայաստանի հետ կապված եղել է, ու իրենք միշտ պատրաստ են էդ 4-5 կմ ճանապարհը գնան-գան»,- պատասխանելով հարցին,թե Լաչինի միջանցքի հանձնման պարագայում Արցախ գնալու համար արդյո՞ք անհարմարություն չի՞ առաջանա։
«Ես քանի որ քաղաքապետ եմ, ես պոլիծիկայով չեմ զբաղվում, քաղաքական հարցերով զբաղվում»,- հավելեց նա։
Անդրադառնալով Արցախի նախագահի հետ հանդիպումներին, Սարգսյանն ասաց, որ պարբերաբար հանդիպումներ են լինում։
«Արայիկ Հարությունյանը Արցախում է լինում, հանդիպում ենք, ում ինչ հարց հետաքրքրում է՝ պատասխանը ստանում է»,- ասաց նա։
Ստեփանակերտի քաղաքապետը նաև հավաստիացրեց, որ ինտերնետ կապի, հոսանքի, գազի հետ կապված խնդիրներ այլևս չկան Ստեփանակերտում։
Ավելի մանրամասն ՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան