ԱԻՆ. Փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժած և մեկ դի
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ժամը 18։00-ի դրությամբ դուրս է գրվել 15 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 40-ը։ ԱԻ նախարարության փոխանցմամբ, փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժած և մեկ դի․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են։
Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 50 փրկարար և 155 հրշեջ-փրկարար։
Ավելի վաղ ԱԻ նախարարությունը հայտնել էր ևս մեկ զոհի մասին։ Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր», «էրեբունի», «Իզմիրլյան» ԲԿ-ներ և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի։
Հարակից հրապարակումներ`
- Պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի. ԱՆ
- «Սուրմալու» առետրի կենտրոնում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 34-ի. ԱԻՆ
- «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 10-ը անչափահաս
- Պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 5-ամյա աղջկա կյանքին վտանգ չի սպառնում
- «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և քսան տուժած(տեսանյութ)