Իրավունք 18:43 13/08/2022 Հայաստան

Ոստիկանությունն առաջարկում է արգելել էլեկտրական շարժիչ ունեցող ինքնագնացների օգտագործումը 14 տարին չլրացած անձանց կողմից

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք կոչված են կարգավորելու ինքնագլորների երթևեկությունը։ 

Այն իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում հրապարակվել է երեկ՝ օգոստոսի 12-ին։ Քվեարկությանը մասնակցածներից 3-ը կողմ են արտահայտվել նախագծին, 4-ը՝ դեմ։

Հիմնավորման մեջ ոստիկանությունը նշում է՝ վերջին շրջանում ՀՀ-ում և հատկապես Երևան քաղաքում մեծ տարածում են գտել չմուշկների, սկուտերների, էլեկտրական սկուտերների, սքեյթբորդների, էլեկտրական սքեյթբորդների, ինքնակառավարիչ սկուտերների, հիրոսքութերների, սեգվեյների, միանիվների և այլ նմանատիպ սարքավորումների (այսուհետ՝ Ինքնագնաց) օգտագործումը։

Ժամանակակից աշխարհում Ինքնագնացները հետիոտների տեղաշարժման արագության համեմատությամբ արդյունավետ միջոց են հանդիսանում մարդու արագ տեղաշարժն ապահովելու համար, սակայն դրանց օգտագործման դյուրինության և հանրային հասանելիության պատճառով սարքավորումներն օգտագործում են տարիքային տարբեր խմբերի անձանց, այդ թվում՝ անչափահասների կողմից։

Ինքնագնացների շահագործումն իրականացվում է թե՛ մայթերին, և թե՛ երթևեկելի մասի վրա և որ առավել կարևոր է օգտագործումը կանոնակարգված չէ իրավական ակտերով, հետևաբար մեծանում է հաճախ դրանց հանրության համար վտանգավոր եղանակով շահագործելու ռիսկը։

Ներկայումս առանձնացված վիճակագրություն առկա չէ նշված Ինքնագնացների օգտագործման հետևանքով պատահարների մասին, քանի որ այդ սարքավորումների իրավակարգավորումների բացակայության պատճառով պատահարների մի մասը մնում են լատենտային, իսկ մի մասն էլ հաշվառվում է որպես այլ պատահար (մոպեդ, հեծանիվ և այլ նմանատիպ տրանսպորտային միջոցներով կատարված)։

Ողջ վերագրյալի հաշվառմամբ, հաշվի առնելով նաև նմանատիպ սարքավորումների երթևեկության կարգավորման միջազգային փորձը, անհրաժեշտություն է առաջացել օրենսդրությամբ սահմանելու դրանց երթևեկության կանոները, ինչպես նաև դրանք խախտելու համար իրավական հետևանքը։

Նախագծերով առաջարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսել նման սարքավորումների հստակ սահմանումը և դրանց երթևեկության կանոները։

Մասնավորապես, նախատեսվում է Ինքնագնացներն անվանել «Անհատական ​​շարժունակության (տեղաշարժման) միջոց», սահմանել դրանցից օգտվողների տարիքային շեմը, օգտագործելիս թույլատրելի առավելագույն արագությունը, օգտագործման թույլատրելի վայրերը և պայմանները։

Խնդրի միջազգային կարգավորումների շրջանակներում ուսումնասիրվել է Ֆրանսիայի, ՌԴ-ի, Հոլանդիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Ֆինլանդիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի իրավակարգավորումները։

Ընդունված միջազգային կարգավորումներով՝ Ինքնագնացներով երթևեկությունը տարբեր երկրներում թույլատրվում է հիմնականում մայթերով և հեծանվային արահետներով և մինչև 25կմ/ժ արագությամբ, իսկ դրանց օգտագործման տարիքային շեմը տատանվում է 12-16 տարեկանների միջև։

Նախագծով առաջարկվող կարգավորումներն ընդհանուր առմամբ մոտարկված են ՌԴ կարգավորումների նախագծով առաջարկվող և Ֆրանսիայի գործող օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

Հաշվի առնելով, որ ինքնագնացներն իրենց կառավարման բույթով (հավասարակշռության համատեքստում) և երթևեկության արագության չափով առավել մոտ են հեծանիվներին, նախագծով առաջարկվում է նախ դրանց երթևեկությունը թույլատրել հեծանիվների երթևեկության համար նախատեսվող վայրերում, և միայն դրանց բացակայության կամ դրանցով երթևեկելու անհրանինության դեպքում՝ այլ վայրերով։

Ընդորում, միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում նախագծով առաջարկվում է հեծանիվների երթևեկության համար նախատեսվող վայրերի բացակայության դեպքում նախ թույլատրել դրանց երթևեկությունը հետիոտների երթևեկության համար նախատեսված վայրերում և միայն դրանց բացակայության կամ դրանցով երթևեկելու ահնհանրինության դեպքում՝ երթևեկելի մասի եզրով։

Միաժամանակ, հետիոտների տեղաշարժի անվտանգության կարևորության համատեքստում նախագծով նախատեսվել են մի  շարք դրույթներ, որոնք երաշխավորում են հետիոտների անվտանգությունն ինքնագնացների հետ համատեղ երթևեկության ժամանակ։

Բացի այդ, նախագծով նախատեսվող կարգավորումներով երաշխավորվել է նաև ինքնագնացներ շահագործողների անվտանգությունը, հատկապես դրանց երթևեկելի մասերով վարելու դեպքում՝ նախատեսելով այն պայմանները, որոնց պետք է բավարարի ինքագնացը (օրինակ՝ էլեկտրական շարժի, արգելակի, ձայնային ազդանշանի առկայությունը և այլն) և այն իրավիճակները որոնց դեպքում չի թույլատրվում ինագնացը վարել երթևեկելի մասով (օրինակ՝ բնակավայրից դուրս կամ 2 և ավելի շարքերով դրանց շահագործումը և այլն)։

Հաշվի առնելով, որ ինքնագնացների երթևեկության նախագծով առաջարկվող կարգավորումները դրանց առավել շատ մոտեցնում են հետիոտների և հեծանվորդների երթևեկության պայմաններին, իսկ օրինակ հետիոտները ևս երթևեկության որոշակի պայմանների դեպքում կարող են երթևեկել երթևեկելի մասի եզրով, կողնակներով և դրա համար վերջիններիս սաղավարտ կրելու պահանջ չի նախատեսվում, ինքնագնացների՝ երթևեկելի մասի եզրով, կողնակներով երթևեկության ժամանակ ևս չի նախատեսվել սաղավարտի կրման պարտադիր պահանջ։

Նախագծով  մասնավորապես առաջարկվում  է՝

ինքնագնացների երթևեկությունը 14 տարեկանից բարձր անձանց դեպքում թույլատրել ելնելով բացառման կանոնից, այն է՝

ա) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով,

բ) «ա» կետով նշված վայրերի բացակայության դեպքում՝ մայթով կամ հետիոտնային արահետով,

գ)  «ա» և «բ» կետերով նախատեսված վայրերի բացակայության դեպքում՝ կողնակով, իսկ բացակայության դեպքում՝ երթևեկելի մասի աջ եզրով, 

արգելել դրանց շահագործումը բնակավայրից դուրս ճանապարհներին,

ինքնագնացներով 7-14 տարեկանների երթևեկությունը թույլատրել միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայութայն կամ դրանցով երթևեկության անհնարինության դեպքում՝ հեծանվային և հեծանվահետիոտնային արահետներով, իսկ մինչև 7 տարեկաններինը՝ բացառապես մայթերով և հետիոտնային արահետներով,

արգելել էլեկտրական շարժիչ (շարժիչներ) ունեցող ինքնագնացների օգտագործումը 14 տարին չլրացած անձանց կողմից,

արգելել դրանց շահագործումը 20կմ/ժ առավելագույն արագությունից բարձր արագությամբ, իսկ հետիոտների հետ համատեղ երթևեկության ժամանակ՝ 10 կմ/ժ արագությամբ,

սահմանել վարչական պատասխանատվություն նախագծով առաջարկվող կանոները խախտելու համար,

վարչական պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահել ՀՀ ոստիկանությանը։

Առաջարկվում է՝ անհատական ​​շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության  կանոնները (օգտագործման լրացուցիչ պահանջները) խախտելու համար նշանակել  տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}