Սլովակիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Բրատիսլավան Կիևին ՄիԳ-29 կործանիչներ կհատկացնի
Պաշտպանության նախարար Յարոսլավ Նագին հայտնել է, որ Սլովակիան ուկրաինական բանակին կփոխանցի ՄիԳ-29 կործանիչներ։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա խոսել է տեղական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում։
Պաշտպանության նախարարը նշել է, որ օդանավերը Սլովակիայում ծառայությունից կհանվեն մինչև օգոստոսի վերջ։ Նրանց ստույգ թիվը չի ասվում։
Նրա խոսքով՝ ՄիԳ-29-ը Ուկրաինային փոխանցելուց հետո երկրի օդային տարածքը կպաշտպանեն լեհական ու չեխական ինքնաթիռները։
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկայում պլանավորվում է Սլովակիայի արտաքին գործերի նախարարի այց Հայաստան. Դեսպան
- Սլովակիայի քաղաքացու սպանության փորձի գործն ուղարկվել է դատարան
- Սլովակիական ընկերությունն այժմ բանակցում է՝ իր մասնակցությունն ունենալու Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործում․ Սլովակիայի ԱԳ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին