Քաղաքական 11:47 13/08/2022 Հայաստան

Գեղամ Մանուկյան. Հերքվում են Հայրենիքի զանգվածային դավաճանության մասին Նիկոլի հայտարարությունները

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.

«ԵԾ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ խճանկարի փոքրիկ պատառիկները...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

ՀՀ գլխավոր դատախազութան պաշտոնական գրությամբ հերքվում է Հայրենիքի զանգվածային դավաճանության մասին նիկոլի հայտարարությունները: Այս մասին, օրերս արված հարցումիս ի պատասխան, հայտնել են Դատախազությունից։ Նշել են՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հոդվածով ՔՐԵԱԿԱՆ ՈՐԵՎԷ ԳՈՐԾ ՉԻ ՀԱՐՈՒՑՎԵԼ»։

Հարցումիս շարժառիթն այլ էր։ Կհիշեն շատերը՝ պատերազմի ամենաբեկումնային օրերին, երբ կոտրվեց առաջնագիծը՝ այդքան շատ չարչրկված ու հոկտեմբերի 5-6-ին Նիկոլի գովազդված հակահարձակում կոչվածի, իսկ իրականում՝ Լելեթեփեյի գործողության տապալումից անմիջապես հետո, հոկտեմբերի 8-ին անակնկալ նա գրառում արեց, թե առաջնագծում հայտնվել են պանիկա, խառնաշփոթ տարածող մարդիկ։ Զանգվածային մերկապարանոց մեղադրանքների կոչ արեց, ապա դիմեց «…մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն…Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից…»:

Նույն օրը կինը, որն Արցախում էր, ետ չմնալով ամուսնուց, շտապեց գիշերով գրառում անել դավաճանության մասին։ Սրան էլ հաջորդեց ԱԱԾ-ն. «առաջնորդի» հայտարարության հիման վրա՝ հաղորդագրություն տարածեց, թե կա ձերբակալված արցախցի։

Այդ օրը ԱԱԾ երիտասարդ նորանշանակ պետ, անփոխարինելի Քյարամյանը պաշտոնազրկվեց անհայտ պատճառներով, բայց մնաց Արցախում։ (Դա քննարկման թեմա է արդեն շուրջ 2 տարի, բայց այլ հարց է)։

Նիկոլի գրածից, դրան հաջորդած ԱԱԾ հաղորդագրությունից արդեն անցել է շուրջ երկու տարի: Օրերս ԱԱԾ-ն մերժել է հարցմանս մեջ նշված տեղեկությունը տրամադրել՝ պատճառաբանելով, թե նախաքննական գաղտնիք է (ամեն դեպքում հարցը հետապնդում եմ), բայց հատկանշական է, որ նույն հարցերին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ այդ ընթացքում պետական դավաճանության հոդվածով քրեական գործեր չեն հարուցվել։ Հետևաբար՝ առիթներ չեն եղել։

Ուղղակի նիկոլին պետք էր նման մթնոլորտ ձևավորել, թե բոլորը դավաճան են, ինքը՝ «հարիֆը, խեղճն ի՞նչ անի»։ Կինը շտապել էր ամուսնուն բարոյական աջակցություն ցուցաբերել։ Դե արդեն վաղուց հայ հետախույզի ուսադիրները նիկոլական ծառաների պալատական հանդերձանքով փոխած ԱԱԾ ծառայողները թութակի նման կրկնել էին շեֆի գրած բառերը։

Հանրությանը կեղծ դավաճանություններով, դավաճաններով սնուցելու, հանրային տրամադրություն արմատավորելու գործելաոճին արդեն տևական ժամանակ դարձել է ԱԱԾ աշխատաձևը։ Պարբերաբար, հատկապես առավոտյան ժամերին ԱԱԾ լրատվականը սարսափազդու ձայնով, կրկնվող կադրերով հավաքված տեսանյութով հայտնում է հերթական դավաճանության մասին։ Կադրերն էլ նոր չեն, դեռ 2018-ին գեներալ Մանել Գրիգորյանին իբր «տուշանկոների» համար վատ ռեժիսուրայով հավաքել էր այդ օրերին հեղափոխական ագիտատոր, այժմ Ալավերդու քաղաքապետ դառնալ ցանկացող ներկայիս ՔՊ-ական պատգամավորը, որը մինչև հիմա չի հերքել։ Իրարահաջորդ «դավաճանությունների» բոլոր դեպքերը մինչև երեկ առնչվում էին ՀՀ Զինված ուժերին։

Զինծառայողներ, պայմանագրայիններ։ Ստալինա-նիկոլական դատավճիռն արձակում էին, բայց հետո մոռանում էին ներողություն խնդրել, որ նրանցից շատերն արդարացվել են, մեղադրանքը՝ հանվել։ Անգամ որոշները ստացել են կոչումի ու պաշտոնի բարձրացում։

Կարևորը՝ հասարակությունը լսել է լրատվությունը, անդադար, չոր, լևիտանյան ձայնով դատավճիռ-հայտարարությունները։ ՈՒ զանգվածային ինքնախարազանում, թե մեր զինված ուժերը դավաճանել են, բոլորը դավաճանել են, « էն հարիֆը» (նիկոլը) անուժ է եղել այդ ամենի դեմն առնել, ու հիմա ի՞նչ մեղք ունի։ Երկար մտածելու, վերլուծելու համար էլ առիթ չէին տալիս, թե ինչու՞ են բոլոր նման, իբր բացահայտված դեպքերը թվագրված նիկոլական կառավարման 2020-2021 թվականներով։ Որևէ մեկը չի էլ վերլուծում, թե միգուցե հանրային մթնոլորտն է անպաշտպան դարձել. ամեն օր հայրենադավ հայտարարություններ ՔՊ-ական պատգամավորների, պաշտոնյաների, Նիկոլի շուրթերից լսելուց հետո թշնամու հետ կապ հաստատելը չի համարվում կարմիր գիծ, դավաճանություն, եղկելի արարք։ Բայց ԱԱԾ հեքիաթն այլևս դարձել էր շատ անհետաքրքիր, փուչիկը պայթում էր, հիմա ամեն մի խելագարի, սեփական մեղքերը քողարկելու համար արդեն դարձնում են ադրբեջանական լրտես, ինչպես նախօրեին արեցին վանաձորցի մի խենթ բիձուկի պարագայում։ Միայն պետք է կարդալ հաղորդագրությունը։ Ու այնքան են շտապել հայ հետախույզները, որ անգամ լուրը տարածելուց հետո չեն էլ տեղադրել պաշտոնական կայքում։

Ինչու՞ եմ հետաապնդում երկամյա անցյալ ունեցող այս բոլոր դեպքերը։ Պատասխանը առավել քան հստակ է՝ հատիկ-հատիկ, փաստ առ փաստ, դրվագ առ դրվագ, ֆեյսբուքյան գրառումներ ու նիկոլական խմբագրումներ իրար կողքի շարելով, հավաքվում է ՄԵԾ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ խճանկարը։ Ու հեռու չէ այն օրը, երբ վերջին մասնիկն է դրվելու միասնական պատկերի մեջ։

ՀԳ. Բոլոր գրությունները՝ հարցումները, պատասխանները, գրառումները կցում եմ։ Հաջորդիվ մեկ այլ թշնամի բացահայտելու մասին նիկոլական հայտարարությունը, ի պատասխան հարցմանս, գրավոր հերքել է արդեն Քյարամյանն ու ՀՀ Քննչական կոմիտեն։ Այդ մասին՝ հետագայում»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}